Ի՞նչ ունենք էլ աշխարհում, որ այսքան մերը լինի

21.02.2020 12:26
4943

Փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզվի միջազգային օր, որ 2000 թվականից նշվում է մեր հանրապետությունում։ Հայաստանը նախկին Խորհրդային Միության հանրապետություններից առաջիններից էր, որի մայրենին հռչակվել էր որպես պետական լեզու։ Այժմ ՀՀ լեզվական քաղաքականության հիմնական դրույթները կարգավորվում են «ՀՀ լեզվի մասին», «Գովազդի մասին» օրենքներով։

Այս ամենն օրենսդրությամբ, իսկ ի՞նչ է կատարվում իրականում։ Ամեն քայլափոխի նկատում ենք, որ բացակայում է պատշաճ վերաբերմունքը մայրենի լեզվի հանդեպ։ Խոսակցական լեզվում գլուխ է բարձրացրել փողոցային ժարգոնը, համացանցում գերակշիռ տեղ ունի լատինատառ հայերենը։ Մոտիկ անցյալում մեզանում ցուցանակները գրվում էին ռուսերեն, այժմ մեր աչքի առաջ լատինատառ անգլերենի պաշտամունքն է շրջում։ Ժողովուրդն այս երեւույթը բնորոշելու մի դիպուկ խոսք ունի` մրից դուրս եկանք, մրջուրն ընկանք։ Մինչդեռ «Գովազդի մասին» օրենքում հստակ գրված է. «Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է։ Անհրաժեշտության դեպքում որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ, գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաեւ այլ լեզուներով` համեմատաբար փոքր տառերով։ Գովազդի հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով չպետք է զիջի այլ լեզվով հրատարակվող տարբերակին»։

Համոզված ենք, որ օրվա կապակցությամբ միջոցառումների պակաս չի լինի բոլոր կրթօջախներում։ Նաեւ կարծում ենք, որ Աստծո ամեն օրը պիտի մայրենի լեզվի օր հայտարարել, քանզի ականատես ենք, թե ինչպես է մեր ոսկեղենիկ հայերենը աղավաղվում գրավոր ու բանավոր խոսքում եւ հեռուստաէկրանին։

Ինչեւէ, անսանք Համո Սահյանի խոսքին.

Մեր լեզուն մեր խիղճն է դա

Սուրբ հացը մեր սեղանի,

Մեր հոգու կանչն է արդար

Ու համը մեր բերանի։

Նա պիտի մեր առաջին

Ու վերջին սերը լինի

Ի՞նչ ունենք էլ աշխարհում,

Որ այսքան մերը լինի։

Ուրեմն հոգատար վերաբերմունք դրսեւորենք եւ զգույշ լինենք դարերով ավանդված մեր մայրենին գործածելիս: Մանավանդ որ օրը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ  գործածության աջակցության լույսի ներքո։

 

 

 

Վահրամ Օրբելյան

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21