Լաչինի միջանցքի վերաբացումը՝ ԱՄՆ–ի կարճաժամկետ առաջնահերթություն

15.09.2023 12:44
638

Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել և՛ կարճաժամկետ առաջնահերթությամբ, որը Լաչինի միջանցքի վերաբացումն է, և՛ երկարաժամկետ առաջնահերթությամբ:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Նա ընդգծել է, որ երկարաժամկետ առաջնահերթությունը վերաբերում է խաղաղ կարգավորմանը, որին ձգտում են հնարավորինս շուտ հասնել:

Նա չի հստակեցրել, թե արդյոք Բոնոն կայցելի  նաև Բաքու: «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել, բայց եթե դուք զանգահարեք համապատասխան բյուրոյին, վստահ եմ, որ նրանք կարող են ձեզ մանրամասնել»,-ասել է նա:

Հարց է հնչել նաև Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Վերջերս ամերիկացի օրենսդիրներից մեկը նամակ է գրել նախագահ Բայդենին, որում ասվում է. «Միացյալ Նահանգները պետք է ճանաչի այս ցեղասպանությունը և համապատասխանաբար գործի, որպեսզի փրկի հնարավորինս շատ կյանքեր»: Ո՞րն է Պետդեպարտամենտի ուղերձը տառապող հայ քրիստոնյաներին, հետաքրքրվել է լրագրողը:

«Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անմիջապես բացվի: Մենք դա հստակ ասել ենք։ Պետքարտուղար Բլինքենը համագործակցել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հասկացնելու համար, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար»,-պատասխանել է Միլլերը, գրում է infoport.am-ը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34