ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

10.06.2019 18:16
1072

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ներկա է գտնվել հունիսի 10-ին Երեւանում անցկացվող հայ-իտալական առաջին գործարար համաժողովին, որին մասնակցելու հրավեր նա ստացել էր Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյից:

Համաժողովին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում Սյունիքի մարզպետը վստահություն է հայտնել, որ նման ձեւաչափով անցկացվող քննարկումները լավ հարթակ են հարաբերությունների հետագա խորացման եւ փոխշահավետ համագործակցության համար:

Այնուհետեւ Հունան Պողոսյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել Սյունիքի մարզի տնտեսության վերաբերյալ որոշակի տվյալներ եւ մարզում իրականացվող ու նախատեսվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը:

«Սյունիքի մարզի տնտեսության ծավալը 2018 թվականին կազմել է 455 միլիարդ դրամ, ինչը 2017 թվականի համեմատ ավելին է 10.2 տոկոսով: Մարզի տնտեսության մեջ գերակշռում է արդյունաբերությունը, որի ծավալը կազմում է տնտեսության 66.2 տոկոսը: Իսկ արդյունաբերության ծավալի մոտ 86 տոկոսը լեռնահանքային արդյունաբերությունն է: 
Ներկայումս աշխատանքներ ենք իրականացնում ՏՏ ոլորտի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: 
Կապանի օդանավակայանի վերագործարկումը խոշոր ենթակառուցվածքային ծրագրերից մեկն է, եւ համարվում է համայնք-մասնավոր հատված համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկը Հայաստանում», - նշել է մարզպետը:

Նա նաեւ հավելել է, որ Հայաստանի եւ Սյունիքի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը. միջանցքը հնարավորություն կտա բարելավել ճանապարհային կապը Հայաստանի երկու հարեւանների` Իրանի եւ Վրաստանի հետ` ապահովելով ելք դեպի միջազգային առեւտրային ուղիներ եւ շուկաներ ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների համար: Սյունիքի մարզի տարածքում նախատեսված է ծրագրի «Տրանշ 4. Սիսիան-Քաջարան» հատվածը, որի երկարությունը 60 կմ է եւ ամբողջությամբ անցնում նախկինում չշահագործվող տարածքներով: «Համեմատության համար նշեմ, որ ներկայումս Սիսիանից Քաջարան ճանապարհի երկարությունը 118 կմ է: Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր հատվածը ներառում է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ եւ 12.8 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունել: «Տրանշ 4. Սիսիան-Քաջարան» հատվածի նախահաշվային արժեքը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար: Ամփոփելով՝ կցանկանայի եւս մեկ անգամ կարեւորել նմանատիպ ֆորումների ժամանակ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի քննարկումների անհրաժեշտությունն ու կարեւորությունը եւ բոլորիս մաղթել արդյունավետ աշխատանք», - եզրափակել է մարզի ղեկավարը:

Նշենք, որ հայ-իտալական բիզնես ֆորումը նվիրված էր տրանսպորտի, էներգետիկայի, միջավայրի, շինարարության, խելացի քաղաքների եւ վերականգնման ոլորտների ենթակառուցվածքներին:

Միջոցառումը կազմակերպել են ՀՀ վարչապետի աշխատակազմը, Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, ICE-ի (Իտալական Առեւտրի Գործակալության) Տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի եւ միջավայրի Մոսկվայի գրասենյակը, ինչպես նաեւ ANCE-ն (Իտալիայի Շինարարների ազգային ասոցիացիա), OICE-ն (Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիա), Anie-ն (էլեկտրական արտադրող ընկերությունների իտալական ասոցիացիա) եւ GdP Գրուպի Simest-ը:

Ֆորումին մասնակցել են նշված բնագավառների տեղական հաստատությունների, իտալական ասոցիացիաների եւ Simest-ի ներկայացուցիչներ, այն նպատակ ուներ իտալական ձեռնարկություններին ներկայացնելու Հայաստանի ենթակառուցվածքների բնագավառի առավել հետաքրքիր ծրագրերը եւ համագործակցության հնարավորություն ստեղծելու ենթակառուցվածքների եւ տրանսպորտի իտալական ընկերությունների համար:

На данном изображении может находиться: 4 человека, в помещении

На данном изображении может находиться: один или несколько человек, люди сидят и в помещении

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13