Ինչպիսին լեզուն է, այդպիսին էլ բանավեճն է

05.12.2017 15:34
1702

Ինչո՞ւ եմ ես վերջերս այդքան շատ ուշադրություն դարձնում ձեւին: Գուցե տարիքային է: Օրինակ՝ երբ մարդը գրում է տրանսլիտով կամ հայատառ, բայց ակնհայտորեն անգրագետ, ես չեմ կարողանում նրա գրածները կարդալ: Ինձ հետ վիճում են՝ իսկ գուցե նա հանճարեղ մտքեր է արտահայտում: Խիստ կասկածում եմ, ճիշտն ասած: Արժեքավոր մտքերը չեն կարող շարադրվել թափթփված, ցրված, անկազմակերպ եղանակով: Համացանցը դրդում է մարդկանց ավելի քիչ կարդալ եւ ավելի փնթի գրել՝ մեկը մյուսի հետ սերտորեն կապված է: Ոչ մի խմբագիր, ոչ մի հրատարակիչ չի ցանկանա տպարան ուղարկել թերթ կամ գիրք, որտեղ «այդ»-ի կամ թեկուզ «էդ»-ի փոխարեն գրված է «էտ», կամ՝ որտեղ գրված է «խոսքՏ», «տունՏ», «սերՏ»: Վրիպակներ, իհարկե, լինում են, բայց տպագիր խոսքը պահանջում է պատասխանատվության որոշակի աստիճան: «Համացանցային» խոսքի նկատմամբ նման պահանջներ չկան՝ մարդն իրեն բացարձակապես պարտավորված չի զգում, այսպես ասած, «իր մտքերը հավաքել»: Մտքի ցրվածությանը, իմ կարծիքով, նպաստում է նաեւ երկրորդ լեզվին չտիրապետելը. օտար լեզվին տիրապետելը մեծացնում է մարդու մտահորիզոնը, այդ լեզվի կառուցվածքի մեջ խորանալն օգնում է ավելի ճշգրիտ արտահայտվել քո մայրենի լեզվով: Ես երջանիկ կլինեի, եթե այսօրվա 20-30 տարեկանները տիրապետեին անգլերենին այնպես, ինչպես մեր սերունդը տիրապետում է ռուսերենին: Բայց ո՛չ քանակական, ո՛չ որակական առումով որեւէ համեմատություն, ինձ թվում է, չկա: Եթե մարդը ձեւի տեսակետից «իրեն չի հավաքում», ապա շատ հավանական է, որ նա «հավաքված» չլինի նաեւ բովանդակության առումով: Գիտեմ՝ շատերն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց ես համոզված եմ՝ ինչպիսին լեզուն է, այնպիսին էլ բանավեճն է, իսկ ավելի լայն իմաստով՝ նաեւ մտածողությունը: «Համացանցային» ճապաղ լեզվով դու կարող ես արտահայտել միայն ճապաղ մտքեր, որոնց նպատակն է լավագույն դեպքում խայթել ընդդիմախոսին, ինքնահաստատվել՝ դիմացինին նսեմացնելով: Այդպես հնարավոր է արտահայտել միայն հապճեպ, կիսատ-պռատ մտքեր, որոնք գուցեեւ դուր գան մյուս օգտատերերին իրենց խարազանող պաթոսով («շշում ես, ախպեր»), բայց չեն օգնի ոչ մեկին հասկանալու խնդրի էությունը: Ահա թե ինչու զուտ «համացանցային» մտքերն այնքան թեթեւ են իրենց կշռով, իսկ բանավեճերը թիթեռնիկների նման են՝ մոռացվում են հաջորդ իսկ օրը: Ավելի լավ է կարդալ մեկ պարբերություն որեւէ գրքից, քան հետեւել այդ բանավեճերին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
aravot.am
2 դեկտեմբերի 2017թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40