Լեռնային Ղարաբաղից 15 ուխտագնացներ կարողացել են այցելել Դադիվանք քրիստոնեական վանական համալիր

15.02.2021 12:32
1163

Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են օժանդակել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Կիրակի 15 հայ ուխտագնացներ կարողացել են այցելել Դադիվանք քրիստոնեական վանական համալիր:

Ձեռք բերված համաձայնությունների արդյունքում Ադրբեջանի զինծառայողները առանց խոչընդոտելու ուխտագնացներին թույլ են տվել համալիրի տարածք մտնել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը տեղակայված է ճարտարապետական համալիրի անմիջական մերձավորությամբ:

Ռուս խաղաղապահներն անվտանգություն են ապահովում նաեւ Ադրբեջանի ալբանա-ուդի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների կողմից վանք այցելելիս:

Դադիվանքը Հայ Առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից մեկն է եւ տեղակայված է Քելբաջարի շրջանի տարածքում, որը եռակողմ հայտարարության համաձայն 2020 թվականի նոյեմբերին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

news.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34