Կյանքից հեռացել է Ալիկ Վեզիրյանը

09.01.2023 17:51
23040

2023 թվականի հունվարի 4-ին մահվան բոթը սփռվեց ողջ Կապանում. կյանքից հեռացել է Ալիկ Արշամի Վեզիրյանը:

Ծնվել է 1952 թ. մայիսի 3-ին Կապան քաղաքում, մանկավարժների ընտանիքում: Հայրը՝ հանրաճանաչ անձնավորություն էր, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Կապանի սպորտային տարեգրության մեջ մնայուն հետք թողած Արշամ Վեզիրյանը (ում բոլորը ճանաչում էին որպես Ամի), մայրը՝ մանկապարտեզում դաստիարակ էր, երկարամյա վաստակաշատ մանկավարժ։

1959-67 թթ. Ալիկ Վեզիրյանը սովորել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Կապանի լեռնամետալուրգիական տեխնիկումում, որից հետո ծառայել խորհրդային բանակում:

Ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքային գործունեությունը սկսել է Կապանի մատակարարման գրասենյակում, այսպես կոչված բազայում՝ բանվոր, այնուհետև՝ պահեստապետ և մինչև 1995 թվականն աշխատել  նշված հիմնարկում։

Հետագայում հիմնել է «Նավասարդ» ՍՊԸ-ն ու շարունակել գործը մինչև կյանքի վերջ։ Հազվագյուտ դեպք է, երբ մարդ սկսում է աշխատանքային գործունեությունը ու մինչ կյանքի վերջ աշխատում նույն հիմնարկում։ Այդ հազվագյուտներից էր Ալիկ Վեզիրյանը։

Նրա կենսագրականը պարզ և շիտակ է, սակայն բովանդակալից ու հստակ: Աշխատանքային գործունեության ընթացքում իրեն դրսևորել է հմուտ ու բանիմաց աշխատող, բանվորի նկատմամբ բարեհամբույր և հոգատար ղեկավար:

Հայրենասեր անձնավորություն էր: 1988 թվական, Խորհրդային Միության փլուզում, ազգամիջյան կոնֆլիկտներ, 1992 թվական՝ պատերազմ… Նա չէր կարող անտարբեր մնալ այդ ժամանակահատվածում իր քաղաքի նկատմամբ թուրք բարբարոսների ոտնձգությունների հանդեպ։ Կապանում ստեղծվեց մի հանձնախումբ, որը զբաղվեց հայրենիքի պաշտպանության համար զենք-զինամթերք ձեռք բերելու գործով։ Ալիկ Վեզիրյանն այդ հանձնախմբի կարևոր դերակատարներից էր։

Կապան քաղաքում շատ գործեր է արել թե՛ պատերազմական տարիներին, թե՛ հետագայում: Որպես մարդկային կերպար՝ դրական անձնավորություն էր, մեծահոգի, բոլորին հասնող, ձեռք մեկնող, աջակցող, որպես կապանցի՝ անհատականություն էր։ Այո, այդպիսինն էր Ալիկը՝ բոլորի կողմից սիրված ու հարգված։

Ալիկ Վեզիրյանը 1975 թ. ամուսնացել է Նելլի Նավասարդյանի հետ և ստեղծել համերաշխ ու ավանդապահ  ընտանիք, ունեն երկու զավակ:

Ալիկ Վեզիրյանը պատվով անցավ իրեն բաժին հասած բոլոր դժվարությունների միջով՝ վայելելով շրջապատի սերն ու հարգանքը:

Երկնային կյանքում Աստված հոգիդ լուսավորի, Ալիկ Վեզիրյան:

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24