Մելիք Սողոմոնյան. ցանկանում էր արցախցի մանուկներին բարձունքների հասցնել

14.09.2021 15:21
6118

Սողոմոնյան Մելիք Սեյրանի. ծնվել է 2001 թ. մայիսի 14-ին Սիսիանի շրջանի Որոտնավան գյուղում: Մինչեւ 3-րդ դասարան սովորել է Ուրուտի միջնակարգ դպրոցում:

2010 թ. ընտանիքը վերաբնակվել է Արցախի Հանրապետության Քարոտան գյուղում:  Մելիքը մեծացել է բազմանդամ ընտանիքում՝ ծնողներն ութ զավակ ունեին, Մելիքը յոթերորդն էր: Փոքրուց սովորել էր, որ հացը քրտինքով են վաստակում, փոքրուց կյանքի համար ընդունելի մի բանաձեւ ուներ՝ ցանկացած բարձունքի կարելի է հասնել, եթե լավ սովորես ու շատ աշխատես: Մելիքին հաջողվում էր անգամ գյուղի ծանր աշխատանքի հետ համատեղել ուսումը՝ տնային հանձնարարությունները կատարում  էր դասարանում, հոտը արոտ տանելիս գրքերը հետն էր վերցնում, սովորում էր անընդհատ, աշխատում ոչ պակաս, քան  ընտանիքի մյուս անդամները:

Աշխատասիրության ու ձգտման շնորհիվ Մելիքը գերազանց առաջադիմությամբ ավարտել է  Վարդաբացի միջնակարգ դպրոցն ու ընդունվել Արցախի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական բաժին: Ցանկանում էր ֆիզիկայի ուսուցիչ դառնալ, դասավանդել Վարդաբացի դպրոցում, զարգացնել ազատագրված ու իր համար հարազատ դարձած գյուղը:

2019 թ. հունիսի 15-ին զորակոչվել է բանակ: Ծառայել է Մատաղիսի զորամասում. իր գիտելիքներով աչքի ընկած երիտասարդն արժանացել է կրտսեր սերժանտի զինվորական կոչման: Ընկերները կարոտով են հիշում հաղթանդամ ֆիզիկոսին, ով պատրաստակամ էր օգնելու բոլորին ու երբեք չէր դժգոհում: Հիշում են, թե ինչպես ամենածանր պահերին անգամ Մելիքը հույս էր տալիս ընկերներին, ինչպես էր սովորեցնում հաշվարկներ կատարել, երբեմն բարդ հաշվարկներ կատարում մյուսների փոխարեն…

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց. 31 օր Մելիքն ու ընկերները պայքարեցին իրենց դիրքում ու չլքեցին այն, 31 օր թշնամին թուրք հատուկ ջոկատայինների ու վարձկան ահաբեկիչների օգնությամբ  չկարողացավ մտնել մի խրամատ, որում 18-20 տարեկան հայորդիներն էին: Այդ փաստը կատաղեցնում էր թշնամուն. գրոհներն ավելի ու ավելի դաժան էին դառնում:

Մելիքի ավագ եղբայրը՝ Սասունը,  առաջնագծում էր՝ Վարանդայում  /Ֆիզուլի/, լուրեր էին տարածվել, թե զոհվել է, բայց օրեր անց դուրս էր եկել շրջափակումից ու տուն վերադարձել: Երբ հարազատները հավաքվել էին ու հայտնել Մելիքի զոհվելու բոթը, մայրը հրաժարվել էր հավատալ՝ հույս ունենալով, որ Մելիքն էլ Սասունի պես կվերադառնա, ավա՜ղ…

Մելիք Սողոմոնյանը նահատակվել է հոկտեմբերի 27-ին Մատաղիսում: Զոհվել է հանուն Արցախի, հանուն իր տան, հանուն իր եղբայրների ու քույրերի եւ հանուն այն երեխաների, որոնց ցանկանում էր ֆիզիկայի դասեր տալ ու մեծ բարձունքների հասցնել:

Մելիքի մարմինը հարազատները գտել են Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի դիահերձարանում 2020 թ. նոյեմբերի 20-ին:

Հերոսացած Մելիք Սողոմոնյանի աճյունն ամփոփված է Սիսիանի զինվորական պանթեոնում:

 

Տիգրանուհի Բադալյան

 

 

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08