Մահացել է ճանաչված մանկավարժ Ռուբիկ Մնացականյանը

25.04.2016 12:45
2308

Ապրիլի 20-ի առավոտը տխուր բացեց իր աչքերը, որովհետեւ խելացի աչքեր փակվեցին, մի ազնիվ հոգի էլ թողեց իր երկրային կյանքը, նորից ափսոսանքի բառեր, նորից զսպված ցավ հաղթահարելու ճիգեր…

Կյանքից հեռացավ ճանաչված ուսուցիչ, ինչու չէ, նաեւ ուսուցչապետ Ռուբիկ Հովհաննեսի Մնացականյանը: Մարդ, ով իր գիտակցական ողջ կյանքն անցկացրեց դպրոցական համակարգում` հոգու լույսն անմնացորդ սփռելով այդ գործին: Մարդ էր` անհատականություն, ով ժամանակի հոլովման մեջ երբեք չկորցրեց իր եսը, մանկավարժի ճիշտ գրչով ուղղեց եւ շատերին պարզապես մանկավարժ դարձրեց` ապագա սերունդների ճակատագիրը կասկածի տակ չթողնելու համար: Յուրացրել էր մարդ կոչվելու արվեստը, նա հայրենիքին ծառայեց իր գրչով, իսկական մանկավարժներ պատրաստելու իր հատուկ ոճով: Անհատականություն էր, ով աշխարհին նայում էր ոչ թե հոգնած ու մշուշված աչքերով, այլ ջինջ հայացքով, ով կյանքի ընթացքը դիտում էր ոչ թե մայրամուտային դալկացող-խամրող գույներով, այլ իբրեւ լուսաբաց հայտնության` լույսի ու գույնի զրնգուն խաղերով…

Ծնվել է 1948թ. Սիսիանի տարածաշրջանի Անգեղակոթ գյուղում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը` 1966թ. ընդունվել է Խ.Աբովյանի անվան հայկակական պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը: Գիտելիքների մեծ պաշարով հարստացած` գործուղվել է Շաղատի միջն դպրոց՝ մաթեմատիկայի ուսուցիչ:

Մեկ տարի խորհրդային բանակում ծառայելուց հետո կրկին անցել է մանկավարժական գործունեության:

1975-76 ուստարում աշխատել է Սիսիանի ժողկրթբաժնում` դպրոցական տեսուչ, այնուհետեւ՝ 1976-81թթ., Անգեղակոթի դպրոցում` տնօրեն:

Ուսուցիչ պատրաստելու ձգտումն ավելի շատ էր, քան տնօրեն լինելու ցանկությունը, հետեւաբար 1981-1995թթ. կրկին աշխատեց Սիսիանի ժողկրթբաժնում` նախ որպես տեսուչ, այնուհետեւ` ժողկրթբաժվարի տեղակալ:

1996թ. սեպտեմբերից աշխատել է Սյունիքի մարզային տարածքային տեսչությունում` ավագ տեսուչ` համակարգելով Սիսիանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների գործունեությունը, իսկ 1998 թվականից` մարզպետարանի կրթության վարչությունում` նախ որպես առաջին կարգի մասնագետ, ապա՝ առաջատար մասնագետ` մինչեւ 2004 թվականը: 2004թ. սեպտեմբերի 1-ից աշխատել է Սիսիանի ավագ դպրոցում` ուսումնական գծով փոխտնօրեն՝ իր փորձն ու գիտելիքները, հոգու ջերմությունն ու կյանքի ավյունը փոխանցելով ե՛ւ ուսուցիչներին, ե՛ւ աշակերտներին:

Մինչեւ իր կյանքի վերջին օրը նվիրվեց դպրոցին` կիսատ չթողնելով եւ ոչ մի գործ:

Մարդ ու մանկավարժ, ով երբեք չէր ուզում հանձնվել կյանքի հորդաբուխ ալիքներին...

Նա զուսպ էր, բայց եւ զգացմունքային, խստապահանջ, միեւնույն ժամանակ հոգատար ամենքի հանդեպ: Պատվով անցավ կյանքի փոթորիկների միջով եւ վայելեց իրեն շրջապատող մարդկանց անսպառ սերն ու մնայուն հարգանքը:

Սիրելի ընկեր Մնացականյան, Դուք դեռ շատ ասելիք ունեիք: Դպրոցական ձեռնարկներն ու դասացուցակը դեռ Ձեր սեղանին էին, դեռ վերջին զանգ ունեիք, դեռ սաներին կյանք ճանապարհելու պատգամ ունեիք…

Ավաղ, այս անգամ զանգը Ձեզ համար եղավ վերջինը, սաներն ու ուսուցիչները զանգի ու ծափահարությունների ներքո Ձեզ ճանապարհ դրեցին` յուրաքանչյուրն իր սրտում խեղդելով ցավի ճիչը…

Հավատացեք, Ձեր հոգու լույսը շողի պես միշտ լուսավորելու է մեզ, մեր դպրոցին: Ձեր ավանդները շարունակվելու են այնպես, ինչպես Դուք եք սերմանել...

Ամեն անգամ խոր կսկիծով ենք հիշելու Ձեր կորուստը, բայց ուրախությամբ ու ժպիտով կհիշենք մեր ապրածը:

Թող Ձեր լուսավոր հոգին հանգչի խաղաղությամբ:

Սիսիանի ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40