Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

01.09.2025 10:35
414

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, սաներ, հարգելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ և ծնողներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առիթով։ Այս տոնը խորհրդանշում է ոչ միայն գիտելիքի ու դպրության սկիզբը, այլև հայրենիքի նկատմամբ սերն ու պատասխանատու քաղաքացի դառնալու կարևոր արժեքների պահպանությունը։

Օրը հատկապես տոնական է առաջին դասարանցիների և բարձրագույն ուսումնական հաստատություններ մուտք գործող առաջին կուրսեցիների համար։ Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել նրանց. ձեր առաջին քայլերն ուսումնական ուղի՝ դպրության դռները բացելու պահին, կոչված են նոր շունչ տալու և ամրապնդելու համամարդկային արժեքները։ Թող ուսումնառության ողջ ընթացքը ձեզ համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան, լի նոր գիտելիքներով ու ձեռքբերումներով։

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորանքներ եմ հղում Մեղրի համայնքի նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և արտադպրոցական կրթության ոլորտի բոլոր ուսումնական հաստատությունների մանկավարժներին, աշակերտներին, ուսանողներին և սաներին։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեր համայնքի բոլոր կրթօջախներում կստեղծվի ժամանակի պահանջներին համապատասխան ուսումնական միջավայր և կկրթվեն բարեկիրթ, հայրենասեր ու աշխատասեր սերունդներ։

Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր առաքելությունը անփոխարինելի է։ Դուք սերունդներ եք կերտում, ոգեշնչում ու ուղղորդում երեխաներին դեպի ինքնազարգացում և պատասխանատվություն։ Շնորհակալություն եմ հայտնում ձեր նվիրվածության, համբերության և պրոֆեսիոնալիզմի համար։

Հարգելի՛ ծնողներ, ձեր աջակցությունն ու հոգատարությունը անգնահատելի է։ Միասին մենք ստեղծում ենք այն կրթական միջավայրը, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է բացահայտել իր ներուժը և դառնալ հայրենասեր, աշխատասեր ու բարձր արժեքներ ունեցող քաղաքացի։

Լիահույս եմ, որ 2025-2026 ուսումնական տարեշրջանը կբերի նոր ձեռքբերումներ, գիտելիքի սեր և անխափան ուսումնական գործընթաց մեր համայնքի բոլոր կրթօջախներում։

Շնորհավոր Գիտելիքի և դպրության օր։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22