Մ-2 ճանապարհի Գորիս-Կապան հատվածը նոր որակ կունենա. դրա գրավականն է նաեւ «Ապառաժ» ընկերության նվիրական աշխատանքը

28.08.2020 17:10
8224

Հայտնի ռուս դասականը (Անտոն Չեխով) դեռեւս քանի տասնամյակ առաջ ասել է, թե Ռուսաստանի զարգացմանը խանգարում են ճանապարհները եւ հիմարները (дороги и дураки)։ Ինչ խոսք, անմտություն է  որեւէ երկրի առաջընթաց ակնկալել առանց բարեկարգ ճանապարհների, որոնք նաեւ տվյալ պետության արյունատար անոթներն են համարվում։ Չգիտեմ` Հայաստանի մերօրյա կառավարիչներին հայտնի՞ է ռուս գրողի ասույթը. կարեւոր չէ։ Իրողությունն այն է, որ հանրապետությունով մեկ ճանապարհաշինական մեծածավալ  աշխատանքներ են կատարվում, այդ թվում՝  Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի տարբեր հատվածներում: Աշխատանքներն  իրականացնում են տարբեր կազմակերպություններ, այդ թվում` «Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (տնօրեն` Դավիթ Ավետիսյան)։

«Ապառաժ» ՍՊ ընկերությունը ստեղծվել է 2008 թվականին, շինարարական գործունեություն է ծավալում Հայաստանի տարբեր տարածաշրջաններում. Սյունիքում առաջին անգամ է. միջպետական ճանապարհի` իրեն վստահված հատվածներից զատ` բակային նորոգումներ է կատարում Քաջարան համայնքում։

Օգոստոսի 26-ին եղանք ճանապարհաշինարարների մոտ։ «Ապառաժին» բաժին է հասել Մ-2 միջպետական ճանապարհի 265-270 կմ  եւ 284-289 կմ  հիմնանորոգման աշխատանքները։

Առաջին հատվածը սկսում է Շուռնուխ բնակավայրից։

Լրագրողներիս ուղեկցում էր ընկերության ներկայացուցիչ  Դավիթ Մարտիրոսյանը, ով մինչեւ տեղ հասնելն արդեն  բազմակողմանի տեղեկություններ է հաղորդում հիմնանորոգման աշխատանքների ընթացքի մասին։

Տեսնում ենք, որ հատվել են ճամփեզրին անմիջապես մոտ աճած ծառերի ճյուղերը, ինչպես նաեւ առանձին ծառեր։ Դրանք հատկապես խանգարում են հսկա բեռնատարներին։ Դավիթը մանրամասնում է, որ ծառահատումները կատարվում են «Հայանտառի» տնօրինության հետ խորհրդակցելով` հենց վերջինիս աշխատակիցների միջոցով։

«Իսկ ընդհանրապես, եթե որեւէ բան նախատեսված չէ նախագծով, եթե հնարավոր է, անում ենք, իսկ շինարարության ընթացքում (բնականաբար) ծագում են խնդիրներ, որոնք հարթվում են նախագծողների հետ խորհրդակցելով:  

Ճանապարհահատվածի  այդ տեղամասում օրեր առաջ եղել է նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ում հետ էլ քննարկել ենք  նոր առաջ եկած որոշ հարցեր։ Ընդհանրապես ոչ մի ծագող հարց անարձագանք չի մնում», - շարունակում է բացատրել Դավիթը` այս անգամ հավելելով, որ լուրջ  ուշադրություն  է դարձվում ջրահեռացման խնդիրներին՝ աչքի առաջ ունենալով ճանապարհաշինարարների շրջանում տարածված ձեւակերպումը` ջուրը ճանապարհի թշնամին է։ «Դա աքսիոմա է, եթե ճանապարհաշինարարը կառուցելիս տեղը-տեղին չլուծի ջրահեռացման խնդիրը, հետո շատ թանկ է վճարելու։ Բացի այդ` ծանրաքաշ, գերբեռնված բեռնատարներն են խախտում ասֆալտի ծածկույթի  ներդաշնակությունը, այս խնդիրը, կարծեք, լուծման ճանապարհին է»։

Ինչեւէ, մի քանի օր աննպաստ (անձրեւոտ) եղանակից հետո ճանապարհաշինարարները նոր եռանդով էին լծվել գործին։

Ամենադժվարինը, թերեւս, Շուռնուխ բնակավայրին հարող ճանապարհահատվածն է, որտեղ ե՛ւ վտանգավոր շրջադարձեր կան, ե՛ւ ճանապարհի՝ չափից ավելի նեղացած հատվածներ:

