Լույս է տեսել «Սյունյաց երկիր. մշակութային» պարբերականի 3-րդ համարը

29.09.2021 10:21
809

Համարը նվիրված է Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի գրական-գեղարվեստական ժառանգությանը եւ մեր մշակութային աշխարհի տիրույթներում  նրա անզուգական կերպարի մեկնություններին:

Համարը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության (նախարար՝ Վահրամ Դումանյան) եւ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի աջակցությամբ:

Ստորեւ՝ համարի խմբագրականը, որը հեղինակել է Սամվել Ալեքսանյանը:

***

Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի. առանց աշխարհագրական  Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող

­Վեր­նա­գի­րը նժդեհ­յան ի­մաս­տուն եւ ան­վի­ճե­լի բա­նա­ձե­ւում­նե­րից է՝ կան­թե­ղի պես մեր անց­նե­լիք ճա­նա­պար­հը լու­սա­վո­րող:

Բայց «Ս­յուն­յաց եր­կիր. մշա­կու­թա­յին» պար­բե­րա­կա­նի սույն հա­մա­րի առ­ջեւ այլ խնդիր է դրված...

Հա­մա­րը հի­շա­տա­կի յու­րօ­րի­նակ ձոն է, ո­րով ար­տա­հայ­տում ենք սյու­նե­ցի­նե­րիս սերն ու ե­րախ­տա­գի­տութ­յու­նը հայ­րե­նի­քի փրկութ­յան մար­տի­կին՝ Գա­րե­գին Նժ­դե­հին:

Նախ՝ հա­մա­րի հրա­տա­րակ­ման շար­ժա­ռիթ­նե­րի մա­սին:

2021 թ. ապ­րի­լի 26-ին լրա­ցավ Հա­յոց պատ­մութ­յան 20-րդ դա­րի հե­րո­սա­կան խո­յան­քի՝ Լեռ­նա­հա­յաս­տա­նի  ան­կա­խութ­յան հռչակ­ման 100-րդ տա­րե­դար­ձը, եւ չէինք կա­րող չանդ­րա­դառ­նալ դա­րա­կազ­միկ այդ ի­րա­դար­ձութ­յան գլխա­վոր կեր­տո­ղին ու ո­գեշն­չո­ղին:

Հա­ջոր­դը՝ հատ­կա­պես Ար­ցախն ու Ս­յու­նի­քը 2020 թ. նո­յեմ­բե­րի 9-ից ու դեկ­տեմ­բե­րի 18-ից հե­տո հայտն­վել են ռազ­մա­քա­ղա­քա­կան այն­պի­սի ի­րա­վի­ճա­կում, որ նժդեհ­յան գա­ղա­փար­նե­րի ո­գե­կո­չու­մը (ա­մե­նա­տար­բեր ե­ղա­նակ­նե­րով) պա­հի գլխա­վոր հրա­մա­յա­կան­նե­րից է: Չ­մո­ռա­նանք՝ այդ գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը շա­րու­նա­կում է մնալ իբ­րեւ զգո­նութ­յան կոչ, իբ­րեւ լի­նե­լիութ­յան բա­նա­ձեւ, իբ­րեւ պատ­մութ­յան դա­սե­րը սեր­տե­լու պատ­գամ:

Այ­նու­հե­տեւ՝ Գա­րե­գին Նժ­դե­հի՝ Ս­յու­նի­քի եւ Ար­ցա­խի պատ­մա­կան բա­ցա­ռիկ դե­րի ըն­կա­լու­մը, ո­րի ար­տա­հայ­տութ­յու­նը Ս­յու­նի­քի հաղ­թա­կան դյու­ցազ­նա­մարտն էր 20-րդ դա­րասկզ­բին,  որն ար­տա­հայտ­ված է նաեւ սույն խոս­քի վեր­նագ­րում, ե­րիցս կա­րե­ւո­րում է նրա կյան­քի եւ գոր­ծու­նեութ­յան, նրա գա­ղա­փար­նե­րի ա­ռա­վել հան­գա­մա­նա­լից ու­սում­նա­սի­րումն ու հան­րայ­նա­ցու­մը, ընդ ո­րում՝ այն տե­սա­կե­տից, որ ա­սե­լի­քը  հա­մե­մա­տա­բար քիչ լու­սա­բան­ված կամ գրե­թե չամ­փոփ­ված եւ չընդ­հան­րաց­ված լի­նի մին­չեւ հի­մա:

