Մանուկ Պողոսյան․ նրա պես տղերքը հաղթանակի հույս էին ներշնչում

15.04.2021 15:19
2446

Մանուկ Արթուրի Պողոսյան․ ծնվել է 1991 թ․ հոկտեմբերի 20-ին Կապան քաղաքում։ Սովորել է Սյունիք գյուղի միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, ծառայել է Գորիսի զորամասում։

Զորացրվելուց հետո աշխատել է տարբեր տեղերում։ Քույրը քնքշանքով է հիշում եղբորը, պատմում, որ Մանուկը հրաշալի եղբայր էր՝ «Միակ եղբայրս է, նրա մահը ծանր է գիտակցել ու հավատալ, նրա մասին միայն լավը կարող եմ ասել․ ազնիվ էր, հոգատար, սիրված էր ընտանիքի ու ընկերների կողմից, լավ ընկերներ ուներ, ովքեր ամեն րոպե պատրաստ էին նրան օգնության հասնել, բայց չար պատերազմի դեմ բոլորս ենք անզոր։ Հիմա միայն մի զգացողություն կա՝ կարոտ․․․»։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․․․ Մանուկը երկու օր սպասեց, որ իրեն կկանչեն զորահավաքի, անհամբեր էր, ընկերներն այնտեղ էին, ինքը՝ այստեղ, մնալ չէր կարող՝ կամավորագրվեց․․․

Զինկոմիսարիատի բակից զանգահարել էր քրոջը, տեղեկացրել, որ մեկնում է, քույրը համոզել էր, խնդրել, որ չգնա։ Բայց Մանուկն անդրդվելի էր, նա քրոջը հիշեցրել էր, որ հայրն էլ է հայրենիքը կռվով պաշտպանել՝ «Մենք Կապանում ենք ապրում, եթե կապանցի տղամարդը թուրքի դեմ չկանգնի, ո՞վ պիտի իրա տունը պահի․․․»։

Նրանք, ովքեր Մանուկին տեսել են ռազմաճակատում, հպարտանում են՝ «Լավ է, որ մեր մեջ դեռ էդ տեսակը կա, Մանուկը մի ուրիշ կերպ էր կռվում, իմ հանդիպած տղերքի մեջ Մանուկն առանձնանում էր բացառիկ անվախությամբ, հպարտ եմ, որ հայ ազգում Մանուկի պես տղերք կան, նրանք հույս են ներշնչում, որ մեր ազգը կհաղթահարի ու կհաղթանակի․․․»։

Նոյեմբերի 9-ին Դավիթ բեկ գյուղի ինքնապաշտպանական մարտերում Մանուկն անմահացել է՝ հայ ազգը կորցրել է անվախ ու քաջ երիտասարդի․․․

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40