Շուռնուխում հանդիպում ենք աշխղեկ Արշալույս Ղազարյանին։ Մի քանի ամիս է, ինչ «Ապառաժ» ընկերությունում է, բայց ընդհանրապես տասը տարվա ճանապարհաշինարարության փորձ ունի։

Գորիսից Կապան գալով՝ Շուռնուխ մտնելիս մի վտանգավոր շրջադարձ կա, այդտեղ քարե պատնեշ են կառուցել` զգալիորեն լայնացնելով ճանապարհը, եւ վարորդների համար հնարավոր վտանգը մանրեւելու պայմաններ ստեղծել ։ «Այս հատվածում ճանապարհը թեք մասեր ուներ, ջուրը լվացել, տարել էր հողը, միայն ասֆալտն էր մնացել, «գաբիոն» ենք պատրաստել՝ ցանցի մեջ քարեր լցնելով եւ շարելով, որ ճանապարհի հիմքն ամուր լինի, - մանրամասնում է աշխղեկը: - Երկու մետր փորել ենք, հասել հատակին, լիցք ենք արել, որի վրա էլ կառուցել ենք պատնեշը. դա կծառայի որպես ճամփեզր, ու նախկինում եղած վթարային վիճակն էլ կվերանա»։

Նաեւ տեղեկացնում է, որ իրենց հիմնանորոգած ճանապարհահատվածներից 3.5 կիլոմետրը մետաղական արգելապատնեշներ  կունենա,  իսկ որոշ տեղեր՝ բետոնե:

... Անդարձ անցել են այն ժամանակները, երբ, ասենք բիտումի, դիզվառելիքի  կամ այլ նյութերի պակասը նեղն էր գցում ճանապարհաշինարարներին։ Այժմ ոչ միայն դրանցով, այլ ճանապարհաշինական առաջնակարգ տեխնիկայով են ապահովված, ինչին ականատես եղանք «Ապառաժ»-ում։

 Բայց, այնուամենայնիվ,  հերթական  հարցն ուղղեցինք ընկերության  ներկայացուցչին՝  ո՞րն է Ձեր գործունեության ամենանեղ օղակը. «Շինարարական աշխատանքներ կատարելիս հույժ անհրաժեշտություն է ծագում որոշ ժամանակով փակել ճանապարհը, դադարեցնել երթեւեկությունը՝  երբեմն հարուցելով վարորդների դժգոհությունը։ Սակայն խնդրի լուծման այլ տարբերակ չկա. երթեւեկողները պիտի ըմբռնումով մոտենան։ Դա նման է այն իրավիճակին, եթե հիմնանորոգվող բնակարանի մեջ (զուգահեռաբար) ապրես, բայց այդպես էլ է պատահում», - մանրամասնում է մեր զրուցակիցը։

Ճանապարհաշինարարները, որքանով նկատեցինք, հիմնականում ուժերը կենտրոնացրել են անտառոտ հատվածների վրա, արեւկող հատվածները պահել ավելի ուշ ժամանակների համար։

«Ապառաժ»-ին բաժին ընկած մոտ 10 կմ ճանապարհի  Շուռնուխի տեղամասում 20 հոգի են աշխատում` մեխանիզատորներ ու բանվորներ։

Աշխատանքային եռուզեռի ականատես եղանք, որն, իսկապես, տրամադրող էր։ Ասֆալտը փռելուց առաջ խճի հարթեցման աշխատանքներ են տանում, նկատելի է, որ այդ հատվածում հողային աշխատանքներն ավարտվել են, ճանապարհը զգալիորեն լայնացվել է, մեքենաները մանրեւելու տեղ կունենան։ Իսկ որոշ տեղերում մայրուղին լայնացնելն այլ նպատակ է  նաեւ հետապնդում` հետագայում  զերծ մնալ հնարավոր քարաթափումներից ։ Ընդ որում` աջ ու ձախ ճանապարհը լայնացվում է մինչեւ երեք մետր։

Շուռնուխից Կապան վերադառնալիս հանդիպում ենք «Ապառաժ» ընկերության այն ճանապարհաշինարարներին, ովքեր աշխատում են Արծվանիկի տեղամասում. այստեղ նրանք կհիմնանորոգեն 4 կմ 700 մ ճանապարհահատված։

Ինչեւէ, «Ապառաժը» շինարարական աշխատանքները սկսել է հունիսի կեսին, որի վերջնաժամկետ է սահմանված դեկտեմբերի 15-ը։

Կտեղավորվե՞ն այդ ժամկետի մեջ, թե՞ ոչ , - հարցը զրույցի ավարտին ուղղում ենք Դավիթ Մարտիրոսյանին։

 «Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չառաջանան», - պատասխանում է նա` նախեւառաջ  նկատի ունենալով եղանակի մատուցած անակնկալները։

Վահրամ Օրբելյան

 

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47