Մեղրի. 13 համայնքը մեկ համայնքի մեջ միավորելը խեղկատակություն է եւ շրջանը վերջնականապես ջլատելու փորձ

24.02.2014 17:16
7130

Մեղրեցիները համայնքների խոշորացման հարցով պահանջում են հասարակական լսում եւ հանրաքվե ամեն մի համայնքում` առանձին-առանձին, այլապես համայնքների խոշորացումը չի կարող սահմանադրությանը համապատասխանող քայլ համարվել: Մեղրիում չեն հասկանում նաեւ, թե կասկածելի այդ ծրագիրն ինչո՞ւ են ուզում Մեղրուց սկսել:

Վերոնշյալ դիտարկումներն արձանագրվեցին սույն թվականի փետրվարի երկրորդ կեսին` Մեղրիում անցկացված հարցախույզի արդյունքում: Իսկ ընդհանրապես համայնքների խոշորացման այդ ծրագրին, ըստ հարցախույզի, դեմ է չափահաս մեղրեցիների 80 տոկոսը, 10 տոկոսը չի հավատում, որ կառավարությունը կդիմի նման անհեթեթ քայլի, մյուս 10 տոկոսն էլ կարծում է, որ Մեղրին, առանց դրա էլ, կանգնած է լինել-չլինելու երկընտրանքի առջեւ, որ 13 համայնքի փոխարեն շրջանը մեկ համայնքի վերածելը խեղկատակություն է եւ շրջանը վերջնականապես ջլատելու փորձ:

Մեղրիում համոզում են, որ ամբողջ շրջանը մեկ համայնք դարձնելու գաղափարն  ընդամենը մի քանի հոգու  անձնական շահից ու ամբիցիայից բխող ծրագիր է: Եվ նրանց հովանավորները` իշխանության վերին օղակներում գտնվող, ամեն ինչ անում են համայնքների խոշորացումը Մեղրուց սկսելու եւ իրենց անմաքուր ծրագիրը ժամ առաջ կյանքի կոչելու համար:

Մեղրեցիները պահանջում են Մեղրի քաղաքում եւ շրջանի մյուս համայնքներում` առանձին-առանձին, անցկացնել հանրաքվե եւ պարզել, թե 13 համայնքից քանիսն է կողմնակից շրջանը մեկ համայնք դարձնելու առաջարկին: Մինչ այդ, ըստ մեղրեցիների, պետք է անցկացնել հանրային լսումներ շրջանի բոլոր համայնքներում, որոնց ընթացքում պետության պատասխանատուները հիմնավոր ու հաշվարկված բացատրություն կտան, թե խոշորացման դեպքում ինչ կստանա համայնքներից յուրաքանչյուրը եւ շրջանն առհասարակ:

Մեղրեցիները հիշեցնում են, որ 1960-ական թվականներին իրականացված նմանատիպ «բարեփոխման» արդյունքում (այն ժամանակ էլ կոմունիստական կուսակցության առաջնորդներն ու տեղական կատարածուներն էին հավատացնում, որ խոշորացման արդյունքում Մեղրին կծաղկի) քսան գյուղ ընդմիշտ վերացավ:

Համայնքների խոշորացման ներկայիս ծրագիրը, անտարակույս, բազմաթիվ գյուղեր կկանգնեցնի վերացման ռեալ սպառնալիքի առջեւ:

Մեղրեցիները հիշեցնում են նաեւ, որ խորհրդային իշխանության վերջին տարիներին, ինչպես եւ անկախության շրջանի առաջին փուլում, Հայաստանի կառավարությունը քանիցս Մեղրու վերաբերյալ հատուկ որոշումներ է ընդունել եւ Մեղրու հանդեպ տարբերակված քաղաքականություն վարելու վճռականություն դրսեւորել: Այսօր ոչ միայն հրաժարվել են այդ մոտեցումներից, այլեւ ամեն ինչ անում են Մեղրին ջլատելու համար:

Այս պատմության մեջ մի հետաքրքիր դրվագ էլ կա, ինչն ապշեցնում է մեղրեցիներին: Մեղրու համայնքների ղեկավարները, միասնաբար կառավարությունից շրջանի հանդեպ տարբերակված քաղաքականություն պահանջելու փոխարեն, բռնել են սուսուփուս մնալու, կարծիք չհայտնելու ուղին: Հենց դա էլ հնարավորություն է տալիս որոշ խմբակների` շրջանում իրականացնելու կեղծավոր քարոզ` հօգուտ համայնքների խոշորացման:

Համայնքների խոշորացման ծրագրի շուրջ խոսակցությունները Մեղրիում թեժացան ս.թ. հունվարի 15-ից հետո, երբ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտարարեց. «Մեղրին դիտվել է որպես ստրատեգիական կարեւոր ուղղություն, աշխարհագրորեն, բնական պայմաններով ու ենթակառուցվածքներով` որպես ինքնուրույնականացվող տարածք, խոշորացման տրամաբանությամբ` որպես համաչափելի մեկ համայնքի տարածք, եւ տեսականորեն առաջարկություն է եղել, ու քննարկվել է Մեղրու տարածաշրջանը մեկ խոշոր համայնք դարձնելու գաղափարը` իր մեջ ունենալով քաղաք Մեղրին, Ագարակը, հարակից բնակավայրերը»:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40