Մեկնարկեց «Թատերական Սյունիք» փառատոնը

20.05.2017 16:49
1751

Մայիսի 19-ին Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկեց ՀՀ մշակույթի նախարարության եւ «Հրայր եւ Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ ու Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ կազմակերպված «Թատերական Սյունիք» փառատոնը, որի գլխավոր նպատակն է հանրապետության լավագույն թատրոնների ներկայացումների կազմակերպումը Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Ագարակ եւ Մեղրի քաղաքներում:

Ինչպես բացման արարողությանը նշեց Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը, դեռեւս 20 տարի առաջ «Թատերական Սյունիք» փառատոնի հիմքը դրեց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, իսկ այսօր այդ բարի ավանդույթը շարունակում է ՀՀ թատերական գործիչների միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը: Ա.Գաբրիելյանի խոսքով` փառատոնը հնարավորություն կտա մեկ հարկի ներքո հավաքվել, «վարակվել» թատրոնով եւ վայելել հանրապետության թատրոնների լավագույն ներկայացումները:

Բացման խոսքով հանդես եկավ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ով կարեւորեց փառատոնի անցկացումը եւ նշեց, որ սա երկար սպասված եւ գեղեցիկ առիթ է առնչվելու հանրապետության լավագույն թատրոնների հետ: «Կապանը թատրոնով ապրող, թատրոն սիրող քաղաք է, եւ ակնկալենք, որ կազմակերպիչները նմանատիպ նախաձեռնություններով ավելի շատ հանդես կգան: Հուսամ` թատերական խմբերը Կապանից կհեռանան մեծ բավականությամբ եւ կրկին այստեղ վերադառնալու ցանկությամբ», - մասնավորապես ասաց համայնքի ղեկավարը:

Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանը, կարեւորելով փառատոնի անցկացումը, նախեւառաջ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, այնուհետեւ հույս հայտնեց, որ սա հետագայում կազմակերպվելիք «Թատերական մեծ Սյունիք» փառատոնի սկիզբը կլինի, որտեղ կներառվի նաեւ Արցախը: Նա նշեց, որ դեռեւս 10 տարի առաջ է մտահղացվել այս նախաձեռնությունը: Փակումը տեղի կունենան մայիսի 27-ին Գորիսում, որտեղ էլ, հուսով ենք, հաջորդ տարի կտրվի «Թատերական մեծ Սյունիք» խորագրով փառատոնի մեկնարկը:

Սյունիքի մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանը նշեց, որ այս փառատոնը մարզի մշակութային կյանքի կարեւորագույն իրադարձություններից է: Նա Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անունից շնորհավորեց փառատոնի առթիվ եւ մաղթեց, որ այն ընթանա կազմակերպիչների համար ցանկալի եւ նախատեսված հունով:

Փառատոնի կազմակերպիչ, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ Սյունիքի մարզի ընտրությունը պատահական չէր, քանի որ այստեղ գործում է երկու պետական թատրոն: Սա տարածաշրջանում գործող թատրոնների խնդիրները վեր հանելու եւս մեկ հնարավորություն է: «Հույս ունեմ, որ այս փառատոնը թատրոն այցելելու լրացուցիչ առիթ կհանդիսանա, քանի որ առանց հանդիսատեսի, առանց հանդիսականի պաշտպանության թատրոնների վիճակը վատ կլինի: Քաղաքում թատրոն ունենալը մեծագույն պատիվ է, եւ, կարծում եմ, ժամանակի ընթացքում հանդիսականը կշարունակի հասկանալ մշակութային այս օջախների կարեւորությունը», - մասնավորապես նշեց Հակոբ Ղազանչյանը եւ հորդորեց հանդիսականներին իրենց ներկայությամբ օգնել թատրոնին շնչել: Նա կոչ արեց մարզի գործարարներին, արդյունաբերական ընկերություններին էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել այստեղ գործող թատրոններին, աջակցել նրանց խնդիրների լուծմանը:

«Թատերական Սյունիք» փառատոնի մեկնարկը տրվեց Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Սիրային քառանկյունի» կատակերգական դրամայով` Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ:

Եվ այսպես 9 օր շարունակ հանրապետության տասը թատերախմբի ներկայացումները հնարավորություն կունենան վայելել մարզի վեց քաղաքում, իսկ խաղացանկը ներկայացնում ենք ստորեւ.

Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, «Սիրային քառանկյունի», մայիսի 19-ին` ժամը 18-ին, Կապան, մայիսի 20-ին` ժամը 18-ին, Մեղրի

Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն, «Հրեշը լուսնի վրա», մայիսի 21-ին` ժամը 18-ին, Ագարակ, մայիսի 22-ին` ժամը 18-ին, Կապան

Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն, «Բակունցյան գույներ», մայիսի 22-ին` ժամը 18-ին, Գորիս, մայիսի 23-ին` ժամը 18-ին, Սիսիան

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, «9 ամիս», մայիսի 23-ին` ժամը 18-ին, Կապան, մայիսի 24-ին` ժամը 18-ին, Քաջարան

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն, «Բրեմենյան երաժիշտները», մայիսի 23-ին` ժամը 16-ին, Ագարակ, մայիսի 24-ին` ժամը 16-ին, Մեղրի

Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, Հ.Թումանյան, «Հեքիաթներ», մայիսի 23-ին` ժամը 18-ին, Գորիս, մայիսի 24-ին` ժամը 18-ին, Սիսիան

Պետական կամերային երաժշտական թատրոն, «Կրիսպի մկնիկը», մայիսի 23-ին` ժամը 16-ին, Քաջարան, մայիսի 24-ին` ժամը 14-ին, Կապան

Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, «Անբան Հուռին», մայիսի 24-ին` ժամը 16-ին,  Գորիս, մայիսի 25-ին` ժամը  16-ին, Կապան

Գյումրու Վ.Աճեմյանի անվան թատրոն, «Հրեշը լուսնի վրա», մայիսի 26-ին` ժամը 18.30-ին, Գորիս

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, «Որբերի ընտանիքը», մայիսի 27-ին` ժամը 18-ին, Գորիս (փակում):

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17