Ան­տա­րա­կույս, Գա­րե­գին Նժ­դե­հը նա­խե­ւա­ռաջ ռազ­մա­կան գոր­ծիչ էր ու զո­րա­վար, ազ­գա­յին ու պե­տա­կան գոր­ծիչ, քա­ղա­քա­գետ ու մտա­ծող, հրա­պա­րա­կա­խոս ու հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, Ցե­ղակ­րոն շարժ­ման հիմ­նա­դիր, նրա ա­նու­նը դար­ձել է հայ­րե­նա­սի­րութ­յան, ա­զա­տութ­յան եւ ար­ժա­նա­պատ­վութ­յան հա­մար պայ­քա­րի հո­մա­նիշ:

Բայց այդ ա­մե­նին ուղ­ղա­կիո­րեն անդ­րա­դառ­նա­լու խնդիր չու­նենք պար­բե­րա­կա­նի այս հա­մա­րում:

Խն­դիր ու­նենք գո­նե հա­մա­ռոտ ներ­կա­յաց­նել մեծ հա­յոր­դու գրա­կան-գե­ղար­վես­տա­կան ժա­ռան­գութ­յու­նը, ինչ­պես եւ նրա ան­զու­գա­կան կեր­պա­րի մեկ­նութ­յուն­նե­րը հա­յոց մշա­կու­թա­յին աշ­խար­հի տի­րույթ­նե­րում:

Մի կա­րե­ւոր հան­գա­մանք ենք նա­խա­պես ընդգ­ծում. ըստ Ռա­ֆայել Համ­բար­ձում­յա­նի դի­տարկ­ման՝ «­Գա­րե­գին Նժ­դե­հի գրա­վոր ամ­բողջ ժա­ռան­գութ­յու­նը, լի­նե­լով նրա հան­ճա­րի փայ­լա­տա­կում­նե­րից մե­կը, իր պատ­կե­րա­վոր մտա­ծո­ղութ­յամբ, ան­կաս­կած, գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նութ­յուն է»: Բայց դրա­նից փոր­ձել ենք ա­ռանձ­նաց­նել նրա չա­փա­ծո ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներն ու ար­ձակ քերթ­վածք­նե­րը…

Այս­պես՝ քչե­րին  է հայտ­նի, որ Նժ­դե­հը նաեւ գրա­կան-գե­ղար­վես­տա­կան ժա­ռան­գութ­յուն է թո­ղել. նման ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի քա­նակն անց­նում է հի­սու­նից:

Ռա­ֆայել Համ­բար­ձում­յա­նը կա­րո­ղա­ցել է հա­վա­քել մա­մու­լի է­ջե­րում, ար­խիվ­նե­րում սփռված նժդեհ­յան բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը, ար­ձակ գոր­ծե­րը, որ Նժ­դե­հը ստեղ­ծա­գոր­ծել է 1903-ից մին­չեւ 1919 թվա­կա­նը, ու ամ­փո­փել մեկ հա­տո­րում (­Գա­րե­գին Նժ­դեհ. գրա­կան եր­կեր, Է­դիտ Պ­րինտ, 2012թ.):

Գ­րա­կա­նա­գետ­նե­րը տար­բեր կար­ծիք­ներ են հայտ­նում Նժ­դե­հի չա­փա­ծո ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի եւ ար­ձակ քերթ­վածք­նե­րի մա­սին, բայց մի բա­նում բո­լո­րը հա­մա­միտ են. նա ու­ներ գե­ղար­վես­տա­կան հիա­նա­լի մտա­ծո­ղութ­յուն, իր սրտի եւ մտքի առ­ջեւ հաշ­վե­տու լի­նե­լու կա­րո­ղութ­յուն, իր գրի ու բա­ռի հան­դեպ ան­կեղ­ծութ­յուն եւ ազն­վութ­յուն:

