Լեգենդար Համլետ Մինասյանի նահատակության օրն է

10.12.2023 13:52
1170

Դեկտեմբերի 10 -ը ազատամարտիկներ Համլետ Մինասյանի, Դավիթ Սարապյանի (Դև), Արարատ Գոլեցյանի (Արտաշատից), Մերուժան Սարգսյանի (Էջմիածնի շրջանից), Արայիկ Գալստյանի և Սամվել Վարդանյանի հիշատակի օրն է ։ Նրանք հերոսաբար զոհվել են 1991թ․ դեկտեմբերի 10 -ին Շահումյանի շրջանի Թոդան գյուղը ազատագրելիս։ Փառք Հերոսներին։

Համլետ Լալազարի Մինասյանը ծնվել է 1958թ. հունիսի 8-ին Թուրքմենիայի Մարի քաղաքում, ուր ժամանակավորապես բնակվում էին նրա ծնողները՝ Գորիսի շրջանի Հարժիս և Կյորու գյուղերի ծնունդ Լալազար և Արաքսյա Մինասյանները: 1969թ. ընտանիքով մշտական բնակության են տեղափոխվում Երևան, որտեղ և Համլետը շարունակում է ուսուցումը № 62 միջնակարգ դպրոցում: 1975թ. դպրոցն ավարտելուց հետո անմիջապես ընդունվում է Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկի բարձրագույն զինվորական ինժեներական ուսումնարանը՝ ինժեներ-սակրավորի մասնագիտությամբ, որը հաջողությամբ ավարտում է 1979թ.՝ ստանալով լեյտենանտի կոչում: Սպայական ծառայությունը սկսել է Երևանում և շարունակել Էջմիածնում, Նախիջևանում, Վրաստանում, Հեռավոր Արևելքում՝ Սախալինում, Հյուսիսային Կովկասում՝ Վլադիկավկազում... 1985թ. դիմում է ԽՍՀՄ զինված ուժերի նախարարությանը՝ զինվորական ակադեմիա ընդունվելու համար, սակայն նրան թույլ չեն տալիս քննություն հանձնել՝ ազգությամբ հայ լինելու պատճառաբանությամբ, որը և ճակատագրական է լինում նրա կյանքի համար: 1985թ. աշնանը իր դիմումի համաձայն զորացրվում է Խորհրդային բանակից ու ժամանակավորապես բնակություն հաստատում Պետրոպավլովսկ-Կամչատսկում: Երկու տարի զբաղեցնելով ավտոշարասյան արտադրության պետի պաշտոնը` 1987թ. կապիտանի կոչումով տեղափոխվում է Երևան և աշխատում է ամրանների գործարանում՝ որպես բաժնի վարիչ: Ղարաբաղյան շարժման առաջին օրերից առաջինների շարքում եռանդուն մասնակցել է տարբեր միջոցառումների կազմակերպմանը, համախմբել է շուրջը բոլոր նրանց, ովքեր հոգով ու սրտով ձգտում էին Հայաստանի անկախությանը և նրա պաշտպանությանը: Համլետը քանիցս պատրաստակամություն հայտնեց լինել Գորիսում և անձամբ նպաստել սահմանամերձ բնակչության անվտանգության ապահովմանը, ինքնապաշտպանական աշխատանքներին, համախմբմանը, արտակարգ պայմաններում գործելու համար նրանց նախապատրաստմանը: 1991թ. ամռանը նա անձնական մասնակցություն ունեցավ Հյուսիսային Արցախի Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ գյուղերը թուրք օմոնականներից ազատելու գործին: 1991թ. հունիսի 5-ին Համլետ Մինասյանը կամավոր կերպով դիմում է և ընդունվում աշխատանքի ՀՀ պաշտպանության կոմիտե գլխավոր մասնագետի պաշտոնով: 

