Լոս Անջելեսում ներկայացվել է բրիտանացի լրագրողի «45 օր պայքար՝ հանուն ազգի» ֆիլմը

19.09.2021 15:38
1155

Հոլիվուդի Չինական թատրոնի շենքում հայ համայնքին և ամերիկացի հանդիսատեսին ներկայացվեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող փաստագրական ֆիլմը։ Այն կոչվում է «45 օր պայքար՝ հանուն ազգի»։ Հեղինակը բրիտանացի Էրիկ Գեսսենն է։ Իրաքում և Աֆղանստանում ծառայած նախկին զինվորականն Արցախ է մեկնել պատերազմի առաջին օրերին ու նկարահանել աչքի տեսածը։

Էմիլ Գեսսեն, ֆիլմի հեղինակ - Երբ պատերազմն սկսվեց, ես մեկնեցի լուսաբանելու և այնտեղ ծավալվող պատմությունը բացահայտելու։ Թե ինչո՞ւ մեկնեցի Հայաստան և ոչ Ադրբեջան, որովհետև Հայաստանն ավելի հյուրընկալ էր լրագրողների նկատմամբ։ Այս ֆիլմով ես պատմում եմ՝ ինչպես հայտնվեցի պատերազմական գոտում, հանդիպեցի մարդկանց, արձանագրեցի նրանց պատմությունները պատերազմի օրերին ու դրանից հետո:

Էմիլը պատմում է, որ պատերազմի օրերին ճիշտ ու սխալ լուրերի առատության մեջ փշուր-փշուր հավաքել է այս պատմությունը, որի կիզակետում պատերազմից տուժած մարդիկ են։ Ցանկանում է այն ներկայացնել աշխարհին․ օտարազգի լսարանին պատմել՝ ինչ է տեղի ունեցել 44 օրվա ընթացքում և ավարտից հետո՝ 45-րդ օրը։

Էմիլ Գեսսեն - Սա կարևոր է պատմել ոչ միայն հայ համայնքին, որովհետև նրանք արդեն գիտեն սա։ Ֆիլմն այնպես է նկարահանված, որ ոչ հայերն էլ կարողանան դիտել և լավ հասկանալ այս խնդիրը, որ եթե նման բան կրկին տեղի ունենա, նրանք տեղյակ լինեն Հայաստանի ու այս պատմության մասին։ Սա զգացմունքային իսկական վայրիվերումներ կապահովի հանդիսատեսի համար: Հայերի հետ շփման իմ փորձից հասկացել եմ, որ նրանք շատ տոկուն են։ Կարծում եմ՝ սա կարևոր մեսիջ է պատմելու։

Էմիլ Գեսսեն ասում է, որ երբ Արցախ գնաց, չէր կարող պատկերացնել, որ իր վավերագրությունը մի օր կցուցադրվի Հոլիվուդում։ Նրա խոսքով՝ մինչդեռ սա ամենաճիշտ վայրն է՝ սկսելու ֆիլմի միջազգային պրեմիերան և աշխարհին առաջարկելու դիտել այս նոր՝ իրական պատմությունը։

Ասկո Հակոբյան, ֆիլմի պրոդյուսեր - 11 ամիս է՝ աշխատում ենք ֆիլմի վրա և, հուսով եմ, որ բոլորն էլ կհավանեն։

Հոլիվուդյան կրկնակի օսկարակիր դերասան, սցենարիստ և ռեժիսոր Նիք Վալելոնան առաջիններից մեկն է, որ դիտել է ֆիլմը, տպավորվել ու կարծում է՝ այն պետք է հատկապես ոչ հայ հանդիսատեսին ներկայացնել:

Նիք Վալելոնա, դերասան, սցենարիստ, ռեժիսոր - Հրաշալի, ազդեցիկ ֆիլմ է, որում պատմություն է, որը պետք է անպայման պատմվի ու ներկայացվի աշխարհին, թե ինչ է տեղի ունեցել։ Արցախյան պատերազմի օրերին աշխարհում շատ բաներ էին տեղի ունենում՝ Քովիդ, ընտրություններ և այլն, և այս պատմությունն անտեսվել էր։ Ընդ որում, դա շարունակվող խնդիր է, և աշխարհը պետք է իմանա այդ ամենի մասին: Խնդրին միջազգային ուշադրություն է անհրաժեշտ: Այս ֆիլմի միջոցով հնարավոր է դա անել: Այս ֆիլմն ինձ այլ պատմություններ է հիշեցնում և հուշում, որ շատ բաներ աշխարհում չեն փոխվել։ Ցավալի է, որ նման պատմությունները դեռևս կրկնվում են:

«45 օր պայքար՝ հանուն ազգի» ֆիլմը Լոս Անջելեսից հետո կցուցադրվի Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, ապա նաև՝ ԱՄՆ-ի արևելյան քաղաքներում, որից հետո կներկայացվի եվրոպացի հանդիսատեսի դատին։

1lurer.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22