Լույս է տեսել «Մուսա լեռան 40 օրը» վեպի լատիշերեն թարգմանությունը

19.12.2019 21:20
1186
Լատվիայում լույս է տեսել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լատիշերեն թարգմանությունը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Հերթական հրաշք լուրը մեր տարածաշրջանից։ Լատվիական Յանիս Ռոուզե հրատարակությունը տպել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լատիշերեն թարգմանությունը՝ Իլզե Պաեգլե-Մկրտչյանի կատարմամբ, նաև ընդգրկուն մեկնաբանություններով։ Ի հավելումն Իլզեի առաջաբանի, գրքի համար հատուկ առաջաբան է գրել իսրայելցի պրոֆեսոր, ցեղասպանագետ Յաիր Օրոնը, ներածական տեքստ է տրամադրել մուսալեռցի ցեղասպանագետ Վահրամ Շեմասյանը։ Գրքի համար հատուկ երաշխավորագրեր են տրամադրել նաև աշխարհահռչակ ցեղասպանագետներ Իսրայել Չարնին (Իսրայել), Ֆրենկ Չոկը (Կանադա), Լատվիայի ակադեմիայի նախագահ Օյարս Սպարիտիսը։

Հատուկ այս հրատարակության համար Հայոց ցեղասպանության թանգարանի և նրա նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի կողմից տրամադրվել են Մուսա լեռան հերոսների տարհանման ֆոտոներ, որոնք առաջին անգամ այս գրքում են տպվում։ Արդյունքում, ստացել ենք մինչ օրս Մուսա Լեռան լավագույն թարգմանություններից մեկը՝ ակադեմիական ֆունդամենտալ հրատարակությամբ։ Խորին շնորհակալություն Յանիս Ռոուզե հրատարակությանը և Իլզե Պաեգլե-Մկրտչյանին այս մեգա-ծրագիրը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-ամյակին ընդառաջ պատվով իրականացնելու համար»,-նշում է դեսպան Մկրտչյանը:

Հրատարակությունը և թարգմանությունը նախաձեռնել և իրականացրել է Լատվիայում ՀՀ դեսպանությունը։ Ծրագրի իրականացմանը նպաստել են Creative Europe ԵՄ հիմնադրամը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Ավստրիայի կառավարությունը, լատվիահայ գործարարներ Մխիթար Մխիթարյանը և Հովիկ Մկրտչյանը։

armradio.am

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17

Այսօր կկայանա Հայ Առաքելական եկեղեցու «ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը․ ArmLur.am

26.10.2026 11:59

Ստեփանավանում ՔՊ-ից հեռացած Արմեն Գրիգորյանը հաղթեց իշխանության թեկնածուին. ArmLur.am

26.10.2026 11:34

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում 5 փոփոխություն, նույն օրը լրանում է հայտարարագրի վերջնաժամկետը. անձնագիր 28 650 դրամ, կացության նոր կարգ. ի՞նչ է փոխվում ձեզ համար

26.10.2026 11:13

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 11:01