Մենք մոռացե՞լ ենք 88-ի ազգային զարթոնքը, Արցախի տված հպարտության զգացումը, մեր Եռատոնը ․․․ Շատ կարևոր է, որ Արցախի պետականությունը կարողանանք պահել․ Աշոտ Ղուլյան

23.11.2023 21:39
732

«Ցավով պետք է նշեմ, որ այսպիսի վատ հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև չեն եղել՝  կառավարման ոչ մի էլիտայի օրոք։ Այսպիսի կտրվածություն չի եղել, և սա ոչ մի բանով չի կարելի արդարացնել»,- «Արցախ. ընթացիկ հարցեր և հեռանկարներ» խորագրով  քննարկմանը նշեց Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝ հավելելով՝ խոսքը միայն պաշտոնական հարաբերությունների մասին չէ․  մարդկային, անձնական հարաբերությունների մասին է։

Աշոտ Ղուլյանը կործանարար համարեց նաև Արցախի պետականությունը պահպանելու գաղափարից հրաժարվելը։

«Արցախի պետականությունը պահպանելու թեման այսօրվա թեմա չէ միայն, այն ապագայի թեմա է։ Եթե մենք մտածում ենք մեր ընդհանուր հայկական քաղաքական մտքի զարգացման, հայկական միասնական պետականության մասին, շատ կարևոր է, որպեսզի Արցախի պետականությունը կարողանանք ճիշտ պահել»,- ասաց Արցախի ԱԺ նախկին նախագահը։

Նա նաև տարակուսանք հայտնեց՝ մի՞թե հնարավոր է մոռանալ այն, ինչ ապրել ենք վերջին տասնամյակների ընթացքում։

«Ինձ համար զարմանալի է, որ կարծես թե մենք 10 օրում մոռացության ենք տվել այն, ինչը 30 տարի շարունակ եղել է մեր հայկական միասնական օրակարգում։ Այսինքն՝ մենք մոռացե՞լ ենք 1988 թվականի ազգային զարթոնքը, մոռացե՞լ եք Արցախի տված հպարտության զգացումը, որ ամբողջ Հայաստանը, Սփյուռքը, հայկական բոլոր գաղթօջախները դրանով էին ապրում։ Մենք 25 և ավելի տարիներ այդ հպարտության զգացումը կրել ենք, և դա եղել է միասնական զգացում։ Արցախի պետականության հետ կապված տոները, մեր Եռատոնը ․․․  Եթե մենք այս հարցերը մեր մտքից, օրակարգից նույնիսկ ժամանակավորապես  հանենք, շատ դժվար է տեսնել մեր ժողովրդի ապագան»,- ընդգծեց Աշոտ Ղուլյանը։

Արցախի ԱԺ նախագահը նշեց նաև՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանը զուգահեռ՝ պետք է պայքարել նաև ինքնորոշման իրավունքի ապահովման ուղղությամբ։

«Յուրաքանչյուր արցախցու երազանքն է՝ վերադառնալ իր երկիր, իր ծննդավայր, իր տուն։ Բայց  եթե մենք վերադարձի իրավունքի հետ չկարողանանք ապահովել մեր ինքնորոշման իրավունքը, ապա մեզ սպասվում է հերթական հիասթափությունը»,- ասաց նա։

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40