Մեդիա արշավ սկսեք Բաքվում կայանալիք COP29–ի դեմ. Օկամպոն դիմել է աշխարհի հայերին

23.07.2024 11:38
1062

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը վստահ է, որ համախմբելով համաշխարհային հանրությանը՝ հայերը կարող են հասնել նրան, որ COP29–ում քննարկվեն նաև Բաքվում պահվող անձանց հարցը։

 Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն առաջարկում է ամբողջ աշխարհի հայերի համախմբվել և մեդիա արշավ սկսել Բաքվում նոյեմբերին կայանալիք ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) դեմ։ Նա այս մասին բաց նամակ է գրել ու հրապարկել X-ի իր էջում։

Նա առաջարկել է մեդիա արշավի ժամանակ օգտագործել #COP29 և #StopGreenwashGenocide, #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners հեշթեգերը։

«Այս հեշթեգների օգտագործմամբ սոցիալական մեդիայի ամենօրյա գրառումները թափ կհավաքեն, կներգրավեն այլ համայնքներ և կգրավեն հիմնական լրատվամիջոցների ուշադրությունը: Այս համակարգված ջանքերը կստիպեն COP29–ին մասնակցող լրագրողներին, պատվիրակներին և ոչ կառավարական կազմակերպություններին Ադրբեջանից ստանալ պատասխաններ հայ պատանդների և քաղբանտարկյալների վերաբերյալ»,– իր բաց նամակում գրել է Օկամպոն։

Նա նաև իր աջակցությունն է հայտնել այն քաղաքացիական շարժումներին, որոնք մարտահրավեր են նետում համաժողովին։ Օկամպոն վստահ է, որ համախմբելով համաշխարհային հանրությանը՝ հայերը կարող են հասնել նրան, որ COP29–ում քննարկվեն ոչ միայն կլիմայի փոփոխության խնդիրները, այլև մարդու իրավունքների պաշտպանության և արդարության հարցերը:

Հայտնել ենք, որ ս.թ. նոյեմբերին Բաքվում նախատեսված է ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության (COP) 29-րդ համաժողովը։ Նախնական պայմանավորվածության համաձայն` համաժողովը պետք է հյուրընկալեր Հայաստանը։ Բայց 2023թ–ի տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերը հայտարարություն հրապարակեցին, որտեղ ասվում էր, որ համաժողովն անցկացնելու հայտը Երևանը զիջում է Բաքվին։ Նույն պայմանավորվածության համաձայն` Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 32 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանն Ադրբեջանին` ադրբեջանցի 2 սահմանախախտների, որոնցից մեկը մեղադրվում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22