Լավրովը Բաքու է մեկնում Թեհրանով

22.06.2022 22:07
894

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու այցից առաջ ժամանել է Թեհրան: Ինչպես այցին ընդառաջ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն, Լավրովի այցի օրակարգում է եվրասիական և կովկասյան ռեգիոնում ռուս-իրանական գործակցության ընդլայնումը: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը փաստորեն Բաքու այցից առաջ այց է կատարում Իրան, ինչն անշուշտ լրացուցիչ հետաքրքրության առարկա է: Ընդ որում, այդ հանգամանքը դիտարկման է արժանի երկու այլ իրողությունների ֆոնին: Հունիսի 15-19-ը կովկասյան ռեգիոնալ այց էր կատարել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կարեն Դոնֆրիդը: ԱՄՆ վերջին շրջանի անմիջական ակտիվությունը կովկասյան ուղղությամբ նկատելի է, իսկ այստեղ թերևս առանցքային մոտիվներից մեկը Իրանի շուրջ զարգացումներն են, իրանյան միջուկային ծրագրի ճակատագիրը, միաժամանակ իհարկե նաև մերձավորարևելյան ռեգիոնում Իրանի դերակատարությունը, շաղկապված թե Ռուսաստանի, թե Չինաստանի հետ գործակցության հանգամանքով: Նահանգների համար սա ռազմավարական խնդիր է և անկասկած դրանով է պայմանավորված մարտավարական այն աշխուժությունը, որ Վաշինգտոնը ցուցաբերում է Կովկասի ուղղությամբ վերջին շաբաթներին: Ընդ որում, թերևս այդ համատեքստում է հնարավոր դիտարկել նաև Նահանգների Պետքարտուղարի օգնականի հայտարարությունը Երևանում, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ է աշխատել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, այդ թվում Ռուսաստանի հետ գործակցությամբ:

Երևանում հնչած այդ հայտարարության տողատակում կարող է լինել ռուս-իրանական գործակցության քննարկումների կամ բանակցության վրա ազդեցությունը, քանի որ Կարեն Դոնֆրիդի հայտարարությունը Թեհրանում օրինակ կարող է անվստահություն առաջացնել կամ խթանել Ռուսաստանի հանդեպ, ինչը իր ազդեցությունը կունենա ռուս-իրանական բանակցոության վրա: Լավրովի թեհրանյան այցի համատեքստում մյուս առավել ուշագրավ  հանգամանքը անշուշտ Սիրիան է, այնտեղ թուրքական մտադրություններն ու այդ ֆոնին նաև ամերիկյան աշխուժությունը Գործնականում, ռազմական գործողություն իրականացնելու մասին բարձրաձայյնումով, Անկարան փաստացի հիմք տվեց Միացյալ Նահանգներին լրացուցիչ ուժեր շարժել Սիրիայի հյուսիսում: Իսկ դա թերևս այնքան էլ գոհացնող հանգամանք չէ թե Ռուսաստանի և թե առավել ևս Իրանի համար: Լավրովի թեհրանյան այցը անկասկած ենթադրում է բավականին նուրբ քննարկումներ, որից հետո ՌԴ արտգործնախարարը կմեկնի Բաքու, ուր նրա կատարելիք այցի ժամկետ է նշվել հունիսի 24-25-ը: Արդյո՞ք Մոսկվան կփորձի Թեհրանի հետ մշակել համատեղ առաջարկ Բաքվին:

1in.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40