Մեղրիում էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը

01.04.2025 21:35
671

Այսօր՝ ապրիլի 1-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին։

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար՝ ընդգծելով Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության կարևորությունն ու դրա զարգացման հեռանկարները։ Կողմերը քննարկել են ռազմավարական նշանակության մի շարք հարցեր, մասնավորապես՝ Մեղրիի մշակութային ժառանգության պահպանման, միջազգային համագործակցության խթանման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքի տնտեսական զարգացման հնարավորություններին՝ տեղական բիզնեսի աջակցմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը։ Դեսպան Մոնրոյ-Վինթերը բարձր է գնահատել Մեղրիի հարուստ մշակութային ժառանգությունը, բնապահպանական ներուժը և տարածաշրջանի զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով երկկողմ համագործակցության կարևորությունը համայնքային զարգացման գործընթացներում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ պայմանավորվելով շարունակել քննարկումները՝ նոր նախաձեռնությունների կյանքի կոչման նպատակով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40