Էդիկ Կոստանդյան․ «Իմ պատկերացրած պատկերը փայտի մեջ է, ավելորդ մասերն եմ հեռացնում»

15.08.2025 11:16
616

Էդիկ Կոստանդյան, ծնվել է 1956 թ., ավարտել է Կապանի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: Ծառայել է խորհրդային բանակում, վերադառնալուց հետո աշխատել է առևտրի բնագավառում: Մինչև 1982 թ. Հայաստանում է բնակվել, այնուհետև գնացել է Ռուսաստան, երկու տարի մնալուց հետո վերադարձել։ Սկսվեց Ղարաբաղյան շարժումը․․․

Աշխատել է Կապանի մանկական զբոսայգու տնօրեն։ 1990 թվականից զբաղվում է քանդակագործությամբ։

- Հարգելի Էդիկ, եղբայրդ՝ Ռուբենը գեղանկարիչ է, հավանաբար քանդակագործությունը գեներով է տեղ գտել քո նախասիրությունների մեջ․․․

- Փոքրիկ տարիքում փայտից իրեր էի պատրաստում, մանկությունից սիրել եմ, հոգեհարազատ է քանդակագործությունը։ Հայրս դաժան կյանք է ունեցել, 1937 թվականին իրենց Տաջիկստան էին աքսորել։ Եթե նրա մեջ այդ նախասիրությունը լիներ, ապա դրսևորելու հնարավորություն չէր ունենա։

Գյուղում մի անգամ փայտից պատրաստած փոքրիկ մեքենա նվիրեցին ինձ, իմ մեջ ցանկություն առաջացավ այդպիսի իրեր պատրաստել։

- Որքան գիտենք, որպես քանդակի նյութ  փայտն եք նախընտրում։

- Շղարշիկ գյուղում ծառ էին կտրել, երբ այդ փայտը տեսա, ինձ փիղ հիշեցրեց, և այդ փայտից փիղ պատրաստեցի։

Ունեմ մեկ քանդակ քարի վրա․․․

Ընկուզենու փայտից քանդակը շատ գեղեցիկ է ստացվում ու չի ճաքում, մնայուն է։ Նաև թթենու փայտն է գեղեցիկ։

- Ձեր քանդակների թեմատիկան, հատկապես ի՞նչ եք փորձում ասել։

- Ամբողջ Հայաստանը խաչքարեր է քանդակում, ես ասում եմ՝ փոխեք թեման, խաչքարը մի քիչ տխուր և չափազանց պատասխանատու թեմա է։ Անիմալիստիկայի անցեք․․․

Միայն փղի 200 քանդակ եմ պատրաստել, առաջին աշխատանքս փիղ էր, մյուս աշխատանքներս չեմ հաշվել։ Ունեմ նաև առյուծի, հովազի, վագրի, արջի, ցուլի քանդակներ։

Փիղը հզորության, խաղաղության խորհրդանիշն է, ուժեղ և բարի։

- Տեսնում ենք՝ փոքր ծավալի աշխատանքեր եք նախընտրում։

- Ըստ փայտի չափի, ամենախոշորը՝ 1 մ բարձրությամբ, ամենափոքրը՝ 20 սմ։ Շատերն են տարբեր չափի փայտեր բերում, ես ասում եմ՝ ինձ համար այդպիսի փայտ չկա, որ ասեմ՝ սա ինձ պետք չէ։

- Արվեստաբաններից որևէ մեկն անդրադարձե՞լ է Ձեր ստեղծագործություններին։

- Երբեք թույլ չեմ տվել, որ իրենք մտնեն իմ ստեղծագործական աշխարհ, դրա անհրաժեշտությունը չեմ տեսել։ Միգուցե ճիշտ չեմ վարվել, բայց այդպես է եղել։

- Այդքան քանդակներ եք ստեղծել, արդյո՞ք դրանք վաճառել եք, թե՞․․․

- Նվիրել եմ կամ վաճառել։ Հիմնական աշխատանք չունեմ, ստեղծագործություններս վաճառելով եմ ապրում, դա էլ իմ աշխատանքն է։ Ի դեպ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում ունեմ քանդակած փիղ։

- Պատվերներ լինո՞ւմ են։

- Այո, լինում են։

– Ի՞նչ խնդիր եք դնում Ձեր առջև, երբ սկսում եք աշխատանքը հերթական քանդակի վրա։

- Փայտը, որ դնում եմ իմ առջև նայում եմ՝ ինչ կարելի է ստեղծել այդ փայտից։

- Քանդակի մեջ ի՞նչն եք կարևորում։

- Իմ մտածելակերպն ու իմ աշխատանքի ձևն ունեմ, իմ պատկերացրածն եմ ներկայացնում։

Հայրիկիս անունը Փարավոն է, եգիպտական քանդակներն ինձ միշտ հետաքրքրել են․․․

Իմ պատկերացրած պատկերը փայտի մեջ է, ավելորդ մասերն եմ հեռացնում։          

 

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի                                                                                                                     

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34