Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական խոսքը Սուրբ Զատիկի կապակցությամբ

20.04.2025 10:18
568

Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Ապրիլի 20-ին Հայ Առաքելական Եկեղեցու կարևորագույն տոներից Սուրբ Զատկի՝ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառավոր Հարության օրն է։

Սուրբ Զատիկը տոն է վերածննդի, հոգևոր զարթոնքի, ներողամտության ու հաշտության։ Այն հուշում է մեզ, որ կյանքի ճանապարհը չի սահմանափակվում միայն տեսանելիով, այլ բացվում է հավիտենականության հույսի մեջ և կոչ է անում մեզ վերանայելու մեր արժեքներն ու արարքները, ապրելու սիրով, եղբայրական համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ։

Տոնի պատգամն է վերածնվել հավատքով, վերագտնել ներքին խաղաղությունն, ամրապնդել հավատքը, զտել մեր հոգիները չարից, ներման ուժ գտնել սրտերում, խաղաղություն սփռել մեր մտքերում ու քայլել սիրո և արդարության ճանապարհով։ Հիսուս Քրիստոսի հարությունը հավերժական հիշեցումն է այն բանի, որ յուրաքանչյուր խաչելիությունից հետո կա հարություն՝ երբ մարդը հաղթահարում է փորձությունները և վերականգնում իր լուսավոր էությունը։

Այս Սուրբ տոնի խորհուրդն ավելի քան երբևէ կարևոր է մեր օրերում։ Մեր համայնքը ապրում է նորարարության, սերունդների դաստիարակության, համախմբված աշխատանքի և փոխադարձ աջակցության արժեքներով։

Թող Հարության բերկրալի լուրը ապրեցնի ձեր ընտանիքները՝ լցնելով ձեր սրտերը խաղաղությամբ, տունը՝ օրհնությամբ, կյանքը՝ հարատև սիրով ու ջերմությամբ։ Մաղթում եմ, որ այս Սուրբ տոնն ազդակ լինի նոր վերելքների, հույսի և լուսավոր ապագայի համար։

Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։

Մեղրիի համայնքապետարան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34