Լավրովն անդրադարձել է Փառուխի միջադեպին՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին

08.04.2022 16:59
1831

Մոսկվայում Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը լրագրողի խնդրանքով անդրադարձել է արցախյան Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին ասել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը զբաղվում է կատարվածի բոլոր հանգամանքների պարզմամբ, ինչի մասին այսօրվա բանակցություններում խոսվել է:

«Այդ հանգամանքները մեզ համար մինչև վերջ պարզ չեն: Չէի ցանկանա հիմա առաջ անցնել ու որևէ վերջնական դատողություն չանել: Մենք վստահ ենք, որ մեր հայ բարեկամները ամբողջապես վստահում են ռուսական խաղաղապահ զորակազմին և որ երբեմն հնչող կոչերն այդ զորակազմը պատասխանատվության ենթարկելու, ինչ-որ ծառայողական հետաքննություն անցկացնելու վերաբերյալ, չեն արտացոլում հայ ժողովրդի վերաբերմունքն այն ահռելի դերակատարամանը, որը ռուսական խաղաղապահ զորակազմն ունի այդ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Այո, փոքր միջադեպեր տեղի են ունենում: Եվ տվյալ միջադեպի պարագայում մեր զինվորականները ուսումնասիրություն են անցկացնում, քանի որ կան բաներ, որոնք պարզման կարիք ունեն» ,-ասել է Լավրով:

azatdzayn.com

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12