Լոս Անջելեսից՝ Գորիս. հայ բժիշկները 2 շաբաթ շարունակ վիրահատել են վիրավոր զինվորներին և քաղաքացիներին

02.11.2020 21:02
3637

Պատերազմող հայրենիքի կանչը հայ բժիշկներին Միացյալ Նահանգներից բերեց Հայաստան: Բժիշկները սեփական նախաձեռնությամբ 2 շաբաթ անցկացրել են Գորիսում ու կատարել բարդ վիրահատություններ:

Գորիսը դարձել էր կենտրոն, որտեղ հիվանդների վիճակը կայունացնում էին ու անհրաժեշտության դեպքում ուղարկում Երևան:

Այս ընթացքում բժիշկներն ազատ ժամանակ գրեթե չեն ունեցել: Վիրավորների շարքում եղել են նաև խաղաղ բնակիչներ: Վիրահատություններն առանց դադարի են եղել, վնասվածքները՝ մեծամասամբ բեկորային:

«Վնասվածքները մեծամասամբ բեկորային էին՝ ձեռքերի ու ոտքերի շրջանում: Մատների վրա կարելի էր հաշվել՝ քանիսն էին հրազենային վնասվածքներով», - պատմում է ընդհանուր վիրաբույժ Արմեն Աբուլյանը:

Վնասվածքների տեսակները բժիշկներին հուշում էին առաջնագծի վիճակի մասին:

«Երբ հրազենային վնասվածք էինք տեսնում, հասկանում էինք, որ տղաներն արդեն առիթ ունեն իրենց արիությունը ցույց տալու, արդեն դեմ-դիմաց են կռիվ անում» , - ասում է Արմեն Աբուլյանը:

Հայ բժիշկներին տպավորել է զինծառայողների արիությունը, երբ իրենց վնասվածքի մասին մոռացած՝ ընկերների վիճակով են հետաքրքրվել:

«Երկու զինվորի բերեցին միևնույն ժամանակ, մեկը մյուսի անունը լսեց, ճանաչեց, իր վերքերի մասին մոռացած հարցրեց՝ ինչպես է նա, ինչ վիրավոր է: Եվ մենք հասկացանք, որ իրենք այնտեղ իրար լավ պահում են, թև ու թիկունք են» , - պատմում է անեսթեզիոլոգ Սթիվեն Ոսկանյանը:

Բժիշկներն ասում են՝ իրենք զինվորներին էին հույս տալիս, զինվորներն էլ՝ իրենց․ վիրավոր վիճակում էլ պատրաստ են եղել վերադառնալ ճակատ ու շարունակել կռիվը:

«Ասում էին՝ բժիշկ ջան, ես պատրաստ եմ հետ գնալ ընկերներիս մոտ: Այո, իրենք իրենց երիտասարդ տարիքում արդեն ընկալել էին պահի կարևորությունն ու պատրաստ չէին իրենց ընկերներին մենակ թողնել» - պատմում է Արմեն Աբուլյանը:

Միացյալ Նահանգներից եկած բժիշկները չէին մոռացել նաև համաճարակային պատերազմի մասին, որի դեմ նույնպես Հայաստանը պայքարում է: Բժիշկ-ինֆեկցիոնիստ Ջորջ Մելիքյանը 2 շաբաթ Երևանի Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում է եղել: Ասում է՝ հիվանդանոցներում հիվանդների համար արդեն տեղ չկա:

«Շատ հիվանդներ էինք տեսնում ընդունարանում: Հիվանդասենյակներում արդեն տեղ չկար, գետնին էին պառկում մարդիկ» - պատմում է Ջորջ Մելիքյանը:  

Քովիդի վիճակն ավելի է բարդանում հատկապես պատերազմական իրավիճակում: Տեղ չի մնում ո՛չ վիրավոր զինծառայողի, ո՛չ քովիդով վարակվածի համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40