Մանվել Գրիգորյանի ցանկությունը մեկն է՝ արդարադատության առաջ կանգնել հնարավորինս առողջ տեսքով, ոչ թե կիսահաշմանդամ․ պաշտպան

04.08.2018 14:47
839

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգում է տեղի ունեցել, և ըստ էության, նա ունի այնպիսի ծանր հիվանդություններ, որոնք խափանման միջոց կալանքի հետ անհամատեղելի են։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

«Քրեակատարողական հիմնարկում նա համապատասխան բուժում ստանում է, անուշադրության մատնված չէ։ Բժիշկ չեմ, կդժվարանամ ասել, թե ինչ բուժումների մասին է խոսքը։ Ուզում եմ փաստել, որ յուրաքանչյուր օր, իմ աչքի առաջ ես տեսնում եմ, թե ինչպես է անձի վիճակը վատթարանում։ Բայց հաշվի առնելով այն հանգմանքը, որ երկու հեղինակավոր բժիշկներ հայտնել են, որ նրան իրավունք չունեն պահել այդ վայրում, այդ պարագայում կալանքը հասկանալի չէ»,- նշեց փաստաբանը։

Հարցին՝ Մանվել Գրիգորյանի արտաքին տեսքում, վիզուալ առումով փոփոխություն կա՞, Բաղդասարյանը պատասխանեց՝ նա այնպիսի հիվանդություն ունի, որ արտաքնապես անկնհայտ երևում է։

«Կարող է առերևույթ երևա, որ անձը խնդիր չունի, բայց ներսում ունի հիվանդություն։ Դուք պատկերացրեք, նրա թոքի կեսը չկա։ Պրակտիկայում հազվադեպ է լինում, որ մարդը այդ վիճակով ապրի, առավել ևս անազատության մեջ։ Տեսեք, անձի հետ 5 րոպե աշխատում ես, 6-րդ րոպեին տեսնում ես, որ նա քեզ այլևս չի լսում, հասկանում ես, որ խնդիր կա։ Նա երբեք չի բարձրաձայնում, որ խնդիր ունի, ավելին՝ ամեն հարցի ժամանակ ինքը փաստում է, որ դեղերը ժամանակին ստանում է, սրսկում են»,- ընդգծեց Գրիգորյանի փաստաբանը։

Վերջինիս խոսքով՝ իր պաշտպանյալը չի բողոքում ոչնչից, ոչ պահման պայմաններից, ոչ ուշադրությունից․ «Մանվել Գրիգորյանն այն մարդը չէ, որ բողոքի, լավագույն դեպքում կարող է ասի՝ լավ չեմ զգում, ջուր ցողի վրան, քայլի, բայց ակնհյատ բողոք, դիմումներ գրի կամ մեզ տեղեկացնի, որ գրենք, նման բաներ չկա»։

Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Մանվել Գրիգորյանի ցանկությունը մեկն է՝ եթե կանգնում է արդարադատության առաջ, կանգնի հնարավորինս առողջ տեսքով, ոչ թե կիսահաշմանդամ․ «Ես դա ողջունում եմ, դա շատ կարևոր է։ Անձին եթե դատում են, նա հնարավորինս պետք է լինի առողջ, ոչ հաշմված ու դրա կրողն ու պատասխանատուն պետք է լինի պետությունը։ Մեկ անգամ ևս փաստում եմ, որ սա դասական խոշտանգման օրինակ է ու կապ չունի՝ ու՞մ է վերաբերվում՝ Մանվել Գրիգորյանին, թե ուրիշին»։

Պաշտպանը ցանկացավ մի հարցի վերաբերյալ շեշտադրում անել։ Նրա խոսքով՝ Հայաստանում նախկինից եկած վատ պրակտիկա կա, մեղադրանք առաջադրելուց հետո անձին փակում են մեկուսարանում, երբ միջազգային փորձը լրիվ այլ բան է ասում։ «Այն դեպքում է անձը ենթակա կալանքի որոշման, երբ կարող է խուսափել նախաքննությունից և որոշակի գործողություններ կատարել ու ազդել նախաքննության վրա։ Պետական լիազոր մարմինը պետք է ասի, թե կոնկրետ ո՞ր դրվագով է անձը խուսափելու կամ խոչընդոտելու։ Վերացական ձևով ասել, որ կարող է խուսափել, ուղղակի արգելված է։ Կարծում եմ՝ ժամանակն է եկել մեզ մոտ ձևավորելու այդ պրակտիկան, որ վերացական ձևով, մեղադրանք առաջադրելուց հետո, անձի խափանումը կալանքը չլինի։ Դա չի վերաբերում միայն Մանվել Գրիգորյանի գործին, այլ բոլոր գործերին»,- մանրամասնեց փաստաբանը։

Մանվել Գրիգորյանի պարագայում, բացի կոնկրետ իրավական մեղադրանքից, մեծ արձագանք եղավ զուտ բարոյական հարթությունում, այսինքն՝ մոտավոր այսպես՝ «բանակից, զինվորից գողանալ, ապրիլյան պատերազմի ժամանակ դիրքեր ուղարկվածը սեփական պահեստներում պահել» և այլն։

Մեր հարցին՝ որոշ ժամանակ անցել է այդ բուռն քննարկումներից, Գրիգորյանը հետաքրքրվո՞ւմ է, թե հասարակությունը ի՞նչ է խոսում այս դրվագով, ինչպե՞ս են իրեն բնութագրում, փաստաբանն ասաց՝ առաջինն ինքն է հակված, որ օբյեկտիվ քննություն լինի և ամեն ինչ պարզվի ու մեղավորներն օրենքի ամբողջ խստությամբ պատժվի, այդ դրվագով վերջինս իրեն մեղավոր չի ընդունում, ավելին՝ ինքն է շահագրգռված, որ ամեն ինչ պարզվի։ «Գիտեք, նման դեպքում, որպես շահերի պաշտպան, չեմ ցանկանում այնպիսի տպավորություն թողնել, թե իմ պաշտպանյալը լավն է, երբեք ոչ մի գործողություն չի արել։ Եթե նման բան ասեմ՝ կստեմ, որովհետև Մանվել Գրիգորյանը հայտնի անձնավորություն է, ինչու չէ հասարակության մեջ իր նախկին գործունեության արդյունքում որոշ բաներ բացասական են ասոցացվում։ Կոնկրետ այս քրեական գործի շրջանակում փաստում եմ հետևյալը՝ այս դրվագով նա իր մեղքը չի ընդունում»,- խոսքն ամփոփեց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանը։

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք ռազմամթերք ձեռք բերելը կրել կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակություն):

1in.am

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25