Զուգահեռ իրականություններ. Փաշինյանն առաջարկում է ընտրել` պետական ակադեմիաները, թե բուհերը

02.08.2018 13:08
1192

Պետական ակադեմիաներն ու բուհերը կարող են դեռ հանգիստ ապրել: Իսկ մասնավոր բուհերը փակման վտանգի տակ են:

Մինչ վարչապետի պաշտոնը ստանձնելը Նիկոլ Փաշինյանը տեղյակ էր, որ Հայաստանում կա զուգահեռ իրականություն. կա Սահմանադրություն և կա դրան հակառակ իրականություն: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության նիստում` հավելելով, որ պաշտոնը ստանձնելուց հետո հասկացել է, որ զուգահեռ իրականություններ կան նաև կրթական ոլորտում:

«Դպրոցն ավարտելիս տալիս են գերազանց գնահատականներով ատեստատ, բայց բուհ ընդունվելու համար պետք է գնալ լրացուցիչ պարապել, որովհետև Սահմանադրության նման այն, ինչ գրված է դեռ իրականությունը չի արտացոլում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց նաև, որ այսօր Հայաստանում գրեթե բոլոր գերատեսչություններն ունեն կից կրթական հաստատություններ` ԱԻՆ ակադեմիա, Արդարադատության ակադեմիա, Ռազմական ակադեմիա և այլն: Ընդ որում, Փաշինյանի դիտարկմամբ, այդ ակադեմիաները շատ հաճախ ավելի որակյալ կադրեր ու գիտելիքներ են ապահովում, քան նույն մասնագիտությամբ բուհական կրթությունը:

«Եթե մենք համոզված ենք, որ մեր դիվանագիտական ակադեմիան ավելի որակյալ կրթություն է տալիս, օրինակ` մագիստրատուրայի մակարդակով, ինչո՞ւ մենք չենք նույնականացնում այն արտաքին հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի հետ և այդ ծառայությունը պատվիրում ավելի բարձր կրթական որակ ապահովող օղակին»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ դա կհանգեցնի ոչ միայն կադրերի պատրաստման ավելի արդյունավետ համակարգ ունենալուն, այլև պետական հսկայական միջոցների խնայողությանը: «Մենք նույն նպատակի համար, փաստորեն, երկու անգամ տարբեր տեղերում ծախսում ենք պետական միջոցներ:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն, արձագանքելով վարչապետի առաջարկին, նշեց, որ այդ ոլորտում կտրուկ քայլեր ձեռնարկել չի կարելի, քանի որ դա երկարատև գնահատման գործընթաց է ենթադրում: Փոխարենը նախարարը նշեց, որ մասնավոր բուհերի պարագայում կտրուկ քայլեր արվելու են և այդ բուհերի ղեկավարներն արդեն իսկ տեղեկացված են հնարավոր փակման մասին:

 

armeniasputnik.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10