Լուսանկար բաժանումի եւ ոչ հրաժեշտի

07.03.2022 21:43
4869

Սյունիքի նորանշանակ մարզպետի այսօր կայանալիք պաշտոնակալությունը (հարգելի պատճառով) հետաձգվեց․․․

Եվ գործընկերներիս առաջարկությամբ լուսանկարվեցինք՝ մարզպետարանի աշխատակազմով։

Անշուշտ, բաժանումի խոսք դեռ կհասցնեմ ասել, բայց, իբրեւ մակագրություն սույն լուսանկարի, չեմ կարող մի քանի նախադասություն չգրել։

2020 թ․ դեկտեմբերի 9-ից այս մարդկանց հետ ճանապարհ անցա, փորձություններով լի ճանապարհ․․․

Անցանք արժանապատվորեն։ Ավելին, հաջողեցինք լուծել նաեւ Սյունիքի համար օրախնդիր մի շարք հարցեր։

Ուստի եւ՝ չեմ կարող անկեղծ շնորհակալությունս չհայտնել բոլորին եւ յուրաքանչյուրին։ Նրանց մեծ մասը, հիրավի, գործի նվիրյալներ են, պրոֆեսիոնալներ։ Ու համոզված եմ՝ նոր մարզպետի հետ նույնպես աշխատելու են ջանադրությամբ։

Այդ բոլորով հանդերձ՝ մեր բաժանումը միմյանց հրաժեշտ տալ չէ ամենեւին։ Մենք միեւնույն ճանապարհի ճամփորդներն ենք, նույն ճակատագրի կրողները։ Այնպես որ՝ այսուհետ նույնպես միեւնույն եւ մեծ գործն ենք անելու, սակայն տարբեր ոլորտներում ու ճակատներում։

Այդ մեծ գործի անունն է՝ արժանապատիվ Հայաստանի եւ պաշտպանված Սյունիքի կառուցում․․․

Մինչեւ նոր հանդիպում։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12