ժան­րա­յին ա­ռու­մով դրանք բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ են, ար­ձակ բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ, պատմ­վածք­ներ, իսկ «Իմ պա­տաս­խան­նե­րը» եր­կը (­Գե­դեոն Տեր-­Մի­նաս­յա­նին ուղղ­ված) գրա­կան բա­նա­վի­ճա­յին գլուխ­գոր­ծոց­նե­րից է:

Չա­փա­ծո եւ ար­ձակ բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րից բա­ցի գրել է նաեւ ձո­ներ, մա­հա­խո­սա­կան­ներ եւ այլն:

Կա­րե­ւոր մի ի­րո­ղութ­յուն եւս. Գա­րե­գին Նժ­դե­հի գրա­վոր ժա­ռան­գութ­յու­նը, այդ թվում՝ գրա­կան-գե­ղար­վես­տա­կան, կա­րե­լի է ա­սել, հայ գրա­կա­նութ­յան մեջ նոր ուղ­ղութ­յուն են սկզբնա­վո­րում, ո­րը, Ռա­ֆայել Համ­բար­ձում­յա­նի ճիշտ ձե­ւա­կերպ­մամբ, կա­րե­լի է ան­վա­նել հայ­րե­նա­տի­րա­կան, ո­րի նպա­տակն է ժո­ղովր­դին օժ­տել ազ­գա­յին գի­տակ­ցութ­յամբ, Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նութ­յու­նը վե­րա­կանգ­նե­լու, բռնագ­րավ­ված տա­րածք­ներն ա­զա­տագ­րե­լու գա­ղա­փար­նե­րով:

Մ­յուս հար­ցը. Նժ­դե­հի կեր­պա­րը գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նութ­յուն մտավ Խորհր­դա­յին Միութ­յան փլուզ­մա­նը զու­գա­հեռ եւ հատ­կա­պես ան­կա­խութ­յան տա­րի­նե­րին: Ա­ռաջ­նե­կը Սե­րո Խան­զադ­յա­նի «Նժ­դեհ» վեպն էր, ա­պա՝ Ար­ման Ամ­րիկ­յա­նի  «Ս­պի­տակ ար­ծի­վը» վի­պա­կը, ո­րոն­ցից հատ­ված­ներ ենք բե­րում հա­մա­րում:

Ներ­կա­յաց­նում ենք գրա­կա­նա­գետ­ներ Սե­ւակ Ար­զու­ման­յա­նի, Սերժ Ս­րա­պիոն­յա­նի, Դա­վիթ Գաս­պար­յա­նի կար­ծիք­նե­րը ոչ միայն տվյալ գոր­ծե­րի, այ­լեւ Ակ­սել Բա­կուն­ցի հե­ղի­նա­կած բե­մագ­րի մա­սին («­Զան­գե­զուր» ֆիլ­մի սցե­նա­րի ա­ռա­ջին տար­բե­րակ):

Նժ­դե­հին նվիր­ված գրա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի շար­քին կա­րող ենք դա­սել նաեւ «­Հո­ղը» վեր­նագ­րով բա­նաս­տեղ­ծութ­յու­նը՝ գրված նրա բան­տա­յին ըն­կե­րոջ՝ Կուզ­մեն­կո­յի կող­մից, ո­րին կա­րող եք ծա­նո­թա­նալ հա­մա­րում:

Հե­ղի­նա­կը ներ­կա­յաց­նում է մի ծե­րու­նու, ով ապ­րում է, կար­ծեք, այս աշ­խար­հի հոգ­սե­րից հե­ռու. ձեռ­քին ու­նի մի փոք­րիկ տոպ­րակ հայ­րե­նի հող, եւ այդ հո­ղը նրան ապ­րեց­նում է: Ն­րա դեմ ան­զոր են ծե­րութ­յու­նը, հի­վան­դութ­յու­նը. ինքն ապ­րում է այդ մի բուռ հո­ղի զո­րութ­յամբ: Բայց երբ խու­զար­կում են բան­տա­խու­ցը եւ խլում այդ հո­ղը, ծե­րու­նին չի դի­մա­նում ու մա­հա­նում է...

