Լիբանանի հայերը հանրահավաք են կազմակերպել՝ ի պաշտպանություն Արցախի

26.01.2023 10:34
838

Լիբանանահայերն այսօր իրենց զորակցությունն են հայտնել Արցախին՝ հավաքվելով մայրաքաղաք Բեյրութում եւ հայաբնակ Անջար (Այնճար) քաղաքում:

Բեյրութում լիբանանահայերի հավաքը տեղի է ունեցել հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում: Հավաքը բազմամարդ էր, մասնակցում էին նաև արաբներ, փոխանցում է infoport-ը:

Արցախին զորակցելու հավաքը կազմակերպել էին Լիբանանում գործող հայկական երեք ավանդական կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ն, ներկա էին նաեւ հայ առաքելական, հայ կաթողիկե եւ հայ ավետարանական համայնքների ներկայացուցիչները:

Բուրջ Համուդում տեղի ունեցող հավաքին զուգահեռ՝ Անջար ու Զահլե քաղաքների հայերը հավաքվել էին Անջարի հրապարակում՝ նույնպես իրենց աջակցությունը հայտնելու Արցախին:

Նշենք, որ հավաքից 10 րոպե առաջ Լիբանանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Լաչինի միջանցքի փակման մասին:

https://artsakhpress.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22