«Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի մարզային փուլը

30.05.2016 15:48
2445

Կապանի մարմնամարզության դպրոցում մայիսի 28-ին երկրորդ անգամ անցկացվեց Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի մարզային փուլը: Այս անգամ մրցասպարեզ էին ելել Կապանի N1, Սիսիանի N1, Գորիսի N2, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի N1 նախադպրոցական ուսումնական հաստատությունների, Մեղրի քաղաքի մսուր-մանկապարտեզի թիմերը:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը: Միջոցառման մասնակիցներին առաջին հանրապետության տոնի առթիվ շնորհավորեց եւ հաջողություններ մաղթեց Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը՝ կարեւորելով նման մրցույթների դերը դեռահասների մարմնակրթության գործում:

Ի դեպ, մրցույթի համայնքային փուլին մասնակցում էին 29 նախադպրոցական հաստատությունների թիմեր:

Փոքրիկներն իրենց հարաբերությունները պարզեցին հինգ մրցաձեւում՝ փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում մարմնամարզական օղակների միջով, խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով, հավաքել «Հաղթանակ» բառը: Արդյունքների ամփոփումից հետո պարզ դարձավ, որ հաղթող է ճանաչվել «Գորիսի N2 նախադպրոցական հիմնարկ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ) (տնօրեն՝ Ժասմենա Խաչատրյան, դաստիարակներ՝ Սոֆի Գրիգորյան, Մերի Հայրապետյան), որ հավաքեց 48 միավոր, երկրորդ հորիզոնականում Քաջարանի թիմն էր (46 միավոր) (տնօրեն՝ Ռուզաննա Առաքելյան, դաստիարակ՝ Տաթեւիկ Սարգսյան), երրորդ տեղը զբաղեցրեց «Կապանի N1 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ը (տնօրեն՝ Քրիստինե Սողոմոնյան, դաստիարակներ՝ Նելլի Թեւանյան, Մերի Բաղդասարյան): Հաղթողն ու մրցանակակիրները պարգեւատրվեցին գավաթով, հավաստագրերով եւ հուշանվերներով: Միջոցառմանն աշխույժ ռիթմեր հաղորդեցին «Վահան Մանուկյան» երգի ստուդիայի սաների կատարումները:

Հաղթող թիմը կմասնակցի մրցույթի հանրապետական փուլին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40