ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ

15.11.2019 15:39
1598

hraparak.am գրում է. «Իմ քայլը» մի բան ասում է՝ այլ բան անում։ Տեւական ժամանակ խոսվում է մարզպետների լիազորությունները կրճատելու, անգամ մարզպետարանները լուծարելու մասին, սակայն, հակառակ դրան, իշխանությունն այժմ փորձում է օրենքով ընդլայնել մարզպետների լիազորությունները։ Մարզպետարաններ-համայնքներ փոխհարաբերություններում ամենամեծ խնդիրը մարզպետարանների կողմից ՏԻՄ-երի նկատմամբ վարչական վերահսկողության հարցն է, որի իրականացումը մարզպետների կողմից հակասահմանադրական է։

Իշխանությունն այս հակասահմանադրականությունն իբր շտկելու նպատակով խորհրդարան է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որտեղ առաջին ընթերցման ներկայացված փաստաթղթում վարչական վերահսկողության մասով «մարզպետների միջոցով» բառերն արդարացիորեն հանվել էին, սակայն 2-րդ ընթերցման նախագծում այն վերականգնվել է։ Արդյունքում, «խորամանկ» ճանապարհով պահպանվում է ՏԻՄ-երի նկատմամբ վարչական վերահսկողություն իրականացնելու մարզպետների լիազորությունը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ Ըստ օրինագծի, մարզպետների՝ ՏԻՄ-երի նկատմամբ վերահսկողության հարցը թողնվել է նախարարության ընտրությանը, նախարարությունը կամ կարող է մարզպետներին լիազորել, կամ իր առանձին օղակով վերահսկել։

Երեկ նախագծի հեղինակ՝ իմքայլական Վարազդատ Կարապետյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ հիմա մարզպետների վերահսկողության թույլտվությունը դրվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարության վրա, ուստի հակասահմանադրականության մասին խոսք լինել չի կարող։ Դիտարկմանը՝ չէ՞ որ ձեր իշխանությունն էր ասում, որ կրճատելու են մարզպետների լիազորությունները, ընդհանրապես այդ ինստիտուտը, Կարապետյանը հումորի է տվել․ «Քանի որ առաջիկայում նրանց լիազորությունները կրճատելու ենք, որոշեցինք այս մի լիազորությունը տալ»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40