Հա­յոց հե­րո­սի կեր­պա­րին անդ­րա­դար­ձել են կեր­պար­վես­տի ո­լոր­տում՝ ա­մեն մե­կը յու­րո­վի գու­նամ­տա­ծո­ղութ­յամբ, ո­մանք՝ այ­լա­բա­նա­կան ա­սե­լի­քով, եւ յու­րա­քանչ­յու­րը՝ ինք­նա­տիպ մո­տե­ցում­նե­րով ու գե­ղար­վես­տա­կան ար­տա­հայտ­չա­կա­նութ­յամբ:

Կեր­պար­վես­տի ո­լոր­տում գնա­հա­տե­լի ի­րա­դար­ձութ­յուն էր Գա­րե­գին Նժ­դե­հի ծննդյան 125-ամ­յա­կին նվիր­ված ցու­ցա­հան­դե­սը 2011-ին, որն ի­րա­կա­նաց­վել է ՀՀ վար­չա­պետ Տիգ­րան Սարգս­յա­նի բարձր հո­վա­նու ներ­քո: Ցու­ցա­հան­դե­սի նյու­թե­րը (­Ղա­զար Միր­զո­յա­նի, Է­դիկ Մի­նաս­յա­նի, Ա­նա­հիտ Մ­խի­թար­յա­նի ջան­քե­րով) ամ­փոփ­վել են մի ժո­ղո­վա­ծո­ւի մեջ՝ «­Գա­րե­գին Նժ­դեհ», Ե­րե­ւան-2011:

Կեր­պար­վես­տի ո­լոր­տում ստեղծ­ված գոր­ծե­րին մեր կող­մից տրված շատ ընդ­հան­րա­կան բնու­թագ­րում­նե­րը կա­րե­լի է ո­րո­շա­կիո­րեն վե­րագ­րել նաեւ ճար­տա­րա­պե­տութ­յանն ու քան­դա­կա­գոր­ծութ­յա­նը. դրանց ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ստեղ­ծա­գոր­ծա­կան ա­մե­նա­տար­բեր մո­տե­ցում­նե­րով են կեր­տել Գա­րե­գին Նժ­դե­հի կեր­պա­րը, սա­կայն, ինչ­պես ա­սում է մեր հայ­րե­նա­կից Գե­տիկ Բաղ­դա­սար­յա­նը՝ «Նժ­դեհն ա­նընդ­հատ ստեղ­ծա­գոր­ծե­լու ներշն­չան­քի աղբ­յուր է, բայց Նժ­դե­հի կեր­պա­րի գե­ղար­վես­տա­կան լիար­ժեք ար­տա­հայտ­չա­կա­նութ­յա­նը հաս­նե­լը շատ բարդ է, դա, կա­րե­լի է ա­սել, ար­վես­տա­գե­տի կա­րո­ղութ­յուն­նե­րի ա­ռա­վե­լա­գույն դրսե­ւո­րու­մը պի­տի լի­նի»:

Գա­րե­գին Նժ­դե­հի կեր­պարն էկ­րա­նա­վոր­վել է,   ին­չին նույն­պես անդ­րա­դարձ ենք կա­տա­րում:

Նախ՝ «­Զան­գե­զուր» ֆիլմն էր  (1938 թ.), ո­րի բե­մագ­րի հե­ղի­նակն Ակ­սել Բա­կունցն էր, հե­տա­գա­յում (հայտ­նի պատ­ճա­ռով) դրա հի­ման վրա սցե­նա­րի աշ­խա­տանքն ա­վար­տին հասց­րին Հա­մո Բեկ­նա­զար­յա­նը, Յա­կով Դու­կո­վը, Վ­լա­դի­միր Սո­լով­յո­վը:

