Մեղրին և Ագարակն իրար կապող մայրուղու հատվածում ռուսական սահմանապահ ծառայությունը հսկիչ կետեր է ավելացրել

30.07.2022 11:14
2221

Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Մոտ 7.5կմ երկարությամբ նոր կառուցվող ճանապարհը միմյանց է կապում Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը։

168.am-ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում փորձեց պարզել՝ ի՞նչ որակի ճանապարհ ենք ունենալու այս դեպքում, առհասարակ, Սյունիքում սահմանային ի՞նչ իրավիճակ է: Նշենք, որ մեր զրուցակիցն օրերս է վերադարձել Սյունիք կատարած հերթական այցից:

– Կապանից դեպի Ճակատեն տանող ճանապարհի մասին մենք խոսել ենք, և ես ասել եմ և շարունակում եմ պնդել՝ այսքան ծախսերից հետո ճանապարհը պետք է այնպիսի տեղանքներով կառուցեին, որ այն թշնամու կողմից անմիջական դիտարկման տիրույթում չլիներ: Հույսը դնել թշնամու բարեհաճության վրա, ու նոր ճանապարհը կառուցել նախկին ճանապարհից ընդամենը մի քանի հարյուր մետր զուգահեռ հեռավորությամբ, կարծում եմ, լավագույն լուծումը չէ, հատկապես, եթե այս գրունտային ու ասֆալտապատման աշխատանքները կատարվեն նույն որակով, ինչ Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհի դեպքում ունեցանք, որն այս պահին միակ ճանապարհն է Հայաստանը Իրանին կապող և գտնվում է վատթարագույն վիճակում: Հիշեցնեմ, որ այն նախորդ տարի էր կառուցվել։

– Բացի այն, որ Ադրբեջանի հատուկ նշանակության խնդիրներ լուծող ստորաբաժանումները տեղակայված են Քարվաճառի, Քաշաթաղի, Հադրութի հատվածներում, Ադրբեջանը ակտիվ ամրանում է նաև հայ-ադրբեջանական սահմանագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Սյունիքի սահմանային բնագծերում: Արդյոք հայկական կողմից պատասխան աշխատանքներ կատարվո՞ւմ են, դուք արձանագրումներ եք արել (իհարկե, թույլատրելիության սահմանում):

 

– Ադրբեջանական կողմը ամառ-ձմեռ մեծ ինտենսիվությամբ ինժեներական, ամրաշինական աշխատանքներ է իրականացնում։ Ամեն այցի ընթացքում անզեն աչքով նկատում ենք, որ թշնամու դիտարկվող հենակետերում մի, այսպես ասած, ատրիբուտ, կոմունիկացիոն հանգույց ավելացել է: Էլ չասեմ, թե թիկունքում, ըստ տեղեկությունների, ինչ ենթակառուցվածքներ են կառուցում։ Իհարկե, մեր կողմից ևս նկատելի ինժեներական աշխատանքներ կատարվել են սահմանային բնագծերում, դրանք ընթացիկ աշխատանքներ են, որոնք այսպես թե այնպես պետք է արվեն: Խնդիրն այն է, թե իշխանություններն ի՞նչ հայեցակետեր ունեն այս կամ այն խնդրո առարկայի վերաբերյալ, ի՞նչ խնդիրներ են առաջադրում զինված ուժերին, սահմանապահ զորքերին։

Ինձ անհանգստացրեց այն պատկերը, որը տեսա Սյունիքի հարավային հատվածում, և եթե դրան ավելացնենք տեղացիների շրջանում խոսակցություններն այս կամ այն խնդրահարույց հարցի վերաբերյալ, ապա Սյունիքի ապագայի մասով շատ ռիսկային պատկերացումների կարող ենք հանգել։

– Խոսքն ինչի՞ մասին է:

– Մեղրի և Ագարակ համայնքներ այցի ժամանակ ֆիքսեցի, որ երկու քաղաքներն իրար կապող մայրուղու հատվածում ռուսական սահմանապահ ծառայությունը հսկիչ կետեր է ավելացրել: Ճիշտ է՝ երթևեկությունն անխափան աշխատում է, սակայն ռուսական հսկիչ կետերի, տեսախցիկների հսկողության ներքո։ Լուրեր են շրջանառվում, որ այդ ամենը կապված է ճանապարհը, այսպես ասած, «միջանցքի» ձևաչափով ադրբեջանցիների հետ ընդհանուր օգտագործման նախապատրաստելու, հետագայում տրամադրելու խնդրի հետ։ Բայց հստակ դեռ պարզ չէ՝ ինչի համար է ռուսական կողմը լրացուցիչ հսկիչ կետեր ստեղծել մայրուղու այդ հատվածներում։

Այդ ամենին զուգահեռ, ադրբեջանական կողմը հատկապես Կովսականի (Զանգելան) ուղղությամբ շատ արագ կառուցած ճանապարհները, թունելները հասցրել է մինչև Սյունիքի սահմանային հատված:

Տեղի բնակիչների ասելով՝ ադրբեջանցիների հետ բանակցություններ են ընթանում նույնիսկ Նռնաձոր գյուղի շուրջ, քննարկվում է այն թշնամուն հանձնելու հարցը։ Իհարկե, ամեն ինչ այստեղ դեռևս մշուշոտ է, այսինքն՝ շատ հարցեր մոտակա ամիսների ընթացքում պարզ կդառնան: Մնում է, որ ստվերային որոշումների արդյունքում նոր կորուստների, աղետալի վիճակի առաջ չկանգնենք։

Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները «Մեծ վերադարձ» կոչվող ծրագրի շրջանակներում սկսել են մարդկանց ընտանիքներով վերաբնակեցնել Կովսականի (Զանգելան) շրջանի Աղալը գյուղում, որը, ըստ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների, գտնվում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» երթուղու վրա։

Պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս․ Սամվել Կարապետյան

27.09.2026 12:34

Երեք տարի գերության մեջ

27.09.2026 12:27

Երիցս օրհնյալ լինեք դուք՝ չպարտված ու նահատակությամբ անմահացած մեր զորականներ, մեր արևաբույր տղաներ, հրի և սրի զոհ դարձած մեր զավակներ, մեր անմարելի փառքեր…

27.09.2026 11:54

«Հայոց Արծիվներ»․ պատերազմի առաջին օրերից՝ Արցախի առաջնագծում

27.09.2026 11:30

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների վերականգնումը պետք է լինի խաղաղության հիմքում. Բաղունց

27.09.2026 10:42

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հյուրընկալել է օլիմպիական չեմպիոնի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների

27.09.2026 10:33

Հայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են

27.09.2026 10:17

Քաջազուններ Սյունյաց՝ դուք մարտնչեցիք արիաբար եւ հոգու ամբողջ զորությամբ՝ սեփական արյամբ վերստին սրբացնելով հայող հողը

26.09.2026 20:50

Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ում հայտարարել է՝ Բաքուն և Երևանը դե ֆակտո խաղաղության են հասել

26.09.2026 11:40

Ձորք թաղամասը համալրվեց եւս մեկ խաղադաշտով

25.09.2026 22:49

««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև

25.09.2026 16:42

«Հայաստանում արդեն սկսվել են TRIPP-ի ինժեներական աշխատանքները»․ Էլնուր Մամեդով

25.09.2026 16:41