ԼՂ կառավարության շուրջ 315 մլրդ դրամի պարտավորությունը կանցնի ՀՀ–ին. մեխանիզմ է մշակվել

22.12.2023 14:32
718

Նախագծով առաջարկվում է շուրջ 315 մլրդ դրամ ԼՂ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության և ֆինանսական կազմակերությունների միջև` համապատասխանաբար 70/30 համամասնությամբ։

ԼՂ կառավարության շուրջ 315 մլրդ դրամի պարտավորությունը կանցնի ՀՀ–ին։ ՀՀ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2023 թ. պետական բյուջեում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով` անգամ 2020 թ. պատերազմից հետո ՀՀ ֆինանսաբանկային համակարգը պահպանել է իր ներկայացվածությունը ԼՂ–ում` նպաստելով տնտեսության բնականոն գործունեությանը։

«ԼՂ կառավարության ու նրա ստեղծած հիմնադրամների պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ 2023 թ. դեկտեմբերի 29–ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց սպասարկումը ԼՂ–ում ստեղծված իրավիճակով պայմանավորված` անհնարին է դարձել։ Դա առաջ է բերել մի շարք բացասական ռիսկեր` մասնավորապես` ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի էական կորուստներ ու ֆինանսական կայունության էական խաթարում, ֆինանսական ու բանկային վարկանիշների էական վատթարացում, հետևաբար նաև տնտեսական ակտիվության նվազում»,– պարզաբանեց Հովհաննիսյանը։

Ըստ նրա` նախագծով առաջարկվում է շուրջ 315 մլրդ դրամ ԼՂ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության և ֆինանսական կազմակերությունների միջև` համապատասխանաբար 70/30 համամասնությամբ։

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունն իր մասնաբաժնից կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր` ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորության նկատմամբ պահանջի իրավունքը։

«ՀՀ կառավարությունը նախատեսում է թողարկել պարտատոմսեր` առավելագույնը մինչև 225 մլրդ դրամ անվանական արժեքով։ Արդյունքում ակնկալվում է էականորեն մեղմել ՀՀ ֆինանսաբանկային համակարգում առկա ռիսկերը»,– ընդգծեց նա։

Բացի այդ, ըստ նրա, ակնկալվում է վերականգնել ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակությունը, որպեսզի այդ մարդիկ հետագայում ՀՀ ֆինսաբանկային համակարգի հետ առնչվելիս խոչընդոտների չհանդիպեն։

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34