Բա­կունց­յան բե­մագ­րից մի պա­տա­ռիկ ներ­կա­յաց­նում ենք ըն­թեր­ցո­ղին:

Ֆիլմն ու­շագ­րավ է նաեւ ե­րաժշ­տա­կան ձե­ւա­վոր­մամբ, ո­րի հե­ղի­նակն Ա­րամ Խա­չատր­յանն է:

Ֆիլ­մում ընդգրկ­ված է հայ­կա­կան կի­նո­յի տվյալ ժա­մա­նա­կի ամ­բողջ ընտ­րա­նին՝ Հ­րաչ­յա Ներ­սիս­յան, Ա­վետ Ա­վե­տիս­յան, Հաս­միկ եւ Դա­վիթ Մալ­յան­ներ, Գուր­գեն Ջա­նի­բեկ­յան եւ ու­րիշ­ներ:

Անդ­րա­դարձ ենք կա­տա­րում նաեւ «­Գա­րե­գին Նժ­դեհ» ֆիլ­մին:

2013-ին նկա­րա­հան­ված այդ ֆիլ­մը ներ­կա­յաց­նում ենք գլխա­վոր դե­րա­կա­տար­ներ Ար­տա­շես Ա­լեք­սան­յա­նի եւ Շանթ Հով­հան­նիս­յա­նի հետ հար­ցազ­րույց­նե­րով:

«­Զան­գե­զուր» եւ  «­Գա­րե­գին Նժ­դեհ»  ֆիլ­մե­րի մա­սին նկա­տա­ռում­ներ է ար­տա­հայ­տել կի­նո­գետ Դա­վիթ Մու­րադ­յա­նը:

 Բա­ցա­ռիկ է Գա­րե­գին Նժ­դե­հի ներդ­րու­մը բա­ռաս­տեղ­ծութ­յան, բա­ռա­կազ­մութ­յան եւ ընդ­հան­րա­պես հա­յոց լեզ­վամ­շա­կույ­թի մեջ: Օգ­տա­գոր­ծել է բա­ռեր, ո­րոնք վսե­մաց­նում են, զո­րաց­նում եւ պեր­ճաց­նում մեր մայ­րե­նին:

Նժ­դե­հա­գի­տութ­յան մեծ ե­րախ­տա­վոր Ռա­ֆայել Համ­բար­ձում­յա­նը տա­րի­նե­րի ըն­թաց­քում ա­ռանձ­նաց­րել է այդ բա­ռե­րը, ո­րոնց թի­վը մոտ 190 է. դրանք նույն­պես ներ­կա­յաց­նում ենք հա­մա­րում:          

Գա­րե­գին Նժ­դե­հի կեր­պարն իր ու­րույն տեղն ու­նի հա­յոց եր­գար­վես­տում ու պա­րար­վես­տում:

Նախ՝ ո­րո­շա­կի հե­տաքրք­րութ­յուն են ներ­կա­յաց­նում եր­գե­րը, ո­րոնք ին­քը սի­րում էր եւ եր­բեմն-եր­բեմն կա­տա­րում:

Միեւ­նույն ժա­մա­նակ՝ դե­ռեւս նրա կեն­դա­նութ­յան օ­րե­րին եր­գեր էին ձոն­վել՝ ա­շու­ղա­կան, ժո­ղովր­դա­կան՝ նվիր­ված Հա­յոց հե­րո­սին, ո­րոնք մին­չեւ հի­մա էլ կա­տար­վում են: Դ­րանց մա­սին է զրույ­ցը ՀՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ Թով­մաս Պո­ղոս­յա­նի հետ:

Նժ­դե­հին նվիր­ված եր­գեր են ծնվում նաեւ մեր օ­րե­րում. լա­վա­գույն օ­րի­նակ է Դա­նիել Ե­րա­ժիշ­տի հե­ղի­նա­կած հրա­շա­լի եր­գը՝ «Ս­պա­րա­պետ Նժ­դեհ»:

Հե­տաքր­քիր է Ա­րամ Խա­չատր­յա­նի երկ­րորդ սիմ­ֆո­նիա­յի շուրջ ծա­գած պատ­մութ­յու­նը, ո­րին կծա­նո­թա­նա ըն­թեր­ցո­ղը (իբր այդ սիմ­ֆո­նիան, ո­րի հիմ­քում «Որս­կան-ախ­պեր» ժո­ղեր­գի մե­ղե­դին է, պատ­կե­րում է Գա­րե­գին Նժ­դե­հին ու նրա աս­տան­դա­կան կյան­քը):

Նժ­դեհ­յան ո­գին ո­րո­շա­կիո­րեն ար­տա­ցոլ­վել է հայ պա­րար­վես­տում, ին­չի մա­սին պատ­մում է Գա­գիկ Գի­նոս­յա­նը:

Ս­յու­նի­քում, թեեւ ոչ պե­տա­կան մա­կար­դա­կով, նշվեց Լեռ­նա­հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յան հռչակ­ման 100-րդ տա­րե­դար­ձը:

Ն­կա­տի ու­նենք Գո­րի­սում կազ­մա­կերպ­ված գի­տա­ժո­ղո­վը (նա­խա­ձեռ­նել էր ՀՀ ԳԱԱ պատ­մութ­յան ինս­տի­տուտն ու Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ար­խի­վը), ինչ­պես եւ Կա­պա­նի տո­նա­կան հան­դե­սը:

Լեռ­նա­հա­յաս­տա­նի 100-ամ­յա­կի կա­պակ­ցութ­յամբ  մեր խմբագ­րա­կազմն էլ հան­դես ե­կավ նա­խա­ձեռ­նութ­յամբ. այ­ցե­լե­ցինք Նժ­դե­հի մա­սունք­նե­րով եւ հի­շա­տա­կով սրբա­գործ­ված վայ­րեր: Խուս­տու­փի գա­գաթ մինչ այդ էինք այ­ցե­լել, իսկ 2021թ. հու­լի­սի 3-ին ուխ­տագ­նա­ցութ­յուն կա­տա­րե­ցինք Ս­պի­տա­կա­վոր ե­կե­ղե­ցի, հու­լի­սի 8-ին՝ Խուս­տու­փի լան­ջին գտնվող Կոզ­նի աղբ­յուր:

Ճիշտ է, թեր­թի սույն հա­մա­րը նվիր­ված է Նժ­դե­հի գրա­կան-գե­ղար­վես­տա­կան ժա­ռան­գութ­յա­նը, նրա կեր­պա­րի գե­ղար­վես­տա­կան անդ­րա­դարձ­նե­րին, բայց թե­ման ա­ռա­վել ըն­կա­լե­լի դարձ­նե­լու հա­մար ներ­կա­յաց­նում ենք նաեւ նրա կեն­սագ­րութ­յունն ու մա­տե­նա­գի­տութ­յու­նը, ընդ ո­րում՝ մա­տե­նա­գի­տութ­յունն ամ­բող­ջա­կան ներ­կա­յաց­նե­լը նո­րութ­յուն է մե­զա­նում եւ, հա­մոզ­ված ենք, ա­ռանձ­նա­կի հե­տաքրք­րութ­յամբ կըն­դուն­վի:

Հա­մա­րի խմբագ­րա­կանն ա­վար­տում ենք մեր հայ­րե­նա­կից, պատ­մա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Ա­րամ Սի­մոն­յա­նի խոս­քով՝ հնչեց­ված Լեռ­նա­հա­յաս­տա­նի 100-ամ­յա­կին նվիր­ված գո­րիս­յան գի­տա­ժո­ղո­վում:

Ա­հա՝ «­Դա­ռը եւ կո­րուստ­նե­րով լցված օ­րեր է ապ­րում մեր ժո­ղո­վուր­դը: Սա­կայն հա­մոզ­ված ենք, որ հա­յոց ազ­գը վեր­հառ­նե­լու է, ինչ­պես փյու­նիկ: Չա­րա­բաս­տիկ պար­տութ­յունն ու նվաս­տա­ցու­մը չպետք է թե­ւա­թափ ա­նեն մեզ: Թշ­նա­մին ար­թուն է՝ լցված մեզ ոչն­չաց­նե­լու հան­ցա­գործ մո­լուց­քով: Զ­գոն լի­նենք: Պայ­քա­րը հա­նուն ա­զա­տութ­յան եւ ան­կախ ապ­րե­լու ի­րա­վուն­քի շա­րու­նակ­վում է: Ան­հա­ջո­ղութ­յուն­նե­րը դա­տավ­ճիռ չեն, դա­տավ­ճիռ է դրան­ցից վա­խե­նա­լը: Ան­հա­ջո­ղութ­յուն­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն են ըն­ձեռ­նում սկսել նո­րից եւ պայ­քա­րել խե­լոք ու շրջա­հա­յաց: Աստ­ված մեզ եր­բեք չի տա­լիս այն­պի­սի փոր­ձութ­յուն­ներ, ո­րոնց ի վի­ճա­կի չենք դի­մա­նա­լու ու դրանք հաղ­թա­հա­րե­լու: Աստ­վա­ծա­շունչն է ա­սում՝ « Ա­նա­պատն ու չոր եր­կիր, կու­րա­խա­նան, եւ կցնծայ ա­մա­յին ու կծաղ­կի շու­շա­նի պէս… Ու­ժո­վաց­րէք թու­լա­ցած ձեռ­քե­րը, եւ դող­դո­ջուն ծուն­կե­րը զօ­րաց­րէք: Ա­սե­ցէք թու­լա­սիրտ­նե­րին: Ու­ժո­վա­ցէք, մի վա­խե­նաք, ա­հա ձեր Աս­տո­ւա­ծը գա­լիս է վրէժ առ­նե­լու: Աս­տու­ծոյ հա­տու­ցու­մով է գա­լիս նա եւ նա ձեզ փրկե­լու է» (Ե­սապ­յիա­յի մար­գա­րէութ­յու­նը, Գլ. ԼԵ, 1,3,4)»:

Ու­րեմն եւ՝ թող անց­յա­լի մեր հե­րո­սա­կան խո­յանք­նե­րի օ­րի­նակ­նե­րը, ինչ­պես եւ Գա­րե­գին Նժ­դե­հի փա­ռա­հեղ կեր­պա­րը ո­գեշն­չեն բո­լո­րիս, հզո­րաց­նեն մեր բա­զու­կը՝ նոր հաղ­թա­նակ­ներ կեր­տե­լու ճա­նա­պար­հին:

Ս­յու­նի­քը եւ Ար­ցա­խը ե­ղել ու մնա­լու են Մայր Հա­յաս­տա­նի ան­բա­ժա­նե­լի մա­սը:

Պայ­քա­րը շա­րու­նակ­վում է...

Սամվել Ալեքսանյան

Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են

26.11.2024 21:50

Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք

26.11.2024 21:42

Վստահեցնում եմ, որ հայ-լեհական համագործակցությունը գնալով սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին. Անջեյ Դուդա

26.11.2024 21:28

Մահազդ

26.11.2024 20:30

Մանկության ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս դնեմ առանց իրեն տեսնելու, սպասում եմ գա Մոսկվայից. Աղազարյան

26.11.2024 19:16

Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով

26.11.2024 19:11

Նիկոլ Փաշինյանը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

26.11.2024 17:52

Չինաստանը, Կանադան և Մեքսիկան արձագանքել են մաքսատուրքերի սահմանման մասին Թրամփի նախազգուշացումներին

26.11.2024 17:48

ՀՀ-ում COP-17-ի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե է ստեղծվել

26.11.2024 17:38

Հզոր ցիկլոն է ներթափանցել. ինչ է հորդորել ՆԳՆ-ն վարորդներին

26.11.2024 17:34

Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին

26.11.2024 16:16

Զանգեզուրի «Յան» մարտարվեստի ասոցիացիայի վստահ ընթացքը

26.11.2024 15:20