Լույս է տեսել «Սյունյաց երկրի» հատուկ համարը՝ նվիրված Գորիսի պետական քոլեջի 100-ամյակին

30.09.2024 10:33
1044

Վեց տպագրական մամուլ ծավալով և 500 տպաքանակով համարի տպագրությունն իրականացվել է Գագիկ Առուշանյանի աջակցությամբ։

Համարում անդրադարձ կա Սյունիքի ամենահին կրթական այդ հաստատության անցած ճանապարհին, ինչպես և ներկա ընթացքին։

Մինչ այդ, սակայն, զետեղված են շնորհավորանքի ուղերձներ հոբելյանի առիթով։

Քոլեջի 100-ամյակը շնորհավորել են Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ ՏԵր Մակար վարդապետ Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը, Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը, Գորիսի պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Արարատ Լալաբեկյանը, կրթօջախի 91-ամյա շրջանավարտ Օլյա Գալստյանը։

Համարում առաջին անգամ հրապարակվում է Գորիսի պետական քոլեջի օրհներգը․ խոսք՝ Տիգրան Գրիգորյանի, երաժշտությունը՝ Անուշ Ալեքսանյանի։ Օրհներգն առաջին անգամ կկատարի ճանաչված երգիչ Արսեն Գրիգորյանը՝ կրթօջախի հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։

Համարի բովանդակությանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

***

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը միանում է շնորհավորանքներին ու Գորիսի պետական քոլեջի դասախոսական և ուսանողական կոլեկտիվներին մաղթում նոր հաջողություններ՝ աճող սերնդի կրթության ու դաստիարակության, ինչպես և կրթօջախի մեկդարյա փառավոր ավանդույթները շարունակելու գործում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40