Մելիքսեթ Պողոսյանի հոբելյանը վերածվեց Արցախյան վերջին հերոսամարտի նահատակների փառաբանման ու նրանց հիշատակի ոգեկոչման արարողության

31.08.2025 22:00
747

Արցախյան երեք գոյամարտի մեծանուն հրամանատարներից Մելիքսեթ Պողոսյանը հրաժարվել էր ծննդյան օրերը կամ հոբելյանները տոնելու ավանդական կերպից եւ յուրովի նշել իր 65-ամյակը։

Որոշել էր իր հոբելյանական օրը նվիրել Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված մարտական ընկերներին։ Իսկ Գորիսի տարածաշրջանից կամ Գորիս, Տաթեւ, Տեղ համայնքներից այդ գոյամարտում զոհվել էր 62 քաջորդի։

Ուստի եւ օրը մեկնարկեց նահատակ գորիսեցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր կատարած այցելությամբ։

Մելիքսեթ Պողոսյանի հետ այնտեղ էին Գորիսի, Կապանի, Քաջարանի, Սիսիանի ԵԿՄ կառույցների ներկայացուցիչները, նահատակ զինվորների ծնողներն ու մյուս հարազատները։

2020-ի պատերազմի օրերին հիմնված այդ պանթեոնում  ի սկզբանե հուղարկավորվել է 43 հերոս։

Նրանց շիրիմների առջեւ խոնարհվելուց եւ ծաղկեդրում կատարելուց հետո արարողության մասնակիցները մեկնեցի Տեղ գյուղ։

Գյուղի մշակույթի կենտրոնի մերձակայքում հիմնված հերոսների պուրակը, որտեղ հավաքվել էին համայնքի բնակավայրերի ներկայացուցիչներն ու հյուրերը, հիրավի ոգեշնչման աղբյուր կարող է լինել այցելուների համար։

Այնտեղ ե՛ւ Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանն է, ե՛ւ Զորավար Անդրանիկի նորակերտ արձանը, ե՛ւ Արցախյան 1-ին հերոսամարտի մասին հիշողությունները նորոգ պահող մարտական մեքենան ու խաչքարը, եւ, իհարկե, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ու լեգենդար Մոնթեի պատգամներից դրվագներ փոխանցող մեծածավալ վահանակը։

Բայց հերոսների պուրակի ամենաուշագրավ, նաեւ հուզիչ ու ազդեցիկ բաղադրիչը ծառուղին է, որտեղ 44-օրյա պատերազմում՝ Տեղ համայնքից զոհված մարտիկներից յուրաքանչյուրի անվամբ ծառ կամ թուփ է տնկվել՝ նաեւ այդկերպ հավերժացնելով նրանց հիշատակը։

Պուրակում՝ Մելիքսեթ Պողոսյանի նախաձեռնությամբ, կանգնեցվել է մի նոր ու բարձրարվեստ խաչքար, ինչպես եւ կառուցվել Փառքի սրահ, որտեղ կարող ենք հաղորդակցվել Գորիսի տարածաշրջանից զոհված ազատամարտիկների լուսանկարներին։

Հերոսների պուրակում այսօր առաջինը տեղի ունեցավ նորակերտ խաչքարի օրհնության արարողությունը։

Բացման կարգը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի օրհնությամբ, կատարեց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը։  

Այնուհետեւ խաչքարի ժապավենը կտրելու պատիվը տրվեց հոբելյարին՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանին ու զոհված ազատամարտիկ Վահագն Բաբայանի այրուն՝ Սաթենիկ Ղուլունցին եւ Նոյ անունով նրա որդուն։

Թեմի առաջնորդն այնուհետեւ օրհնության խոսք հղեց ներկաներին՝ մաղթելով, որ Տիրոջ սուրբ խաչն ապավեն լինի հայոց ազգին, հայոց պետությանն ու հայոց Սյունիքին։

