«Լիդիան Արմենիա»-ն կառավարությունից և ոստիկանությունից ակնկալում է իրենց իրավունքների վերականգնում

03.07.2018 18:11
1266

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները բարձրաձայնում են իրենց ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունքի խախտման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը իրավական խորհրդատու Արմեն Մելքումյանը նշեց, որ մի խումբ քաղաքացիների ակցիայի պատճառով տևական ժամանակ ընկերության 1500 աշխատակիցները չեն կարողանում իրականացնել իրենց աշխատանքային պարտականությունները, որի արդյունքում յուրաքանչյուր օր ընկերությունը կրում է վնասներ: Նրա խոսքով՝ իրենք հորդորել են կառավարությանն ու ոստիկանությանը իրականացնել քայլեր դեպի հանք ճանապարհը բացելու ուղղությամբ:

«Մենք կարծում ենք, որ այս պահին ոստիկանության կողմից իրականացվում են ոչ բավարար գործողություններ այդ ճանապարհները բացելու համար: Մենք գտնում ենք, որ այս անձանց (հեղ. ճանապարհը փակած քաղաքացիների) գործողություններում կան Քրեական օրենսգրքի որոշակի հոդվածներով նախատեսված հանցակազմի հատկանիշներ: Մենք հորդորել ենք կառավարությանը և ոստիկանությանը, որ այս անձանց նկատմամբ կիրառվի օրենսդրությամբ նախատեսված գործողությունները, բացվեն ճանապարհներն, ու ընկերությունը կարողանա իրականացնել իր տնտեսական գործունեությունը»,-ասաց Արմեն Մելքումյանը՝ հավելելով, որ այս ամենի արդյունքում ընկերությունը կրում է վնասներ:

«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանի վստահեցմամբ՝ իրենք տարիներ շարունակ աշխատել են տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ՝ռիսկերը բացահայտելու նպատակով:  Ու այսօր հանգիստ խղճով կարող են ասել, որ հանքի շահագործման անվտանգ պայմաններ են ապահովում: «Մենք 2008 թվականից ամեն օր հետազոտություն ենք արել, տվյալ ենք հավաքել, 6 միլիոն դոլար փող ենք ծախսել, որ այսօր «դուխով» ասեմ, որ այո, ամեն ինչ նորմալ է»,-ասաց ընկերության ներկայացուցիչը:

Անդրադառնալով որոշ բնապահպանների մտահոգություններին, որ հանքի շահագործման դեպքում թթվային դրենաժի առաջացման վտանգ կա՝ Արմեն Ստեփանյանն ասաց. «Դա բացարձակ սուտ է, հիասթափեցնող սուտ»,-ասաց ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահը:

Ջերմուկում անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիները հայտարարել են, որ ճանապարհները շարունակում են փակ մնալ՝ չնայած վստահում, սիրում ու հարգում են կառավարության ղեկավարին: Հունիսի 25-ին ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ հարցին անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ էր արել քաղաքացիներին դադարեցնել անհնազանդության գործողությունները և թույլ տալ կառավարությանը զբաղվել այդ հարցով: Նա ասել էր, որ եթե այդ գործողությունների նպատակը սաբոտաժն ու կառավարության համար փակուղային իրավիճակներ ստեղծելը չէ, ապա դադարեցնեն բողոքի գործողությունները:

Հունիսի սկզբին «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտարարություն էր տարածել, որում ասել էր, որ «Լիդիան Արմենիան» պատրաստ է ցանկացած ստուգման՝ բնապահպանական չափանիշների, սոցիալական կառավարման, ֆինանսական հոսքերի, բաժնետերերի կազմի, հարկային մուտքերի թափանցիկության և ցանկացած այլ չափանիշներով: Ամուլսարն ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։ Կապիտալ ներդրումները ուսումնասիրության և հետախուզման փուլում կազմել են մոտ 90 մլն դոլար, իսկ մինչև ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն ևս 370 միլիոն դոլար:

 

 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01