Մայիսի 4-ից որ ոլորտների գործուենությունը կթույլատրվի․ փոխնախարարը մանրամասնում է

01.05.2020 14:44
1231

Մայիսի 4-ից ուժի մեջ կմտնի փոփոխությունների նոր փաթեթ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով տնտեսական սահմանափակումների փոփոխությունները։

Սիմոնյանը նշեց, որ մայիսի 4-ից կհանվեն ազատ տեղաշարժի սահմանափակումները։ «Բոլոր քաղաքացիները ՀՀ տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել, բայց միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը։ Տրանսպորտի արգելքը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործում են և կան համավարակի հետ կապված որոշակի ռիսկեր»,- ընդգծեց փոխնախարարը։

Նա տեղեկացրեց, որ սահմանփակումները մնալու են մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում։ «Մոլերը, հանրախանութները փակ են լինելու, կգործեն միայն այդ տարածքում գործող սննդի խանութները և դեղատները, գյուղատնտեսական շուկաները»,- ասաց Սիմոնյանը։

Մայիսի 4-ից կվերաբացվի մշակող արդյունաբերությունը՝ գործունեության բոլոր տեսակներով։ 

Հանրային սննդի կազմակերպման ոլորտում կգործեն այն ռեստորանները, սրճարանները և բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք։ Փակ տարածքներում սպասարկում չի իրականացվի։

Բուսաբանական և կենդանաբանական այգիները, բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես կբացվեն։ Արգելոցների գործունեությունը նույնպես կթույլատրվի։

Սպորտային օբյեկտները կգործեն բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաև կթույլատրվի սպորտային ակումբների գործունեությունը։

Անհատական ծառայություններ, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման  ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները, նույնպես կգործեն մայիսի 4-ից։

Բոլոր գործուենությունը թույլատրված ոլորտների համար, փոխնախարարի տեղեկացմամբ, կլինեն հատուկ կանոններ, ուղեցույցներ։

1lurer.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22