«Լիդիանի» էկոլոգիական լինելը ստուգել են բանկերը, վաղը այդ բանկերը մեզ մերժելու են․ Արամ Սարգսյան

12.05.2019 12:36
1174

Մենք պետք է տնտեսական առաջնահերթություններ ընտրենք, իսկ դա չի կարող լինել գյուղատնտեսությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով երկրում տնտեսության զարգացման իր տեսլականի մասին։

«Ես գտնում եմ, որ տնտեսությունը բոլոր ուղղություններով չենք կարող ոտքի հանել փակ սահմանների, կիսապատերազմական վիճակի եւ թեթեւ անձրեւի պատճառով փակվող Լարսի ճանապարհի պատճառով, ուստի մենք պետք է տնտեսական առաջնահերթություններ ընտրենք, իսկ դա չի կարող լինել գյուղատնտեսությունը, քանի որ լոլիկով զինվորի համար զենք չես գնի։ Ընդ որում, գյուղատնտեսությունը գերակա ուղղություն ճանաչելով էլ մենք սխալ ուղղությամբ ենք գնում»,-նշեց նա։

Արամ Սարգսյանը վստահ է՝ պետք է զարգացնել արդյունաբերությունը․ «Արդյունաբերության մեջ են ներդրումները, իսկ ներդրողը գիտի՝ որ ոլորտներում է ներդրում անում․ անում է այնտեղ, որտեղ գերշահույթ ունի։ Ադրբեջանում ներդրումները նավթի ու գազի վրա են անում, Հայաստանում ներդրումներ անելու են ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի վրա։ Այս ուղղություններն են լոկոմոտիվը։ Ծանր արդյունաբերությունն է, որ աշխատատեղեր է ստեղծելու, ոտքի է հանելու քիմիան, իրեն կողքից սպասարկող մանր ու միջին հիմնարկ-ձեռնարկություններ է ստեղծելու, այստեղ է, որ երիտասարդը ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո մտածելու է՝ ինչ գյուտ անի, որ օգտակար լինի, 23 տարեկանում միլիոնատեր դառնա, այստեղ է, որ մարդը կցանկանա գիտությամբ զբաղվել»։

Նա շեշտում է՝ ճանապարհների նման վատ պայմաններում ճիշտ չէ շեշտը դնել զբոսաշրջության վրա․ «Այդ ճանապարհներով տուրիստը Տաթեւ է գնալո՞ւ։  Իմ տղան այդպիսի դեպքերում ասում է՝ կարելի է կանգնել եւ այդ փոսերի վրա մեքենայի յուղը փոխել, այդ ճանապարհով տուրիստ է գալո՞ւ։ Տնտեսական քաղաքականության առումով ես չեմ տեսնում այն տեսլականը, որ կարողանանք ասել՝ ժողովո՛ւրդ, 10 տարի հետո ունենալու ենք այն Հայաստանը, որտեղ դուք արժանապատիվ աշխատավարձ եք ստանալու»։

Հարցին՝ հանքարդյունաբերության զարգացման հարցում այժմ, օրինակ,  «Լիդիան Արմենիա» ընկերությունը խնդիրների առաջ է կանգնած, հանքարդյունաբերության զարգացման պարագայում ինքը բնապահպանության հետ կապված մտահոգություններ չունի՞, որին ի պատասխան Արամ Սարգսյանը հստակեցրեց․ «Ես կարծում եմ, որ հանքարդյունաբերությունը պիտի վերածվի լեռնամետալուրգիայի, ես ուզում եմ, որ մեր բառապաշարից դուրս գա հանքարդյունաբերությունը։ Մենք պետք է ոչ թե հումք վաճառող լինենք, այլ պետք է վերջնական արտադրանք ստանանք։ Ինչ վերաբերում է բնապահպանությանը, ես շատ լուրջ եմ վերաբերում, բայց ես լուրջ եմ վերաբերում նաեւ մեր սահմանին, ես ուզում եմ, որ մեր զինվորը ավելի լավ զինված լինի, քան Ադրբեջանի զինվորը, թիթեռ ու ծառ ես էլ եմ սիրում, բայց ծառը վերականգնվող է, ծառը նրա համար է, որ եթե մարդը մրսում է, կտրի ու տաքանա, բայց եթե մարդը պետք է մահանա, ո՞ւմ է պետք ծառը, նա հետո այդ 1 ծառի տեղը 3-ը կտնկի»։

Նա շեշտեց՝ «Լիդիանի» բերած նախագծի կանաչ լինելը ստուգվել է նաեւ միջազգային բանկերի կողմից․ «Ինչ վերաբերում է «Լիդիանին», ապա բնապահպանության առումով «Լիդիանի» բերած օրինագիծը ամենախիստն է, «Լիդիանը» միակ մետալուրգիական գործընթաց սկսած ընկերությունն է, որը բաժնետիրական ընկերություն է եւ թափանցիկ է, որի էկոլոգիական լինելը ստուգել են բանկերը։ Այդ բանկերը գումար տալիս են այն ընկերություններին, որոնք կանաչ ծրագրեր են իրականացնում, եթե մենք այսօր ասում ենք «Լիդիանի» բերած նախագիծը կանաչ չէ, մենք այդ բանկերին էլ ենք ասում՝ դուք սուտ թուղթ եք տվել, վաղը այդ բանկերը մեզ մերժելու են, սա էլ կա։ Ուրիշ բան է, որ ասենք դուք աշխատում եք, բայց պայմանագրի այս կետերը մեզ չեն բավարում, բայց չարգելենք իրենց աշխատել»։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08