Տոնական դարձած այդ օրը, որ նաեւ ոգեկոչման իմաստ էր ձեռք բերել, հավաքվածների առջեւ ելույթ ունեցան Մելիքսեթ Պողոսյանը, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, զոհված ազատամարտիկ Վահան Բաբայանի մայրը՝ Հասմիկ Բաբայանը, անհայտ ճակատագրով ազատամարտիկ–սպա Յուրի Առուստամյանի կինը՝ Զարինե Հակոբյանը։

Օրը, անշուշտ, հավելյալ ոգեղենություն ստացավ Գորիսում ճանաչված երգասացներ Միքայել Մաշուրյանի, Վաչե Մանվելյանի, Ստյոպա Բազունցի կատարումների, ինչպես եւ «Վահե Մելքումյան» պարային ստուդիայի սաների ելույթի շնորհիվ։

Ոգեւորիչ ու օրվա խորհրդին համահունչ էին Գորիսի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի փողային նվագախմբի ելույթները (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Գրիգորյան)։

Այդ բոլորով հանդերձ՝ օրվա առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ ընթացքում՝ տարբեր առիթներով, հնչեցին Գորիս, Տաթեւ, Տեղ համայնքներից 44-օրյա պատերազմում նահատակված մեր հայրենակիցներից յուրաքանչյուրի անունը։

Նրանց ծնողներին կամ մյուս մերձավորներին, որ օրվա երեւելի դեմքերն էին, Տեղի համայնքապետարանի անունից հանձնվեցին կախազարդեր՝ հերոսների նկարներով։

Նահատակ զինվորների ծնողների անունից էլ պատվոգիր ու արծվի քանդակ նվիրվեց Մելիքսեթ Պողոսյանին ու Դավիթ Ղուլունցին։

Բազմամարդ եւ ձեռնարկումներով հարուստ օրվան յուրովի շուք հաղորդեցին Տեղ գյուղի պատանի երկրապահների մոտ 20 հոգուց բաղկացած ջոկատի դերակատարումները (ջոկատի հրամանատար՝ Արթուր Հովսեփյան)։

Տեղի հերոսների պուրակի արարողությունը սկսեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի կատարմամբ եւ ավարտվեց հայոց բանակի հիմն դարձած «Երազ իմ երկիր» երգի ախորժելի մեղեդիներով։

Ինչպես արդեն նշեցինք՝ Տեղ գյուղն այդ օրը հյուընկալել էր մեծ թվով մարդկանց, որոնց թվում էին Սյունիքի նախկին մարզպետ, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանն ու ՀՀ ԶՈՒ բանակային հատուկ կորպուսի հրամանատար, ճանաչված զորահրամանատար, գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը։

Հիշատակման արժանի մի հանգամանք եւս՝ Տեղ գյուղում օգոստոսի 31-ի անմոռանալի տոնակատարության ծրագիրը կազմել էին եւ միջոցառումները վարել Ռուսլաննա Մանվելյանն ու Միքայել Մաշուրյանը։

Օրն ավարտվեց մատաղի արարողությամբ՝ Արցախյան հերոսամարտերում նահատակված զորականների հոգիների հանգստության, ինչպես եւ հայոց Սյունիքի արժանապատիվ ընթացքի համար։

Հետադարձ հայացք ձգելով օրվա իրադարձություններին՝ անհնար է չտեսնել, որ Սյունյաց աշխարհի սահմանապահ այս համայնքում նույնպես մարդիկ շարունակում են ապրել մեր փառապանծ նախնիների մասին հիշողություններով։ Իսկ Արցախյան գոյամարտում նահատակված մեր քաջերի մասին խոսելիս՝  ամեն անգամ, կարծեք, երդում են տալիս՝  նրանց կիսատ թողած գործն անպայման ու երբեւէ շարունակություն պիտի ունենա․․․

Աննա Ալեքսանյան

Լուսանկարները՝ Ալեն Աթանեսյանի

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11