Բազմիցս եղել է հանձնաժողովների կազմում սահմանամերձ շրջաններում և Ղարաբաղում, մասնակցել մարտական գործողություններին, իսկ ծայրահեղ իրավիճակում՝ ցուցաբերել բարձր կազմակերպվածություն, համարձակություն, խիզախություն, անմնացորդ հայրենասիրություն: Համլետը, ունենալով եզակի մասնագիտություն (ականների, այդ թվում՝ նաև միջուկային, հայտնաբերման ու ոչնչացման), իր գիտելիքները, զինվորական կյանքի մեծ փորձը հաղորդել է զինվորներին, մարտական ընկերներին, ինքնապաշտպանության ջոկատներին: Համլետի կատարած գործողությունները փրկել են շատ մարդկանց կյանք սահմանամերձ շրջաններում` Ղարաբաղում, Շահումյանի շրջանում: 
Վերջին անգամ Համլետը Հյուսիսային Արցախ է գործուղվում 1991թ. դեկտեմբերի 5-ին (հրաման թիվ 49, 4-ին դեկտեմբերի 1991թ.) հատուկ հանձնարարությամբ: Երեք օր անց նա ռադիոգրով ՀՀ ՊՆ-ին իրազեկում է հանձնարարության կատարման մասին: Սակայն, հաշվի առնելով ծավալվող մարտական գործողությունների կարևորությունը` փորձառու մասնագետը վճռում է մնալ և մասնակցել սպասվող մարտերին: 
Մասնակցելով Թոդան, Էրքեջ գյուղերի ազատագրման ծրագրերի մշակմանը` նա անձամբ մասնակցում է նաև գրոհներին: Հայ ազատամարտիկների 30 հոգանոց ջոկատը կատարեց մարտական առաջադրանքը, թեև մարտն ընթանում էր անհավասար պայմաններում՝ 450 օմոնականների դեմ: Գրոհի ավարտման փուլում, 1991թ. դեկտեմբերի 10-ին, Համլետ Մինասյանը, ինչպես նաև Դավիթ Սարապյանը (Դև), Արարատ Գոլեցյանը (Արտաշատից), Մերուժան Սարգսյանը (Էջմիածնի շրջանից), Արայիկ Գալստյանը և Սամվել Վարդանյանը, իր չորս զինակիցները, թշնամու գնդակից զոհվում են: Մեկ օր հետո (դեկտեմբերի 11-ին) իր մահկանացուն կնքեց երեք երեխաների հայր, մերօրյա հայ հայդուկի մի փայլուն կերպար՝ Էրքեջցի Կամո Հովհաննիսյանը` տասը տեղով գլխից, սրտից և թիկունքից վիրավոր: 
Հաշվի առնելով Համլետ Մինասյանի բարձր ծառայությունները հայրենիքի ու ժողովրդի առջև` ՀՀ Գորիսի Շրջխորհրդի գործկոմը որոշում է Հարժիսի միջնակարգ դպրոցը կոչել Արցախի ազատագրման մարտերում հերոսաբար զոհված Համլետ Լալազարի Մինասյանի անվամբ: 
Երևանի Քանաքեռ թաղամասի գերեզմանոցում, ուր հանգչում է հերոսի աճյունը, կանգնեցված է նրա մահարձանը: Գորիսի Հարժիս գյուղի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցի բակում կանգնեցված է նրա հուշարձանը: Մայր Հայաստան զինվորական թանգարանում և № 62 դպրոցում դրված են Համլետի կիսանդրիները: 

Պատերազմից յոթ օր առաջ էր․ ուխտագնացություն էինք կատարել Շենաթաղի սրբավայրեր և, իհարկե, Տատնա կիրճ ու Դռնապանի ձոր (20․09․2020 թ․)

10.08.2026 15:44

ԱԺ-ում կստեղծվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով

10.08.2026 14:34

Ինչու է վտանգված Հայաստանի կենսաբազմազանությունը

10.08.2026 14:22

Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի արձագանքին Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման առնչությամբ

10.08.2026 12:59

Սյունյաց աշխարհի արժանավոր դուստր Սուսաննա Գրիգորյանի հոբելյանն է

10.08.2026 12:22

Արամ Վարդևանյանը 53 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ փոխնախագահ

10.08.2026 12:18

Язык как путь к культуре: в Доме Москвы в Ереване завершились курсы армянского языка

10.08.2026 11:36

Ուսուցիչների բարձր տարակարգի երեք պարտադիր պահանջ հանվել է 2025-ի նոյեմբերից

10.08.2026 11:26

Սիրիան և ՌԴ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

10.08.2026 11:16

Չորս խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում

10.08.2026 10:53

Իրանը Հորմուզի նեղուցի վերաբացումը կապում է ԱՄՆ-ի զիջումների հետ

10.08.2026 10:42

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

10.08.2026 10:40