Մանվել Գրիգորյանը կհուղարկավորվի Եռաբլուրում

19.11.2020 17:30
1581

Շուշիի մուտքի մոտ այլևս ադրբեջանական դրոշ է, ինչպես և վստահ էինք՝ արդեն հասցրել են պղծել Սուրբ Ղազանչեցոցը և, իհարկե, սպարապետի արձանը։ Վերջին հանգամանքը թեժ բանավեճի առարկա էր դարձել, ոմանք վիրավորում էին սպարապետի եղբայրներ Արամ և Արմեն Սարգսյաններին։ Ոմանք կոչ էին անում այդ լուսանկարը չտարածել։ Առավոտյան հայտնի դարձավ, որ մահացել է Մանվել Գրիգորյանը։ Շատերը կասկածում էին, թե նա կհուղարկավորվի Եռաբլուրում՝ հաշվի առնելով հայտնի քրեական գործը, նախկին հասարակական արձագանքը ու Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը, այս մասին գրում է Hraparak.am-ը։

Սակայն Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Հրապարակին» հայտնեց՝ Մանվել Գրիգորյանը կհուղարկավորվի Եռաբլուրում։ Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ Գրիգորյանի հարազատները ցանկանում են նրան թաղել Վազգեն Սարգսյանի կողքին․ քանի որ գենարալը նախկինում միշտ ասել է՝ ինձ թաղեք Վազգենի կողքին։ Ինչը մեզ հետ զրույցում հաստատեց Մանվել Գրիգորյանի այրին՝ Նազիկ Ամիրյանը։

Մեր այն հարցին էլ, թե ըստ որոշ տեղեկությունների՝ ՊՆ-ից իրեն ասել են, որ այնտեղ տեղ չկա, Նազիկ Ամիրյանն ասաց․«Մարդ եմ ուղարկել , նայել են՝ Սմբատ Այվազյանի և Սպարապետի գերեզմանների միջև կա տեղ» ։

Կհամաձայնե՞ն արդյոք հուղարկավորել Եռաբլուրի այլ վայրում, եթե այնուամենայնիվ, ՊՆ-ն մերժի։ Նազիկ Ամիրյանն ի պատասխան ասաց, որ այդ հարցին ի վիճակի չէ պատասխանել։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22