Մեկ անձի նահանջի հրամանի հետևանքով Սյունիքի 50 բնակավայրեր անորոշության մեջ են

09.02.2021 18:45
5363

Կապան-Ճակատեն ճանապարհին տեղի ունեցած միջադեպից հետո ադրբեջանցիները ճանապարհին ավելի մոտ են տեղակայվել։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Աննա Գրիրգորյանը։

«Նախօրեին Կապան-Ճակատեն ճանապարհին, որը համատեղ հսկվում է հայ, ռուս և ադրբեջանցի սահմանապահների կողմից, միջադեպ է տեղի ունեցել այն պատճառով, որ Ադրբեջանը փորձել է սադրանք իրականացնել՝ տեղադրելով իր հերթական վահանակը։ Այդ միջադեպի հետևանքով ադրբեջանցի սահմանապահներն այժմ տեղակայվել են ճանապարհին շատ ավելի մոտ»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ մինչ Ազգային ժողովն այսօր զբաղված է երկրի համար անկարևոր հարցերվ, սյունեցին շարունակում է ապրել լրջագույն սպառնալիքների ներքո։ «Սպառնալիքներն առաջացել են, որովհետև ընդամենը մեկ մարդու բանավոր պայմանավորվածությամբ դեկտեմբերի 18-ին մեր տղաները ստիպված են եղել զիջել դիրքերը և հանձնել թշնամուն մեր անվտանգության գոտին։ Այսօր Կապանն ու սահմանամերձ գյուղերը գտնվում են թշնամու նշանառության տակ։ Օդանավակայանից ընդամենը 200 մետր հեռավորության վրա կանգնած են ադրբեջանցի զինվորները, ովքեր դիտարկում են ինչպես Կապանի օդանավակայանը, այնպես էլ միջպետական ճանապարհը։ Շուռնուխցին ունենալով բոլոր հիմքերը, փաստաթղթերը, քարտեզները, չկարողացավ պահպանել իր տունը նույն այդ մեկ անձի նահանջի հրամանի հետևանքով»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ Գորիս-Կապան ճանապարհն այժմ անցնում է Ադրբեջանի տարածքով, «Բարի գալուստ Ադրբեջան» պաստառը մեզ ողջունում է Կապան գնալիս։

Աննա Գրիգորյանի խոսքով՝ սահմանամերձ դարձած 50-ից ավելի բնակավայրեր այսօր գտնվում են անորոշության մեջ։ Բազմաթիվ մարդիկ վերցրել էին գյուղատնտեսական վարկեր, իսկ այժմ կորցրել են արոտավայրերը, գյուղատնտեսական նշանակության հողերը։ Մարդիկ անորոշության մեջ են, քանի որ չեն իրականացվել ու չեն իրականացվում սահմանազատման աշխատանքները, սահմանապահներն էլ դեռ սահմանի ամբողջ երկայնքով չեն տեղակայվել, հավելեց նա։

«Օրվա հրամայական է վերաձևավորել Սյունիքի ենթակառուցվածքային ամբողջ համակարգը։ Հրատապ կերպով պետք է սկսել Տաթև-Կապան ճանապարհի հիմնանորոգումը, հրատապ է նաև Կապան-ճակատեն ճանապարհի այլընտրանքի կառուցումը։ Սրանք այն հարցերն են, որոնք օր իսկ չպիտի հետաձգվեն»,- նշեց Գրիգորյանը։

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40