Լռե՛նք, կա վսեմ լռություն, որի աղաղակները լսելի են ամենուրեք…

07.04.2015 16:56
2441

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, կարծեք, որոշ շրջանակներում թյուրըմբռնման տեղիք են տալիս: Ոմանք, ցավոք, այն ընկալում են որպես տոնակատարություն, պճնվում անմոռուկներով, էլ չենք խոսում այն մասին, որ որոշ հաստատություններում ծաղկային կոմպոզիցիաները, երբեմն փուչիկներով համադրված, «գարնանային շքեղություն» են հաղորդում Հայոց ցեղասպանության տարելիցին:

Այս ամենը դեռ մի կերպ կարելի էր հանդուրժել, բայց Հանրապետական կանանց 3000-անոց «պահանջը» եկավ այդ «տոնակատարությունների» բացը լրացնելու: Արդեն մի քանի օր է՝ սոցկայքերը թնդում են, Հերմինե Նաղդալյանի բնորոշմամբ, «ծաղիկների ալիք անելու» շնորհիվ:

Ի՞նչ է նշանակում «մեծ տիկնոջ» այն հայտարարությունը, որ իրենք շատ ուրախ էին, որ 3000 կին, հոգսը թողած, միասնաբար հավաքվել է Ծիծեռնակաբերդում՝ իր հոգու պարտքը կատարելու, աստվածահաճո մի գործ անելու: Այսինքն՝ 100 տարվա մեր ցավը, որ բնավ երբեք էլ չենք պահանջել, որ ողբի վերածվի, մեծ դժվարությա՞մբ է միասնության կոչի վերածվել: Ի՞նչ է նշանակում, իրենց հոգսը թողած, համազգային վշտի շուրջ միավորվելը: Եվ մի բան էլ ավելին՝ «միասնականությունը ցույց տալու համար ասացինք մի հատ ծաղիկները վեր չբարձրացնե՞նք, ծաղիկների ալիք անենք»:

Հարգելի՛ տիկին Նաղդալյան, եթե դժվար չէ, այս օրերին հետեւողական եղեք եւ տեսեք, թե ինչպե՛ս են մեր ազգային վիշտը հարգում օտարերկրացիները: Այս դեպքում ավելորդ չենք համարում նշել, որ, ճիշտ է, Տերյանն ասել է, մեզ չի հասկանա սառն օտարուհին, կարծեք, ճիշտ հակառակն է դառնում՝ մեզ կհասկանա օտարուհին:

Ցուցադրվելու եւ իշխող կուսակցության անվան շուրջ հերթական աղմուկը բարձրացնելու փոխարեն ավելի լավ է զսպվածություն ցուցաբերել, իսկապես հարգանքի տուրք մատուցել, բայց ոչ ժպտալով ու «ոչ սելֆիներով», պայմաններ ստեղծել իրական պահանջատիրոջ առաքինի կերպար ունենալու համար: Եվ ոչ թե ասել, թե դատի ենք տալու մեզ զրպատողներին, այլ ընդունեք ձեր սխալը եւ հետագայում «պահանջի ալիք բարձրացնելու դեպքում» երկար մտածեք:

Այս ամենի մեջ միակ «լուսավոր» կետը Ծիծեռնակաբերդում պատվո պահակ կանգնող հայ աշակերտներ են, որ իսկապես ըմբռնում են համազգային ցավը. ուրեմն ամեն ինչ չէ, որ անվերադարձ կորել է…

Վերջում հիշեցնենք ականավոր սյունեցի Նիկողայոս Ադոնցի խոսքը. «Պետք չկա հրաժարվելու բարձրափայլ փարոսից, բայց թող նա նստի մեր խորաթափանց աչերի մեջ եւ ոչ անհայտ հորիզոններում: Գրկենք մանավանդ կյանքի աղոտ ճրագը, զույգ բազուկներով, եւ ընթանանք համրաքայլ, առանց բռնազբոսելու մեր ուղին, լուռ, առանց աղմկարար փող ու թմբուկի: Աղաղակը անախորժ է սգավորին: Լռե՛նք, կա վսեմ լռություն, որի աղաղակները լսելի են ամենուրեք, եւ կան աղաղակներ, որ կորչում են ընդհանուր լռության մեջ»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40