Մեղրի. վերացվել են հորդառատ անձրեւի հետեւանքները

13.07.2014 18:34
3207

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՄԱՐԻՆ


Հունիսի 16-ին Մեղրիում տեղացած հորդառատ անձրեւի, դրա հետեւանքների վերացման, ինչպես նաեւ մեր օրերում արդիական դարձած արտագաղթի մասին է զրույցը Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի հետ:

– Պարո՛ն քաղաքապետ, հունիսի 16-ին Մեղրիում տեղացած հորդառատ անձրեւն ինչպիսի՞ վնասներ հասցրեց քաղաքին, եւ արդյո՞ք կարելի է ասել, որ հետեւանքները վերացված են:

– Ասում են` բնության երեւույթները 19 տարին մեկ կրկնվում են: Վերջին անգամ նման հորդառատ անձրեւ տեղացել էր Լեհվազ-Մեղրի ճանապարհահատվածում, այս անգամ այն բաժին ընկավ Մեղրի քաղաքին: Քաղաքի որոշ փողոցներ 35-40 րոպե տեւած անձրեւի հետեւանքով դարձան անանցանելի` լցվելով քարաբեկորներով: Հիմնականում վնասվեցին Փարամազի փողոցը, բազմաբնակարան շենքերի առաջին հարկերը, որոնք լցվեցին ջրով, 6 մարդատար ավտոմեքենա մնաց տիղմի տակ: Հեղեղից հետո մեր առաջին խնդիրը եղավ հանձնաժողովի ստեղծումը` քաղաքին հասցված վնասի չափը հաշվելու համար, ինչպես եւ քաղաքի փողոցները դարձնելու անցանելի, դուրս բերելու քարաբեկորների ու տիղմի տակ մնացած ավտոմեքենաները: Շատ կարճ ժամանակահատվածում փողոցները մաքրեցինք, Սյունիքի մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները տեղում ծանոթացան իրավիճակին, որից հետո ցուցաբերվեց որոշակի ֆինանսական աջակցություն: Քաղաքի բնակիչների եւ տեղական ու մարզային կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ հեղեղի հետեւանքները մնացել են անցյալում. մնում է միայն բնակիչների (80 դիմում ունենք) փոխհատուցումը, որը, կարծում եմ, ժամանակի խնդիր է:

– Ոչ վաղ անցյալում Մեղրիում գործում էր Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի վրա հիմնված ձեռնարկություն, որը բավականին մեծ ծրագրեր էր իրականացնում տարածաշրջանում, որը նաեւ մոտ 400 աշխատատեղ էր ապահովում: Հետո կռիվներ եղան հանքավայրի արտոնագրի համար: Ի վերջո այդ ձեռնարկությունը կանգ առավ: Հույս կա՞, որ պարապուրդի մատնված ձեռնարկությունը կվերագործարկվի, թե՞ ոչ:

– Ցավալի է, բայց «Սագամար» ընկերության, որին տրվել է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման արտոնագիրը, աշխատանքների մասին միայն խոստումներ ենք լսել: Հանքավայրում պարապուրդը շարունակվում է, եւ չեմ կարող ասել, թե որքան կտեւի: Բայց չէի ասի, որ այդ ձեռնարկության պարապուրդը սրել է զբաղվածության խնդիրը մեզանում:

– Արդյո՞ք կարող ենք Ձեր խոսքից ենթադրել, որ Մեղրի քաղաքին չի սպառնում մեր երկրի համար արդիական եւ լայնամասշտաբ արտագաղթը:

– Որպես քաղաքապետ` կարող եմ նշել, որ Մեղրի քաղաքին արտագաղթ չի սպառնում, դեռ ավելին` քաղաքի բնակիչների թիվն իմ պաշտոնավարման մեկուկես տարում ավելացել է 84-ով: Թերեւս արտագաղթ չլինելու ամենակարեւոր պատճառն այն է, որ մեղրեցին այսօր մեծ մասամբ ապահովված է աշխատանքով: Հիմնական աշխատատեղերն ապահովում են Մեղրիում տեղակայված ռուսական սահմանապահ զորամասը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Այսօր այգեգործական տնտեսության զարգացման համար նախադրյալներ կան քաղաքում, բացի դրանից, եթե մի ժամանակ երիտասարդները խուսափում էին հողագործությունից, հիմա արդեն շատերը լրջորեն զբաղվում են դրանով: Ես այն կարծիքին եմ, որ հողը մշակին երբեք սոված չի թողնի, ինչքան էլ բնությունը տհաճ անակնկալներ մատուցի:

Հարցազրույցը`ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40