Մենք Լեռնային Ղարաբաղում դանդաղ ցեղասպանության ականատեսն ենք. Die Zeit

11.08.2023 14:36
804

Գերմանական Die Zeit թերթն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, նշել՝ Բաքուն սովամահ է անում տեղի բնակչությանը։

Հոդվածում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը կտրված է աշխարհից, այստեղ չեն հասնում սնունդ և դեղորայք, հիվանդները ոտքով են հասնում հիվանդանոց, քանի որ վառելիքի բացակայության պատճառով այլևս շտապօգնության մեքենաներ չեն գործում: Սուպերմարկետների դարակները դատարկ են, իսկ մարդիկ ժամերով հերթ են կանգնում հացի համար, բայց այդպես էլ չեն ստանում այն։ Հղի կանայք այլևս բժշկական օգնություն չեն ստանում և վիժում են:

«Ում հետ էլ խոսեք այս օրերին Լեռնային Ղարաբաղում, դուք միշտ լսում եք 20-րդ դարի վախեցնող խոսքերը՝ ցեղասպանություն, էթնիկ զտումներ։ Իր տառապանքներն այս ժողովուրդը կապում է 1915 թվականի պատմական փորձի հետ, երբ Օսմանյան կայսրությունը ոչնչացրեց մինչև մեկուկես միլիոն հայերի»,- infoport-ի փոխանցմամբ` նշված է հոդվածում։

Հեղինակի խոսքով՝ Ադրբեջանի բռնապետ Ալիևը սպառնում է այսպես կոչված «անջատողականներին»՝ պահանջելով ապրել իր երկրի կազմում կամ հեռանալ:

«Արդեն մեկ ամիս է՝ նա սովամահ է անում անկլավում մինչև 120 հազար հայերի։ Հայերը վախենում են պատմության կրկնությունից և բարձրաձայն խոսում են այդ մասին։ Բայց դա նաև ցույց է տալիս, թե ինչ է նշանակում նրանց համար ապրել Ադրբեջանի բռնապետության ներքո: Եվ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մտավախությունները կարծես թե հաստատվում են. ամբողջ աշխարհն այժմ տեսնում է, թե ինչ աղետ կլինի, եթե նրանք հայտնվեն Ադրբեջանի իշխանության տակ»,- նշված է Die Zeit-ի հոդվածում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40