Մեկնարկեց ամառային զորակոչը

07.07.2016 14:38
2257

Հայոց բանակի շարքերը զինակոչիկներով համալրելու գործընթացի սկիզբը Կապանում զուգադիպեց Հայաստանի Հանրապետության սահմանադրության  ընդունման օրվան: Զորակոչի առաջին հավաքն ավանդության համաձայն մեկնարկեց Գարեգին Նժդեհի հուշահամալիրից: Հանդիսությանը մասնակցում էին Երկրորդ աշխարհամարտի եւ թիկունքի վետերաններ, մարզային եւ քաղաքային իշխանությունների ղեկավարներ, կապանցի երկրապահներ, տարբեր զբաղմունքի եւ տարիքի մարդիկ:

Սահմանադրական պարտքը կատարելուն կոչված երիտասարդներին ողջերթի խոսքեր հղեց Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը. «Պետության անվտանգության երաշխիքը նրա զինված ուժերն են, եւ մենք հերթական անգամ համալրում ենք հայոց բանակի շարքերը մեծ Նժդեհի մասունքներն ամփոփող հուշահամալիրից, որի վերեւում զորավարի ոգին է սավառնում: Չեմ կասկածում, որ տղաները, ովքեր այստեղից մեկնում են ծառայության, հավատարիմ են լինելու Նժդեհի՝ հող հայրենին պաշտպանելու պատգամներին»:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակը: Այնուհետեւ զինկոմը երախտագիտություն հայտնեց այն զինվորներին, ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զենքը ձեռքին առաջնագծում էին եւ հետ էին մղում հակառակորդի հարձակումները: Նրանցից Սամվել Սահակյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Մարտական խաչ» շքանշանի: Նա իր տանկով խոցել է թշնամու երկու տանկ, «Ուրալ» մակնիշի մի մեքենա: Զինկոմի պատվոգրով պարգեւատրվեցին նա, ինչպես նաեւ հրետանավոր Մարտուն Հովհաննիսյանը, կապավոր Օնիկ Խաչատրյանը, գնդացրորդ Ալյոշա Խաչատրյանը եւ ուրիշներ, ովքեր ընդսմին արժանացել են Անդրանիկ Օզանյանի մեդալի:

Լ.Գրիգորյանը ժամկետային զինվոր Էդվին Հարությունյանի մորը հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան շնորհակալագիրը: Պատվոգրով խրախուսվեց Աճանանի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Դավիթ Սիմոնյանը՝ դաշտային պարապմունքների ժամանակ հրաձգությունից բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: Զինկոմի պատվոգրին արժանացան նաեւ երկրապահ կամավորներ Դավիթ Հարությունյանը, Խաչիկ Ոսկանյանը, Սուրիկ Հովսեփյանը, ովքեր ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ էին մեկնել՝ սատարելու երիտասարդ զինվորներին:

Հայրենիքի ապագա պաշտպաններին անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ մաղթեցին Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Կապանի վետերանների միավորման խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանը: Մեկնելուց առաջ բանակ մեկնողները ծաղիկներ դրեցին Գարեգին Նժդեհի հուշաքարին:

Ամառային զորակոչի անդրանիկ հավաքի զինակոչիկները հայրենասիրական երգերի մեղեդիների եւ ընկեր-բարեկամ-հարազատների ծափողջույնների ու բարեմաղթանքի բացականչությունների ներքո մեկնեցին կենտրոնական հավաքակայան:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12