Մարզկենտրոնի մտավորականները մերժել են մարզպետի հետ հանդիպման առաջարկը

08.05.2018 16:16
2415

Ինչպես հաղորդում են Սյունիքի մարզպետարանից՝ Վահե Հակոբյանն ապրիլի 26-ին մարզկենտրոնի մի խումբ մտավորականների հրավիրել է իր հետ հանդիպման՝ քննարկելու հանրապետությունում ծավալված քաղաքացիական խաղաղ անհնազանդության փոթորկից Կապանը հնարավորինս հեռու պահելու խնդիրը:

Հրավիրվածները, բացառությամբ հինգ-վեց հոգու, մերժել են մարզպետի առաջարկը եւ չեն ներկայացել  հանդիպման՝ պատճառաբանելով, որ նա այլեւս ու ընդմիշտ կապ չունի Սյունիքի հետ:

Հինգ-վեց հոգու հետ հանդիպումը, այդուհանդերձ, տեղի է ունեցել:

Դա այն օրն էր ու այն բանից հետո, երբ Կապանի ինստիտուտից դուրս էին հրավիրել Վահե Հակոբյանին:

Ինչեւէ, հինգ-վեց մտավորականի հետ մի քանի րոպե տեւած հանդիպման ժամանակ  մարզպետն արձանագրել է, թե Կապանում ձախողված է երիտասարդության, ուսանողության, դպրոցականների հետ տարվող աշխատանքը, ինչի հետեւանքով նրանք ոտքի են ելել ու դատապարտում են իշխանությունների գործունեությունը:

Րոպեներ անց մարզպետը լքել է հանդիպման գրեթե դատարկ սրահը՝ հանդիպումը վարելու «պատիվը» վերապահելով Ռուդոլֆին:

Հանդիպման մասնակիցներից մեկը «Սյունյաց երկրի» լրագրողի հետ զրույցում ներկայացրեց իր տպավորությունը եւ ցավ արտահայտեց առ այն, որ մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը մեկուկես տարի հետո անգամ այդչափ կտրված է իրական Սյունիքից:

-Վահե Հակոբյանը չորս տարի շարունակ չի կարողանում քանդված վիճակից դուրս բերել Կապանի մշակույթի կենտրոնը, նա հանրակրթության ոլորտը վստահել է մի քանի կիսագրագետի՝ լավագույն կադրերին դուրս մղելով ասպարեզից, նա վերացրել է տասնամյակներ շարունակ գործած դպրոցականների ճամբարը՝ իր համար այն դարձնելով գիշերակացի ու գիշերային խրախճանքների վայր, նա երազում էր Սյունիքը դարձնել պարսիկների խրախճանքի վայր, կազինոների տարածք եւ այդքանից հետո, առանց անհարմար զգալու, խոսում է երիտասարդության, ուսանողության, դպրոցականների դաստիարակության մասին,- ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, նախկինում եւս մի քանի անգամ նման ձեւաչափով հանդիպում է կազմակերպել մարզպետը: Բայց, ինչպես հավաստիացրեց մեր զրուցակիցը, այդ հանդիպումներում բարձրացված որեւէ հարց նա չի լուծել եւ մոռացության է մատնել հանդիպումն ավարտելուց րոպեներ անց:

ՍԵՓ. ԼՐԱՏՎ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40