Արտեմ Անտոնյան. զոհվեց առանց ժառանգներ թողնելու

30.08.2021 12:16
3261

 

Անտոնյան Արտեմ Վլադիմիրի. ծնվել է 1978 թ. փետրվարի 8-ին Կապանում: Սովորել է Կապանի թիվ 9 միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, ծառայել է Քարվաճառում:

Արտեմը կամ ինչպես նրան մտերիմներն են անվանում` Արտյոմը չէր աշխատում, Կավարտում էր բնակվում: Մայրը՝ տիկին Լյուսյան, ով որդու զոհվելուց հետո մենակ է մնացել  /ամուսինը 1 տարի առաջ էր մահացել/, հուզմունքից խեղդվող ձայնով պատմում է, որ որդին պատերազմ գնալուց առաջ ներողություն է խնդրել` իրեն ժառանգ չթողնելու համար. «Կարծես՝ ինչ-որ բան էր զգում, ինքը միշտ սարերում էր, բնությունը շատ էր սիրում, մեր հայրենիքն էլ էր շատ սիրում, մահից չէր վախենում, ընդհանրապես ոչնչից չէր վախենում, թե մտքով ինչ անցավ այդ պահին, որ այդպիսի բան ասաց, չգիտեմ» :

Արտեմի զոհվելու հանգամանքները ընկերը՝ Արտաշես Զաքարյանն է ներկայացնում. «Արտյոմի հետ միշտ միասին ենք եղել, եղբայրների պես ենք եղել: Երբ իմացավ, որ գնում եմ Ջաբրայիլ /Ջրական/, եկավ ու Գորիսում միացավ ինձ` որպես կամավոր: Պատերազմի դաշտում Արտյոմի նման ընկեր ունենալը բախտավորություն է: Արտյոմը շատ վիրավորների է օգնել, ամենածանր պայմաններում անգամ դուրս է բերել վիրավորներին: Արտյոմի ու մի քանի ընկերների հետ շրջափակման մեջ գտնվող զինվորներ գտնելու նպատակով մտել ենք Ջաբրայիլի արդեն գրավված հատվածները: Նա պատրաստակամ էր կատարելու ցանկացած աշխատանք, եթե պետք էր դիրքերից իջնել ջուր, սնունդ կամ զինամթերք բերելու, նա առանց մի վայրկյան հապաղելու, առանց երկմտելու գործի էր անցնում: Չարաբաստիկ հոկտեմբերի 14-ին կեսօրից հետո, ժամը 2-ն անց էր, Ջաբրայիլում՝ հենց այն խրամատի վրա, ուր ես էի, ականանետի երեք արկ ընկավ: Արտյոմը մեզանից մի փոքր այն կողմ էր, երբ տեսավ, որ իմ խրամատն են արկակոծում իր խրամատից դուրս է եկավ՝ համոզվելու, որ ինձ հետ ամեն ինչ նորմալ է: Չորրորդ արկն ընկավ նրանից մի քիչ հեռու: Արկի պայթյունից Հարութն ու Արտեմը զոհվեցին, բեկորից Արտյոմը վիրավորվեց: Վերքն ազդրի վրա էր, շատ ուժեղ արյունահոսություն սկսվեց: Փորձեցի առաջին օգնություն ցույց տալ՝ ազդրը կապեցի գոտիովս, քանի որ ժգուտ չունեինք: Երկու ընկերներս ու ես Արտյոմին 2-3 կմ. բերել ենք մեքենա գտնելու հույսով, արդեն «Ուրալին» էինք հասնում, երբ Արտյոմն ասաց, որ շունչը կտրվում է, փորը տաքանում, հասկացա՝ ներքին արյունահոսություն ունի: Հասցրինք մեքենային, բայց արդեն մահացել էր:

Արտյոմն ասում  էր՝ այս կռիվը մերն է, մենք պիտի ավարտենք, մենք պիտի այս հարցը վերջնական լուծենք, որ մեր երեխաները պատերազմ չտեսնեն...

Ահավոր է հիշել այդ օրերը, մեզ միայն մի բան է մնում՝ երբեք չմոռանալ, որ հայրենի հողի համար զոհված յուրաքանչյուր հայ հերոս է...» :

Արտեմ Անտոնյանի աճյունն ամփոփված է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում:

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40