Մանվել Գրիգորյանի կալանավորման համար շամպայն բացելը տհաճ էր, մեր մարտական ընկերոջից երես չենք թեքում. Արա Կետիկյան (տեսանյութ)

23.01.2019 22:43
1112

Առաջիկայում ԵԿՄ-ն կարող է արտահերթ համագումար անցկացնել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանը՝ հավելելով, որ որպես վարչության նախագահի հիմնական թեկնածուներ քննարկումները շարունակում են նաև Արամ Սարգսյանի և Սասուն Միքայելյանի հետ:

Արա Կետիկյանն ընդգծեց, որ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո ամիսներ շարունակ իրենց թիվ մեկ խնդիրը եղել է ԵԿՄ-ն բնականոն գործունեությանը վերադարձնելը, շոկային վիճակից դուրս գալը, ինչը հաջողվել է:

Արա Կետիկյանը նաև ընդգծեց՝ մի շարք ծրագրերի իրականացման հարցով ֆինանսական խնդիրներ են առաջացել:

«Փորձում ենք ավելի խնայողաբար ֆինանսներն օգտագործել, փորձում ենք օրենքով սահմանված կարգով նոր աղբյուրներ գտնել, որպեսզի ծրագրերը կանգ չառնեն: Մասնավոր հատվածից փորձում ենք բարեգործությունների միջոցով գումար հայթայթել, ոչ թե ասում ենք՝ գումարը տվե՛ք մեզ, այլ կոնկրետ ծրագրեր ենք առաջարկում: Օրինակ պատանի երկրապահների հետ կապված ֆինանսավորման խնդիրներ կան»,- շեշտեց նա:

Արա Կետիկյանը տեղեկացրեց, որ տարածքային գրասենյակները ևս ֆինանսական խնդիրներ ունեն: Մանվել Գրիգորյանի հետ կապված իրադարձություններից հետո մի շարք կառույցների հետ ԵԿՄ-ն հարաբերությունների որոշակիացման խնդիրի առաջ է կանգնել:

«Պաշտպանության նախարարությունն այն միակ կառույցն էր, որի հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվել, շարունակում ենք ամենաակտիվ կերպով համագործակցել, համատեղ ծրագրեր իրականացնել: ԵԿՄ-ն, անկախ սոցիալական խնդիրների լուծումից, ռազմահայրենասիրական դաստիարակությունից, էն տղերքի միությունն է, կառույցն է, ովքեր անհրաժեշտության դեպքում թիվ մեկ ռեզերվն են հանդիսանում բանակի համար»,- մանրամասնեց Արա Կետիկյանը:



 

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Մանվել Գրիգորյանի հետ ԵԿՄ-ականները հանդիպել են այն ժամանակահատվածում, երբ նա գրավի դիմաց ազատության մեջ էր, Գրիգորյանը ԵԿՄ-ին մեղադրանքի հետ կապված պարզաբանումներ տվե՞լ է արդյոք, Արա Կետիկյանն ասաց, որ անձամբ ինքը Մանվել Գրիգորյանի հետ հանդիպել է, խոսակցության հիմնական թեման եղել է Գրիգորյանի առողջական վիճակը:

«Աշխատանքային հարցեր գրեթե չենք քննարկել, մենք հավատում ենք, որ էս երկրում դատարանը կկայացնի արդար որոշում, ոչ միայն մեզ, այլև հասարակությանը մի շարք հարցերի պատասխաններ կտրվեն: Բազմիցս ասել եմ` անձամբ ես չեմ հավատում, որ Մանվել Գրիգորյանը կարող էր տուշոնկաներ գողանալ: Տուշոնկաներ մենք ստացել ենք ՊՆ-ից թե՛ ապրիլյան պատերազմի ժամանակ, թե՛ երեխաների ճամբարների ժամանակ. թե ինչպես են հայտնվել դրանք այնտեղ, քննությունը հետագայում հարցերի պատասխանները կտա, ես քննիչ չէի, որ Մանվել Գրիգորյանից հարցնեի: Ես անձամբ չեմ հավատում, որ նա կարող էր նման քայլի դիմել, պետք չէ արագ եզրակացություններ անել հույզերի ազդեցության տակ: Գոյություն ունի անմեղության կանխավարկած, գոյություն ունեն օրենքներ: Մենք մեր որևէ մարտական ընկերոջից երբեք երես չենք թեքում, եթե նույնիսկ մեր մարտական ընկերը սխալվել է, բայց կրկնեմ՝ կոնկրետ ես չեմ  հավատում, որ Մանվել Գրիգորյանը տուշոնկա է գողացել»,- նկատեց նա:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի խափանման միջոց գրավը կրկին կալանավորմամբ փոխարինելուն՝ Արա Կետիկյանն ասաց, որ չի կարող ասել, թե ինչու այդպիսի որոշում կայացվեց, բայց փողոցի վարքագիծը շատ տհաճ էր:

«Մենք բոլորս էլ երիտասարդ ենք եղել, առաջին հերթին մարդ ենք, մենք սովորաբար շամպայններ էինք բացում, երբ մարդը կալանավայրից ազատվում էր, ես առաջին անգամ եմ տեսել այդքան երիտասարդների, որ շամպայն բացեն, երբ մարդը կալանավորվում է, տղավարի չէր»,- նշեց նա:

Արա Կետիկյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի գործի շրջանակում եղել են մի շարք հարցաքննվողներ, իրեն չեն հարցաքննել:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12