Մելիքսեթ Պողոսյան. «Մեզ առաջադրված խնդիրը կատարելու համար որեւէ պրոբլեմ կամ խոչընդոտ չկա»

08.04.2016 16:19
4884

«Սյունյաց երկիրը» շարունակում է կապ պահպանել սյունեցի կամավորականների հետ, ովքեր գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ ԼՂՀ ՊԲ մարտիկների հետ պաշտպանելով Արցախի անձեռնմխելիությունը:
Հերթական կապը մեզ հաջողվեց հաստատել քաջանուն գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի (Մելոյի) հետ:

***

- Պարոն գնդապետ, մեծ դժվարությամբ կարողացանք կապվել Ձեզ հետ, կարծեք կապի խնդիր կա…

- Չէ, նման խնդիր չկա, պարզապես շարժման մեջ ենք անընդհատ եւ տեղ-տեղ, բնականաբար, կապն ընդհատվում է:

- Ի՞նչ հանձնարարություն է կոնկրետ դրված Ձեզ վրա, եւ որտե՞ղ եք գտնվում:

- Գորիսի, Քաջարանի եւ Մեղրու ջոկատների միացյալ հրամանատարությունն է դրված ինձ վրա, Եղնիկներում ենք՝ դիրքերում:

- Երեկ հեռախոսային խոսակցություն ենք ունեցել Մեղրու կամավորականների հրամանատար Արշավիր Հովհաննիսյանի հետ, բայց Քաջարանի ջոկատի հրամանատար, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի հետ չի հաջողվում կապվել առաջին իսկ օրվանից:

- Քաջարանի 55 հոգուց բաղկացած ջոկատը, Վարդան Գեւորգյանի հրամանատարությամբ, նույնպես առաջնագծում է եւ փայլուն ձեւով  կատարում է առաջադրված խնդիրը: Ներքին կապ ունենք, ջոկատի տրամադրությունը բարձր է, անհանգստանալու կարիք չկա:

- Ինչպե՞ս եք գնահատում օպերատիվ իրավիճակը սահմանի այդ հատվածում:

- Մեզ վստահված տեղամասում այս պահին իրավիճակը հանգիստ է, մարդկանց տրամադրությունը՝ գերազանց: Հիմա զբաղված ենք ինժեներական բնույթի լրացուցիչ աշխատանքներով՝ դիրքերի պաշտպանունակության ամրապնդում, խրամատների ընդլայնում, նոր հենակետերի հիմնում: Ամեն մի պոստ ունի իր պատասխանատուն, եւ ծառայությունն ընթանում է ստեղծված իրավիճակին համընթաց:

- Դուք տեղյա՞կ եք, որ այսօր ժամը 15-ից 20-ը հրադադար է հայտարարվել՝ զոհվածներին հայտնաբերելու, անհայտ կորածների խնդրով զբաղվելու համար:

- Ժամը 14-ի դրությամբ նման տեղեկություն ես պաշտոնապես չեմ ստացել: Մենք մեր խնդիրն ունենք, ինչով եւ զբաղված ենք:

- Ի՞նչ կասեք տղաների տրամադրության մասին. դա հիմա շատ է հետաքրքրում մեզ:

- Մարտական վիճակում են… Ամեն ինչ նորմալ է, մեզ առաջադրված խնդիրը կատարելու համար որեւէ պրոբլեմ կամ խոչընդոտ չկա:

Բոլորը զգում են, թե պատասխանատվության ինչ բեռ է դրված մեր ուսերին: Բոլորը պատրաստ են արժանապատվորեն կատարելու առաջադրված մարտական խնդիրը:

- Կամավորականների մեծամասնությունն Արցախյան պատերազմի վետերաններ են, բայց կան նաեւ երիտասարդներ, ովքեր նման իրավիճակում առաջին անգամ են, զենքին՝ ոչ այնքան վարժ:

- Առաջին իսկ օրվանից երիտասարդ կամավորականների հետ առաձնահատուկ աշխատանք ենք կատարում, ժամանակ լինելու դեպքում՝ նաեւ ուսուցանում: Այնպես որ ջահելներն էլ մարտականորեն են տրամադրված եւ գիտեն իրենց անելիքը:

- Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկությունները հավանաբար անդրադառնում են ազատամարտիկների տրամադրության վրա…

- Դա բնական է, բայց եւ յուրաքանչյուր ոք հասկանում է՝ պատերազմ է եւ, ցավոք, առանց վիրավորների ու զոհերի չի լինում: Իհարկե, տա Աստված, որ ոչ մի վիրավոր եւ զոհ այլեւս չունենանք:
Շատ կարեւոր է, որ ազատամարտիկները կամավորության սկզբունքով են եկել, գիտակցաբար, սրտի կանչով:

Արցախյան պատերազմի վիրավորներ էլ կան մեր ջոկատներում՝ Սիմոնյան Սլավ, Շիրինյան Սամվել, մեկի աչքը չկա, մյուսի՝ թեւը, բայց եկել են, եւ ես չեմ կարողացել նրանց մերժել:

Ազատամարտիկների ավագ սերունդը, որ 25 տարի առաջ զենք էր վերցրել ու կանգնել սահմանին, չի կարող այսօր անտարբեր լինել:

- Ի՞նչ կցանկանայիք փոխանցել այստեղ գտնվողներիս:

- Շատ ոգեւորիչ է համայն հայությանը պատած աննախադեպ համախմբվածությունը, ճիշտ է ասված՝ հայոց ազգային ոգին միանգամայն նորովի է արթնացել: Դա մեզ պարտավորեցնում է:

Առիթից օգտվելով նաեւ շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում աջակցում են սահմանում կանգնած ազատամարտիկներին, իսկապես, որեւէ խնդիր չունենք, եւ դրանում յուրաքանչյուրիդ անկեղծ ներդրումը կա:

Մեկ անգամ եւս շեշտեմ՝ տղաները գիտակցաբար են զենք վերցրել եւ կանգնել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին:

Ասեմ նաեւ՝ ամեն օր թիկունքից հեռախոսազանգերով նորանոր առաջարկություններ եւ դիմումներ ենք ստանում. հարյուրավոր մարդիկ Սյունիքի տարբեր քաղաքներից եւ գյուղերից ուզում են միանալ հանուն Արցախի մղվող նորօրյա պայքարին… Դա արդեն հաղթանակ է, դա արդեն հայոց հավաքական ուժի դրսեւորում է…

- Աստված Ձեզ եւ բոլոր ազատամարտիկներին պահապան:

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34