ԼՂ–ում տեղի ունեցածը ողբերգության շարունակությունն էր. Զատուլինը՝ Ցեղասպանության մասին

23.04.2025 21:04
646

Լեռնային Ղարաբաղի բնակչության զանգվածային արտագաղթը դարձավ 1915 թվականի Հայոց ցեղասպանության շարունակությունը։ Այս հայտարարությունն արել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Հայտարարությունն արվել է ապրիլի 22-ին Մոսկվայում Գառնիկ Բանյանի «Մանկության և որբության հուշեր. Ցեղասպանությունը վերապրած տղայի պատմությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ։ Զատուլինն իր ասածը հրապարակել է նաև տելեգրամյան ալիքում։

Նա նշել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ը սգո օր է` ի հիշատակ մեկուկես միլիոն անմեղ զոհերի, որոնք անցյալ դարասկզբին՝ 110 տարի առաջ, սպանվել են Օսմանյան կայսրությունում միայն այն բանի համար, որ հայ էին:

«Հայոց ցեղասպանությունը պատմական աբստրակցիա չէ։ Սա ողբերգություն է, որի ցավը մինչ օրս չի հանդարտվում։ Իմ զեկույցի հիման վրա 1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Պետդուման ճանաչեց այդ ցեղասպանությունը։ Դա ոչ միայն հայ ժողովրդի հետ համերաշխության ակտ էր, այլև ճշմարտության և պատմական արդարության հանդեպ հարգանքի առհավատչյա։ Ռուսաստանը, որը դարեր շարունակ եղել է հայերի կողքին, չպետք է այլ կերպ վարվի», - ասել է Զատուլինը։

Խորհրդարանականի կարծիքով` այսօր ի հիշատակ զոհվածների գլուխ խոնարհելիս պետք է խոսել ոչ միայն անցյալի, այլև ներկայի մասին։

«2023 թվականին Լեռնային Ղարաբաղի բնակչության գաղթը սոսկ աշխարհաքաղաքական հանգամանք չէ։ Սա մեր դարում ոմանց կասկածելի արդարացումներով և մյուսների դավաճանությամբ քողարկված ողբերգության շարունակությունն է։ Մենք արձանագրում ենք դարերով սեփական հողում ապրած մարդկանց այսօրվա դժբախտությունները, պատմության, կրոնի և մշակույթի հուշարձանների գողության փորձերը, Շեմյակի դատաստան (անարդար դատավարություն. խմբ) գերիների նկատմամբ։ Դա չի կարող անտարբեր թողնել մեզ», - նշել է Զատուլինը։

Միաժամանակ, նրա խոսքով, այս օրերին հատկապես դժվար է տեսնել, թե ինչպես են Հայաստանում արտաքին և ներքին ուժերի ճնշման տակ խարխլվում ազգային ինքնագիտակցության հիմքերը, ինչպես է հարձակման ենթարկվում Հայ առաքելական եկեղեցին, ոտնահարվում պատմական հիշողությունը, քանդվում կապերը նրանց հետ, ովքեր դարերով դաշնակից ու բարեկամ են եղել։

«Բայց անկախ ամեն ինչից, ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք Ռուսաստանում անտարբեր չենք։ Մենք հիշում ենք և սգում հայ ժողովրդի հետ։ Մենք շարունակելու ենք ճշմարտությունն ասել և պայքարել, որպեսզի անցյալի ողբերգությունները չկրկնվեն այսօր և վաղը», - նշել է պատգամավորը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին Ռուսաստանում ընդունվել է «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու մասին» օրենքը:

«Թող բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը լինի ոչ միայն հարգանքի տուրք, այլև դաս՝ միավորելով բոլոր նրանց, ովքեր հավատում են արդարությանը, ժողովուրդներին չեն բաժանում ըստ աշխարհագրության և շահերի, նրանց հետ կիսում են ցավն ու հույսը», – ընդգծել է խորհրդարանականը։

arm.sputniknews.ru

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08