Մարզպետարանը պատասխանել է «Սյունյաց երկրի» հարցմանը

31.07.2017 09:12
1867

Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վ.Սաղաթելյանը պատասխանել է «Սյունյաց երկիր» թերթի՝ Սյունիքի մարզպետին հղած հարցմանը (մարզպետարանում մուտքագրվել էր 21.07.2017թ.): Խոսքն աշնանացան ցորենի սերմացուի դիմաց 2012 եւ 2013 թվականներին առաջացած պարտքերի մասին էր:

Ենթադրելով, որ Վ.Սաղաթելյանն է տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու անձը Սյունիքի մարզպետարանում, հրապարակում ենք նրա տրամադրած տեղեկանքը 2012թ. Սյունիքի մարզի հողօգտագործողներին հատկացված եւ 2016թ. մարված սերմացուների պարտքերի վերաբերյալ՝ ըստ շահառուների առ 27.07.2017թ.:
Տեղեկանքը ներկայացվել է մի գրության կից, որում մասնավորապես ասվում է.
«Ինչպես քանիցս հայտարարվել է, 2016 թվականին ՀՀ Սյունիքի մարզի «Զարգացման եւ ներդրման հիմնադրամ»-ի կողմից (Հոգաբարձումների խորհրդի նախագահ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան)  մարվել է գյուղացիների` աշնանացան ցորենի սերմացուների 2012 թվականի պարտքն ամբողջությամբ` 23․174․920 (քսաներեք միլիոն հարյուր յոթանասունչորս հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամ:

Ինչ վերաբերում է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից 250 մլն (երկու հարյուր հիսուն միլիոն) դրամ գումարի բռնագանձման պահանջով Սյունիքի մարզպետարանի դեմ ներկայացված հայցին, ապա հարկ է նշել, որ հայցադիմումը վերաբերում է 2013, 2014 եւ 2015 թվականների սերմացուների պարտքերի գումարին, բայց ոչ 2012 թվականի մարված պարտքին: Կիսելով այս դատական գործի առնչությամբ Ձեր մտահոգությունը` ցանկանում ենք տեղեկացնել, որ հայցվոր կողմը («Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ) դատարան է ներկայացրել հաշտության համաձայնություն կնքելու միջնորդություն` հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից 2012 թվականի մարված եւ 2013 թվականի մարվելիք գումարի շուրջ տարվող բանակցությունները»:

Մամուլի խոսնակը նաեւ նշել է՝ «Անդրադառնալով Ձեր այն հայտարարությանը, թե իբր «որեւէ գյուղացի մարզում չգիտի իր պարտքի մարման մասին»` կխնդրեինք ներկայացնել Ձեզ հայտնի կամ Ձեր կողմից Սյունիքի մարզի բոլոր պարտապան գյուղացիների շրջանում անցկացված հարցման տվյալներ, որոնք եւ, հավանաբար, հիմք են հանդիսացել վերոնշյալ հայտարարության համար»:

Ի գիտություն Վ.Սաղաթելյանի՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանվում է՝ տեղեկատվության ստանալու համար «Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը»: Ուստի եւ անհրաժեշտ չենք համարում ներկայացնել գյուղացիների շրջանում մեր կողմից անցկացված հարցման տվյալները, որոնք հիմք են հանդիսացել վերոնշյալ հայտարարության համար:
Ստորեւ՝ Սյունիքի մարզպետարանի ներկայացրած տեղեկանքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12